💸 #ֆինանսաPAN Weekly (138)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է փոխվել վենչուրային կապիտալի ներդրման դինամիկան վերջին 4 տարում. եթե 2022-ին կապիտալի 20%-ն էր ներդրվում AI ոլորտում, իսկ մնացածը՝ այլ ոլորտներում, ապա այժմ վենչուրային կապիտալի 50%-ից ավելին ներդրվում է AI-ում՝ https://lav.pan.am/ig62
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Անգիր հիշում եք՝ երբ է ձեր վարկի մարման օրը, բայց գիտե՞ք՝ ո՞ւմ է պարտք պետությունը։ Հիմնականում՝ բանկերին, որոնց բաժին է ընկնում պետական պարտքի 57%-ը (1.6 տրլն դրամ)։ Սա նշանակում է, որ բանկերը շահույթի զգալի մասը տնտեսության իրական հատվածում ներդնելու փոխարեն պարզապես պարտքով են տալիս պետությանը։ 5 տարի առաջ այս ցուցանիշն ընդամենը 0.5 տրլն դրամ էր, ինչը վկայում է բանկերի և պետության միջև ֆինանսական կապվածության խորացման մասին։ Պարտատերերի երկրորդ խոշոր խումբը կենսաթոշակային ֆոնդերն են, որոնց պետությունը մոտ 0.5 տրլն դրամ է պարտք՝ ընդհանուր պարտքի մոտ 18.5%-ը։ Ստացվում է՝ Հայաստանի ներքին ֆինանսական կայունությունը սերտորեն շաղկապված է բանկերի շահութաբերության և կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետության հետ՝ https://krch.at/4dxb0
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧑⚖️ Պարզվում է՝ Թրամփը չուներ մաքսատուրքեր սահմանելու լիազորություն, ու Գերագույն դատարանի որոշմամբ դրանք հետ կվերադարձվեն. բիզնեսների կողմից արդեն $166 մլրդ վերադարձնելու հայտ է ներկայացվել՝ https://krch.at/laljw
🏅 Ոսկու գինը հատել է $4800-ը՝ մեկ տարվա կտրվածքով արձանագրելով 40% աճ. կանխատեսվում է, որ եթե Հորմուզը փակ մնա, նավթը կթանկանա, ներդրողները կփախչեն դեպի ոսկի՝ որպես «ապահով ապաստան»՝ https://krch.at/eq6g8
🔌 Հայաստանում ևս ներդրվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր համակարգ, որի արդյունքում հարկային բեռը նվազում է. մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունը՝ https://krch.at/zfeab
🧱 ԿԲ-ն նախատեսում է աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Լեգո-բանկերի» ներդրման ուղղությամբ. «Լեգո բանկինգի» դեպքում ընկերությունը զրոյից չի ստեղծում ամբողջական բանկ։ Նա մի տեղից վերցնում է վճարային մոդուլը, մյուսից՝ վարկավորման տեխնոլոգիան, ու ստեղծում բանկային ծառայությունների իր փաթեթը՝ https://krch.at/ad2bo
🏗️ Իսկ Թբիլիսիում կկառուցվի 70-հարկանի Trump Tower, որը կլինի Վրաստանի ամենաբարձր շենքը. ասում են՝ Թրամփի ներդրումները գտնվում են հավատարմագրային կառավարման (trust) ներքո, որը ղեկավարում են նրա զավակները, ու նա որևէ դեր չունի ամենօրյա որոշումների կայացման մեջ՝ https://krch.at/1al54
🇹🇷 Անթալիայի գագաթնաժողովում 150 երկրի առաջնորդներ քննարկել են Հորմուզի նեղուցին այլընտրանքային երթուղիները, իսկ գլխավոր հույսը եղել է Չինաստանը Եվրոպային կապող «Միջին միջանցքը» (Middle Corridor). այս համատեքստում դիտարկվում է 1993-ից Թուրքիա-Հայաստան փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ https://krch.at/0ow1f
💰 Այս շաբաթ ֆինտեխ հատվածում գրանցվել է 22 գործարք՝ ընդհանուր $806.2 մլն ծավալով, իսկ ամենախոշոր գործարքները գրանցվել են WealthTech ոլորտում. աշխարհագրորեն ԱՄՆ-ն կրկին առաջատար է (10 գործարք), երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (4 գործարք)՝ https://krch.at/qgbga
📈 Միգրանտների թվի աճին զուգընթաց՝ փոխանցումների շուկայի ընդլայնման գործում առանցքային դեր ունեն ֆինտեխերը՝ հատկապես ծախսերի կրճատման առումով. վերջին 4 տարում համաշխարհային փոխանցումներն աճել են մոտ 36%-ով՝ հասնելով $900 մլրդ-ի՝ https://krch.at/q2koz
🧠 OpenAI-ը ձեռք է բերել անձնական ֆինանսների AI ստարտափ Hiro-ն. օգտատերը կարող է հավելվածում մուտքագրել ֆինանսական տվյալները (աշխատավարձ, պարտքեր, ծախսեր), իսկ հավելվածը մոդելավորում է «ի՞նչ կլինի, եթե» տարբեր սցենարներ՝ օգնելով կայացնել ֆինանսական որոշումներ՝ https://krch.at/drnd1
✋ Չնայած Bitcoin-ի որդեգրման համաշխարհային աճին, 7 երկիր՝ Չինաստանը, Ալժիրը, Եգիպտոսը, Բանգլադեշը, Մարոկկոն, Իրաքը և Կատարը դեռ խստորեն արգելում են դրա առևտուրը, մայնինգը կամ օգտագործումը վճարումների համար՝ https://krch.at/nzqlk
⛏️ Իսկ մայներները սկսել են Bitcoin-ի լայնածավալ վաճառքներ իրականացնել. ընկերությունները «կանխիկացնում են» գումարն ու ներդրումներ կատարում AI ենթակառուցվածքներում. կանխատեսվում է, որ մինչև 2026-ի վերջ այս ընկերությունների եկամտի 70%-ը կարող է գոյանալ AI ոլորտից՝ տվյալների կենտրոնների մեծ պահանջարկի շնորհիվ՝ https://krch.at/c6j2c
🥷 Անօրինական մայնինգի հասցրած վնասը Ռուսաստանում 2025-ին գերազանցել է նախորդ 5 տարվա ընդհանուր ցուցանիշը՝ 4.7 մլրդ ռուբլի. հիմնական պատճառը բնակչության համար սահմանված էլեկտրաէներգիայի ցածր սակագներն են, ինչը մայներներին դրդում է ապօրինի միանալ ցանցերին կամ կեղծել հաշվիչները՝ https://krch.at/w866e
🎥 Վերջում բոնուս՝ ինչու և երբ փոխել աշխատանքը, որ դեպքում է փոխելու ռիսկն արդարացված ու ինչպես են ավելի հաճախ աշխատանք փոխողները միջինում 20-30% ավելի բարձր աշխատավարձ ստանում՝ https://krch.at/c82d2
🤟 Եվ հիշեք՝ եթե աշխատավայրում ոչինչ չեք անում ու աշխատավարձ եք ստանում, դա ամենաբարձր վարձատրվող «ոչինչն» է ձեր կյանքում~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N137)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan