💸 #ֆինանսաPAN Weekly (137)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներում են մարդիկ ավելի շատ խնայում, որում՝ ծախսում. խնայողությունների մակարդակով առաջատարները Շվեդիան և եվրոպական այլ երկրներ են. նման վարքը հաճախ կապում են կենսաթոշակային համակարգի ու ծերացող հասարակության հետ՝ https://lav.pan.am/ig61
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Անբարեխիղճ բիզնեսը կկարողանա 3 անգամ ավելի շատ գումար թաքցնել՝ չվախենալով քրգործից (30 մլն դրամ՝ 10 մլն-ի փոխարեն)։ ՊԵԿ-ն առաջարկում է բարձրացնել հարկային խախտումների դեպքում քրգործի հարուցման շեմը։ Որպես արդյունք` մոտ 600 ընթացող քրգործեր կապաքրեականացվեն (երևի պետությունը հասկացել է, որ դատական գործերի վրա ավելի շատ գումար կծախսի, քան բիզնեսի կողմից վճար ստանա ազատվելու համար)։ Նախագիծը, ենթադրաբար, նպատակ չունի բիզնեսներին մոտիվացնել ավելի մեծ հարկեր թաքցնել, բայց բիզնեսի տեսանկյունից այն կարող է հարկեր թաքցնելու լրացուցիչ խթան դառնալ…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🧐 Թրամփի` Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի հայտարարությունից ժամեր առաջ, անհայտ թրեյդերներ մոտ $950 մլն-ի հաջող խաղադրույք են կատարել նավթի գնի անկման ուղղությամբ. կա կասկած, որ պատճառը Սպիտակ տնից ինսայդն էր։ Ահա ինչու են հարուստները հարստանում, աղքատները՝ աղքատանում՝ https://krch.at/1qstn
🤑 Պատերազմից միլիարդներ են ստանում նաև Ուոլ Սթրիթի խոշորագույն բանկերը (JPMorgan, Goldman Sachs…), քանի որ նավթի թռիչքն ու շուկայական քաոսն աննախադեպ պահանջարկ են ստեղծում թրեյդինգի համար` https://krch.at/s14rd
🤖 Ու մինչ բոլորը մրցում են ավելի լավ chatbot-եր կառուցելու համար, Alibaba-ն $290 մլն է ներդրել AI նոր մոդելում, որը սովորում է ոչ թե տեքստերից, այլ վիդեոներից ու ֆիզիկական սցենարներից, և կարող է օգտագործվել ինքնավար մեքենաների ու ռոբոտների արտադրությունում` https://krch.at/ocafo
♻️ Կառավարությունը «ձեռնարկատեր+պետություն» ֆոնդից 3,7 մլրդ դրամ կվերցնի-կտա ԱՆԻՖ-ին պարտքերը մարելու համար. պարտատերերի ցանկում են վարչապետի աշխատակազմն ու Էկոնոմիկայի նախարարությունը՝ https://krch.at/nj0sz
👷 Համաշխարհային բանկի կանխատեսմամբ առաջիկա 10-15 տարում զարգացող երկրներում ընդամենը 400 մլն աշխատատեղ կստեղծվի, մինչդեռ աշխատանքային տարիքի է հասնում մոտ 1,2 մլրդ մարդ․ 800 մլն երիտասարդ կդառնա գործազուրկ (հավանաբար այդքանով կաճի բլոգերների քանակը)՝ https://krch.at/u6cf9
🔌 Միսուրիի փոքրիկ քաղաքը հեռացրել է քաղաքային խորհրդի կեսին $6 մլրդ-անոց AI տվյալների կենտրոնի կառուցման հաստատումից հետո, ու սա միակ դեպքը չէ․ ԱՄՆ-ում մարդիկ սկսել են պայքարել AI հսկաների դեմ՝ վախենալով էլեկտրաէներգիայի սպառման աճից ու կենսակերպի փոփոխության վտանգից՝ https://krch.at/mp1yf
🤝 Իսկ մեր ֆինտեխ գործընկեր EasyPay-ն առաջին վճարահաշվարկային կազմակերպությունն է, որը միացել է ArcaPay-ին. արդեն կարող եք կատարել առանց միջնորդավճարի փոխանցումներ ուղիղ easywallet հաշվին ArcaPay-ի գործընկեր բանկերի հավելվածներից՝ https://krch.at/s8siv
☕ Revolut-ի նոր AIR-AI օգնականն էլ թույլ է տալիս կառավարել ամբողջ ֆինանսական կյանքը պարզ խոսակցությամբ․ օրինակ, ընդամենը մեկ նախադասությամբ սառեցնել քարտը, ստանալ սուրճի վրա արված ծախսերը կամ գնել eSIM` https://krch.at/e42eq
🪙 Հոնկոնգը պաշտոնապես թույլատրել է խոշոր բանկերին թողարկել սեփական stablecoin-ները, թույլտվություն ստացող առաջին բանկերից է HSBC-ն. երկարաժամկետ նպատակն է coin-ներն օգտագործել միջսահմանային վճարումների համար՝ անկախանալով ԱՄՆ դոլարից՝ https://krch.at/q8yer
🍏 Apple-ի App Store-ում հայտնված կեղծ Ledger հավելվածը երաժիշտ G. Love-ի համար արժեցել է գրեթե 6 Bitcoin, երբ նա 24 բառանոց վերականգնման կոդը (seed phrase) մուտքագրել է իրականից չտարբերվող՝ կեղծ հավելվածում՝ https://krch.at/w3811
👀 Ու չնայած Bitcoin-ի գինը տատանվում է $71,150-ի շուրջ, ավելի քան 13,5 մլն օգտատերեր «մինուսի» մեջ է, քանի որ ակտիվը գնել են ավելի բարձր արժեքով. կրիպտո շուկայում տիրում է «ծայրահեղ վախ»՝ https://krch.at/8w186
📉 Բորսաներում էլ առևտրի ծավալները 2025-ի պիկից հետո գրեթե կիսով չափ նվազել են. ընդ որում՝ այժմ շուկայում գերիշխում են ֆյուչերս գործարքները, ինչը նշանակում է, որ գների շարժը հիմնականում պայմանավորված է կարճաժամկետ սպեկուլյացիաներով, ոչ թե իրական պահանջարկով՝ https://krch.at/3ng6w
🎥 Վերջում բոնուս՝ Apple-ի մասին․ ինչպես այն դարձավ ամենաշահութաբեր տեխնոլոգիական ընկերությունը, որն էր Սթիվ Ջոբսի ֆենոմենն ու ինչպես Թիմ Քուքը կարողացավ հաջողությամբ շարունակել Ջոբսի ու նրա թիմի ստեղծած տեխնոլոգիական կայսրությունը՝ https://krch.at/ea0b7
🤟 Եվ հիշեք՝ եթե ձեզ ոչ մի ֆինանսական խորհուրդ չի օգնում, փորձեք ուղղակի ավելի շատ քնել. այդ ժամանակ ոչինչ չեք ծախսի~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N136)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan