#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (136)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք անձնական տրանսֆերտներից ամենամեծ կախվածություն ունեցող երկրները, որտեղ առաջատարը Տաջիկստանն է․ երկիր ներհոսած տրանսֆերտները կազմում են ՀՆԱ-ի գրեթե կեսը՝ https://lav.pan.am/ig60


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Մեկ օր անգամ Երևանում տաքսի քշած մարդը հասկանում է, որ վարորդներին ձրի մածուն ու կաթ է հասնում, բայց նրանք ստիպված էին կռիվ տալ ապահովագրության համար։ Ըստ օրենքի նոր կարգավորման, հաջորդ տարվանից բժշկական ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև օնլայն հարթակներով տաքսի ծառայություն մատուցող վարորդները. մնում է միայն հուսալ, որ դրանից արդեն իսկ աստղաբաշխական դարձած գներն էլ ավելի չեն բարձրանա, հաշվի առնելով, որ վարորդների համար կարող է հավելյալ 10,800 դրամի ծախս  առաջանալ…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

🛢️  OPEC+-ն օրական 206,000 բարելով կբարձրացնի նավթի արտադրության քվոտաները, որն ավելի շատ քաղաքական ազդակ է, քանի որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը խիստ սահմանափակում է իրական արտադրությունն ու նավթի մատակարարումները՝ https://krch.at/xxguy

🪖  Ու թեև Թրամփի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին լուրերից հետո նավթի գինն իջել է $100-ից ցածր, ենթակառուցվածքների վնասված լինելու պատճառով մատակարարումների վերականգնումը կարող է տարիներ տևել` https://krch.at/0lvia

💵  Amazon-ն ու Apple-ը հանրային են դարձել իրենց գործունեության 4-րդ տարում, իսկ այսօրվա հսկաները (SpaceX, OpenAI) պատրաստվում են շուկա մտնել միջինում 10 տարեկանում․ եթե նախկինում IPO-ն արագ աճող ընկերության մասնաբաժին ձեռք բերելու մասին էր, այսօր այդ պահը գալիս է, երբ ընկերության դրամատիկ աճն արդեն տեղի է ունեցել «փակ դռների հետևում»՝ https://krch.at/w4992

...տնտեսությունից

🪫  Պատերազմի պատճառով վառելիքի գների կտրուկ աճը վարորդներին ստիպում է հրաժարվել բենզինային շարժիչներից և անցնել էլեկտրականի․ էլեկտրամոբիլների գնման հարցումները Autotrader-ում աճել են 28%-ով, իսկ լիզինգային հարցումները՝ 36%-ով՝ https://krch.at/iuje1

😮‍💨  Իսկ ԱՄՆ-ն ամենաշատ գազ արտանետող երկիրն է՝ մոտ $10.2 տրլն գլոբալ վնասով, բայցև ամենաշատ տուժած երկիրն է՝ $16.2 տրլն․ ԱՄՆ տնտեսությունն այնքան մեծ ու զգայուն է, որ ջերմաստիճանի ցանկացած տատանում «թանկ է նստում» երկրի վրա՝ https://krch.at/dcgi7

👩‍🍼  ՀՀ աշխատանքի ու սոց․հարցերի նախարարության կողմից էլ ծրագիր է առաջարկվել, որի ընդունման դեպքում պետությունը 100%-ով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը՝ https://krch.at/p467w

...ֆինտեխից

ℹ️  Իտալիան ավելի քան €11 մլն-ով տուգանել է Revolut-ին՝ «առանց միջնորդավճարի» ներդրումների իրական ծախսերն օգտատերերին պատշաճ չներկայացնելու պատճառով, նաև անհիմն հաշիվներ են սառեցվել, ինչի արդյունքում մարդիկ մնացել են առանց գումարի՝ https://krch.at/8bdsn

🙇  Պատահե՞լ է, որ նայեք բանկային քաղվածքն ու երևացող անհասկանալի անվան պատճառով չհիշեք ձեր կատարած գործարքները․ Visa-ն ներդնում է 6 նոր AI գործիք, որոնք լուծելու են այդ խնդիրը, ու բանկային քաղվածքում հնարավորություն կլինի տեսնելու գնված ապրանքի նկարը կամ հստակ անվանումը՝ https://krch.at/6sjvn

🏢  Իսկ ԱՄՆ-ի տվյալների կենտրոնների գրեթե կեսը, որոնք պետք է բացվեին այս տարի, չեղարկվելու կամ հետաձգվելու են․ ուշացումների հիմնական պատճառն այլ երկրներում արտադրվող էլեկտրական բաղադրիչների դեֆիցիտն է՝ https://krch.at/j4fw2

...կրիպտոյից

🤝  Telegram-ի Lighter ապակենտրոնացված բորսայի համագործակցության արդյունքում հարթակի ներկառուցված դրամապանակը հնարավորություն կտա մոտ 150 մլն օգտատերերի «ֆյուչերսներով» առևտուր անել հենց հավելվածի ներսում՝ https://krch.at/24lb4

💰  Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ վերջին 6 ամսում կորցրել է իր Bitcoin-ի պորտֆելի արժեքի գրեթե կեսը՝ առանց 1 լումա անգամ վաճառելու․ Թագավորությունը տիրապետում է 61,250 BTC-ի, որը հիմնականում առգրավվել է հանցագործներից կամ գնվել ռազմավարական նպատակներով՝ https://krch.at/hgptd

🏦  Չինաստանն էլ բանկերին հորդորում է օգտագործել բլոկչեյնը վարկավորման համար՝ որպես իր $58 մլրդ-անոց բլոկչեյն ենթակառուցվածք ստեղծելու ծրագրի մաս․ միևնույն ժամանակ խստորեն տարանջատվում է տեխնոլոգիան՝ կրիպտո-սպեկուլյացիաներից՝ https://krch.at/12ak0


🎥 Վերջում բոնուս՝ NFT-ների (non-fungible token) մասին․ ինչ է այն, ինչու են այն գնում մի քանի միլիոն դոլարով, եթե նույն նկարը կարելի է անհաշիվ copy անել ու պահել համակարգչում, և արդյոք սա ֆինանսական բուրգ է՝ https://krch.at/a4sm3


🤟 Եվ հիշեք՝ խնայողությունն արվեստ է՝ ապրել ավելի վատ այսօր, որպեսզի վաղը կարողանաք ապրել նույնքան վատ, բայց ավելի ապահով~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N135)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan