#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (135)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ներդրումների համար աշխարհի ամենառիսկային շուկաները՝ ըստ կապիտալի ռիսկի հավելավճարի. սա այն հավելյալ եկամտաբերությունն է, որը ներդրողները «պահանջում են»՝ համեմատած անռիսկ ակտիվների հետ (օրինակ՝ ԱՄՆ պետական պարտատոմսերի)՝ https://lav.pan.am/ig59


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Եթե կարծում եք, որ հունվարը միայն մեզ համար էր դժվար «գնում» տոներից հետո՝ սխալվում եք. ՀՀ արտաքին առևտուրը նույնպես ծանր է սկսել տարին: 2026-ի հունվարին ներմուծվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից 11.16%-ով պակաս՝ $811.8 մլն-ի ապրանք. արտահանումը ևս մոտ 13.5%-ով նվազել է: Երկու դեպքում էլ հիմնական գործընկեր երկիրը Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում ներմուծման 45, արտահանման` 35%-ը: Արտահանման ծավալներով երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է: Որպեսզի սա միստիկ չթվա, հիշեցնենք, որ սա ոչ թե «իրական» արտահանում է, այլ՝ վերարտահանում։ ԱՄԷ արտահանվում է հիմնականում Ռուսաստանից ներմուծված ոսկին, ու հենց այս պատճառով էլ 2025-ին ՀՀ-ից արտահանման ծավալի մոտ 1/4-ը բաժին է ընկել ոսկուն…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

📈  OECD-ի կանխատեսմամբ՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է G20 երկրներում գնաճը հասցնել 4%-ի. ամենամեծ հարվածը սպասվում է ԱՄՆ-ին, որտեղ գնաճը կանխատեսվում է 4.2%, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 60%-ով բարձր է՝ https://tinyurl.com/4epms995

🔥  Firebird AI-ը $300 մլն-ի ֆինանսավորում կստանա ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերից. նախագծի նպատակը AI ժամանակակից տվյալների կենտրոնի ստեղծումն է՝ https://tinyurl.com/3vd589c7

♻️  Համաշխարհային բանկն ու OPEC-ն էլ մոտավորապես նույնքան կֆինանսավորեն Հայաստանին՝ ներդրումային միջավայրի արդիականացման ու տնտեսության «կանաչացմանն» ուղղված ծրագրերի համար (այս ֆոնին 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը)՝ https://tinyurl.com/8bxx33d4

...տնտեսությունից

🟠  Սեպտեմբերից հայ արտադրողները հնարավորություն կունենան վաճառել Temu-ում. չնայած չինական ապրանքի հետ դժվար է մրցակցել, սա թույլ կտա տեղական բիզնեսին հասանելիություն ունենալ դեպի ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաներ՝ https://tinyurl.com/bdfnuhj9

🛢️  Սաուդյան Արաբիան հաջողությամբ գործարկել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղն իր ամբողջ հզորությամբ՝ օրական մատակարարելով 7 մլն բարել նավթ. թեև սա ամբողջությամբ չի փոխարինում Հորմուզով անցնող 15 մլն բարելին, բայց զսպում է նավթի գների աճը https://tinyurl.com/mr36fr8e

🧑‍💼  Մինչ դուք դժգոհ եք աշխատավարձի տարեկան 5-10% աճից, «սպիտակ օձիքով» մասնագետների մի մեծ հատված կրճատումների հետևանքով անցնում է սպասարկման ոլորտ՝ ավելի ցածր աշխատավարձով, ու բարձրացնում է մրցակցությունը նախկինում ցածր որակավորում պահանջող աշխատանքների համար՝ https://tinyurl.com/wvfznzc8

...ֆինտեխից

🏃  Գերմանական Solaris ֆինտեխ հսկան, օրինակ, կրճատում է աշխատակիցների 20%-ին՝  նպատակ ունենալով դառնալ Եվրոպայի առաջին AI բանկը. նախատեսվում է ավտոմատացնել հաճախորդների նույնականացման ու համապատասխանության ստուգման գործընթացները՝ https://tinyurl.com/rfk33bda

💰  2026-ի առաջին եռամսյակում ֆինտեխ ոլորտում գրանցվել է $100 մլն+ ավելի քան 10 ներդրումային փուլ. չնայած AI-ը մնում է գլխավոր թրենդը, ֆինտեխի բումը պայմանավորված է արդեն հասուն ստարտափների՝ IPO-ի նախապատրաստմամբ՝ https://tinyurl.com/4zwektbe

💳  Mastercard-ն էլ դիրքավորվում է որպես գլխավոր օղակ ավանդական և թվային արժույթների միջև՝ սթեյբլքոին ստարտափ BVNK-ի ձեռքբերումից հետո. ըստ ընկերության՝ սթեյբլքոինները ոչ թե քարտային բիզնեսը վնասող, այլ միջսահմանային փոխանցումներն արագացնող գործիքներ են՝ https://tinyurl.com/492hs9h9

...կրիպտոյից

🎯  Սթեյբլքոինների համաշխարհային շուկան ցուցադրում է կենտրոնացվածության ծայրահեղ մակարդակ. առևտրի ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում ընդամենը երկու թողարկողի՝ Tether-ի USDT-ին և Circle-ի USDC-ին՝ https://tinyurl.com/bdfu8x25

🔌  Կրիպտոմայներները յուրաքանչյուր արտադրված Bitcoin-ից կորցնում են $20,000, քանի որ մայնինգի ծախսը միջինում հասել է $88,000-ի, իսկ ակտիվի գինը տատանվում է $68,000-ի շուրջ՝ https://tinyurl.com/mwybsbcv

💲  Ռուսաստանում էլ նոր սահմանափակում կա՝ ոչ որակավորված ներդրողները մեկ բորսայի միջոցով կարող են գնել առավելագույնը ~$3300 արժողությամբ և ԿԲ-ի կողմից սահմանված ցուցակին համապատասխան կրիպտոարժույթ՝ https://tinyurl.com/bdcyyuse


🎥 Վերջում բոնուս՝ ինչպես է Իլոն Մասկը դարձել աշխարհի ամենահարուստ մարդը, ինչու են մարդիկ վստահում նրա ընկերությունների արտադրանքին նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձախողում են, ու որն է նրա հաջողության N1 «բանալին» (բացի հարուստ ընտանիքում ծնվելուց)՝ https://tinyurl.com/2s7auvnf


🤟 Եվ հիշեք՝ փողը երջանկություն չի բերում, բայց ավելի հաճելի է տխրել սեփական տանը, քան վարձով բնակարանում


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N134)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan