🚀 #իվենթաPAN Weekly (205)
📷 Օրերս ամուսնացել է գեղեցկուհի երգչուհի Դուա Լիպան։ Նրա ընտրյալը դերասան Կալում Թյորներն է, որին երգչուհին ստվերում է իր շքեղությամբ։ Հայտնիները շատ ավելի համեստ հարսանիք են արել, քան միջին վիճակագրական հայ զույգն է անում վարկով Հունաստանում, և պլանավորում են առաջիկայում արդեն ավելի շուքով տոնել այդ առիթը Սիցիլիայում՝ հրավիրելով անվանի հյուրերի (բայց, վստահ ենք` նույնիսկ այդ դեպքում չեն հասնի հայ քիփլիկ 400 հոգանոց հարսանիքների)։ Զույգի սիրավեպի մասին սկսել են խոսել 2024-ից. հենց այդ տարեթվին է Դուա Լիպան տպավորիչ ելույթ ունեցել բրիտանական ամենախոշոր Glastonbury փառատոնին՝ հանդես հալով հիշվող կերպարներով և կատարելով իր բոլոր հիթերը։ Առաջարկում ենք այս շոգ օրով կտրվել նախընտրական աղմուկից և վայելել երգչուհու ելույթը՝ https://bit.ly/49AbQL2
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👠 100 տարի առաջ լույս աշխարհ եկավ Նորմա Ջին Մորտենսենը, որը հետո ամբողջ աշխարհին հայտնի դարձավ Մերիլին Մոնրո անունով։ Նրան վիճակված էր փոխել շատ բան՝ կնոջ սեքսուալության մասին պատկերացումները, ցանկալի կնոջ կերպարը, դերասանուհիների դերն ու դիրքը կինոաշխարհում և ոչ միայն։ Իր կյանքի ընթացքում և անգամ դրա ավարտից հետո Մոնրոն դարձավ մուսա ու ներշնչանքի աղբյուր հազարավոր արվեստագետների, role model՝ միլիոնավոր կանանց համար, անիրականանալի երազանք՝ տղամարդկանց։ Շատ փայլուն, բայց միաժամանակ անասելի դժբախտ ճակատագրով այդ կինը, հավանաբար, ծնվել էր սխալ ժամանակներում և շատ հարցերում առաջ էր այն ժամանակվա պատկերացումներից ու նորմերից։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Մերլին Մոնրոյի կյանքի ուղու մասին՝ թեթևամիտ սեքսուալ շիկահերից մինչև խոր անձնավորություն՝ բազում տրավմաներով ու հոգեբանական խնդիրներով՝
🍷 Այս շաբաթվա գլխավոր իրադարձությունը, ընտրություններից զատ, վստահաբար Գինու օրերն են. հունիսի 5-7-ը՝ երեք օր շարունակ, Սարյանը հարակից փողոցներով ավանդաբար կվերածվի գինարբուքի մի մեծ վայրի՝ հուրախություն խմելու սիրահար երևանցիների ու տուրիստների, և ի տխրություն այդ փողոցների բնակիչների՝ https://tinyurl.com/yfr98xpz
🎸 Եթե հաջողակ 27-անց եք, գնացեք ուրբաթ օրը ToneLab՝ վայելելու պակաս հաջողակ, բայց լեգենդար «Ակումբ 27»-ի անդամների երաժշտությունը՝ Էմի Ուայնհաուսից մինչև Կուրտ Քոբեյն՝ https://tinyurl.com/4ujwya8m
🎹 Ջազի սիրահարներն այդ օրն Ուլիխանյանում կարող են լսել հայ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Խաչիկ Սահակյանի երաժշտությունը՝ պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/2d7vtvcr
🎤 Հաջորդ օրն էլ նույն վայրում բեմը կկիսեն բազում երաժիշտներ. իրար հետ ելույթ կունենան Midnight Avenue և UltraViolet խմբերը՝ համատեղելով վոկալն ու նվագը՝ https://tinyurl.com/3dwc9sd5
🎻 Անցնենք դասականի. պարզվում է՝ գոյություն ունի «Դասական Եվրատեսիլ», որն ամսի 6-ին կարող եք լսել ու տեսնել Օպերայում, ելույթ կունենան 12-21 տարեկան պատանի երաժիշտներ Հայաստանից և եվրոպական 10 երկրից՝ https://tinyurl.com/4j9kh3u6
🎼 Նույն օրը նույն վայրում կբացվի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը. Բացման համերգին կարող եք վայելել կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը՝ Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/55xeda84
🎧 Դասականի և ժամանակակիցի միահյուսումից ծնված DJ Meets Orchestra համերգը կրկին կանցկացվի ամսի 10–ին. էլեկտրոնային երաժշտության պատասխանատուն Դերհովան է, նրան կնվագակցի Ֆիլհարմոնիկը՝ https://tinyurl.com/mrybhbx8
🎹 Նույն օրն Առնո Բաբաջանյանում մենահամերգով հանդես կգա ճապոնացի անվանի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որն իր երկրում հայտնի է որպես հայ երաժշտության դեսպան և Հայ դասական երաժշտության փառատոնի հիմնադիր՝ https://tinyurl.com/5cknks2a
🎬 Իսկ հաջորդ օրը նույն վայրում կհնչեն հայ և համաշխարհային կինոերաժշտության ճանաչված ստեղծագործություններ՝ ներկայացված հայկական ազգային նվագարանների հնչողությամբ՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/4zd52cz3
🌹 Ընտրություններից հետո ողջ մնացածները կարող են գնալ Լարա Ֆաբիանի համերգին՝ համոզվելու, որ երգչուհին ողջ է, իրենք էլ՝ բավականին տարեց (իհարկե, կատակում ենք ու որևէ կերպ չենք ուզում վիրավորել ոչ Ֆաբիանին, ոչ նրան լսողներին, բայց, այնուամենայնիվ, չմոռանաք ձեզ հետ տանել ճնշումը չափող սարքը)՝ https://tinyurl.com/y8wfndj4
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հայկական կինոթատրոններում դեռ ցույց են տալիս հայկական առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհերը»՝ բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ մենք չենք տարբերում նեյրոցանցերով գեներացրած նրանց ֆոտոները Փարիզից՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N204)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan