💸 #ֆինանսաPAN Weekly (100)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչքան են կազմում ֆինանսական հանցագործություններն ու ինչպես են բաշխված. համաշխարհային տնտեսությունն ամեն տարի $2 տրիլիոնի վնաս է կրում, որը բավական է մի քանի երկրի կրթական, սոցիալական ու առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար՝ https://lav.pan.am/ig24
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Երբ TEMU-ից գնում ես մեքենայի նստատեղի ծածկ, բայց փոխարենը բարձրակրունկ վարդագույն կոշիկ է գալիս. մոտավորապես այսպես կարելի է բնութագրել ՀԷՑ-ի պետականացման արդյունքում ընկերության ներդրողների իրավիճակը, որոնք գնել էին կորպորատիվ պարտատոմս, բայց այժմ ընկերությունը պետականացվել է, չնայած օրենսդրական փաթեթներում անմիջապես չէին շոշափվում «ՀԷՑ» կամ «պետականացում» տերմինները։ ՀԷՑ-ը Հայաստանում գործող միակ կազմակերպությունն է, որը միջազգային վարկանիշավորող ընկերության (Moody’s) կողմից ավելի բարձր վարկանիշ է ստացել, քան ՀՀ սուվերեն վարկանիշն է. ընկերությունն իրականացրել է նաև կապիտալի շուկայում ամենամեծ պարտքի ներգրավումը՝ թողարկելով ֏32 մլրդ պարտատոմս (որոնք 2026-ին պետք է մարվեն). Ի դեպ, աշխարհում հիմնականում գերակշռում է էլեկտրաէներգիայի բաշխման մասնավոր ընկերությունների մոդելը ու երկրների ընդամենը 20%-ում է այս գործառույթն իրականացվում պետության կողմից: Նման խոշոր ենթակառուցվածքային ընկերության պետականացումը, հավանաբար, բացասական ազդեցություն կունենանա դեպի Հայաստան ուղղվող օտարերկրյա ներդրումների տեսանկյունից…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🪖 ԵՄ-ն նախատեսում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Գազայում պատերազմի արդյունքում մարդկանց իրավունքների խախտման հիմքով. այն կներառի նախարարների, զինվորականների ու ծայրահեղական բնակիչների նկատմամբ պատժամիջոցներ, առևտրային սահմանափակումներ և ոչ միայն՝ https://tinyurl.com/4sh3dj7k
🛢️ ՕՊԵԿ անդամ երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սպասվածից արագ կավելացնեն նավթի արդյունահանման ծավալներն օգոստոսից. նպատակն է օգտվել ամռան ընթացքում պահանջարկի աճից ու գրավել շուկայի ավելի մեծ մասնաբաժին՝ https://tinyurl.com/3954n878
💊 Թրամփն էլ կրկին նոր մաքսատուրքերով է «սպառնում»՝ այս անգամ 25% Ճապոնիային ու Հարավային Կորեային, հայտարարելով, որ եթե վերջիններս փորձեն փոխադարձ մաքսեր սահմանել, այդ տոկոսը ևս կավելացվի ամերիկյան մաքսի վրա. պլանավորվում են նաև 50% և 200% մաքսատուրքեր պողպատի ու դեղամիջոցների ներմուծման համար՝ https://tinyurl.com/bdzz9h3p
🧑🔧 BYD-ն արտադրություն է սկսում Բրազիլիայում, որտեղ մինչև 2026-ը նախատեսում է մոտ 50,000 մեքենա հավաքել/արտադրել. նոր գործարանի շուրջ կարծիքները հակասական են, արդեն մեղադրանքներ են ներկայացվել աշխատակիցներին թրաֆիքինգի ենթարկելու ու աշխատանքային ստրկային պայմանների վերաբերյալ՝ https://tinyurl.com/4ptddax8
👹 Labubu խաղալիքը «ցնցել է» TikTok Shop-ը՝ դառնալով ամենամեծ վաճառք ունեցող ապրանքն ու մեկ տարում գրանցելով 1000% աճ. Amazon-ում Labubu-ն պաշտոնապես չի վաճառվում, բայց դրան վերաբերող ապրանքների (սթիքերներ, հագուստ և այլն) վաճառքը մեկ տարում աճել է մոտ 2000%` https://tinyurl.com/ncbaw3x8
🤖 Իսկ Amazon-ի պահեստներում ռոբոտների թիվը շուտով կգերազանցի մարդկանց. 2020-ից ի վեր ընկերությունը ներդրել է ավելի քան մեկ միլիոն ռոբոտ, աշխատակիցներին համոզելով, որ դրանք օգնելու են իրենց կրկնվող ու անհետաքրքիր գործի փոխարեն ավելի հետաքրքիր բանով զբաղվել՝ https://tinyurl.com/mthsap5x
💳 ԱՄՆ-ում Buy Now, Pay Later վարկային մոդելի միջոցով գնումները կսկսեն ազդել վարկառուի պատմության ու վարկունակության վրա. վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարկառուների 24%-ը ժամանակին չի կատարում վճարումները՝ https://tinyurl.com/4hpusmdr
🙅 Robinhood ֆինտեխը հնարավորություն էր տվել օգտատերերին թոքենների տեսքով ներդրում կատարել OpenAI և SpaceX ընկերություններում, սակայն պարզվեց, որ դրանք որևէ առնչություն չունեն ընկերությունների իրական բաժնետոմսերի հետ և ընկերությունների հետ անգամ նախնական գործակցություն չի եղել՝ https://tinyurl.com/48pcsxxp
💸 Revolut-ի օգտատերերն էլ կկարողանան անմիջապես իրենց հավելվածներից դեպի Չինաստան յուանով փոխանցումներ կատարել Alipay դրամապանակին, գումարը կփոխանցվի ակնթարթային՝ https://tinyurl.com/4bed232d
😴 2011-ին 80,000 Bitcoin-ն ընդամենը $210,000-ով գնած ներդրողն «արթնացել» է ու վաճառել արդեն $8 մլրդ արժողությամբ իր ակտիվները. շատ կոպիտ հաշվարկներով գործարքի եկամտաբերությունը 4 մլն տոկոս է՝ https://tinyurl.com/5deec6db
🪙 Թրամփի կրիպտո-հարստությունը ևս նախանձելի է. չնայած անշարժ գույքը մնում է նրա հարստության առանցքային մասը, կրիպտոն արդեն նրա ունեցվածքի 8%-ն է, ու այս թիվը շարունակում է աճել՝ https://tinyurl.com/2s4j7355
🔌 Ռուսաստանն էլ սկսում է մայնինգով զբաղվողների ռեգիստր վարել ու հետևել, թե որտեղ ինչքան էլեկտրաէներգիա է սպառվում. այսպիսով բացահայտվելու են բոլոր մայնինգով զբաղվողները՝ ենթարկվելով օրենսդրական համապատասխան կարգավորման ու հարկման՝ https://tinyurl.com/d2us3sp4
🎥 Վերջում՝ բոնուս. ինչպե՞ս են աշխատում «գնիր հիմա, վճարիր հետո» համակարգերը, ինչպես թվացյալ փոքր գումարներով գնումների փոխարեն կարող եք հայտնվել մեծ պարտքի մեջ ու ինչով է այն տարբեր մեր իմացած ապառիկից՝ https://tinyurl.com/48y29mdp
🤟 Եվ հիշեք` եթե free shipping-ի համար նոր ապրանք չեք ավելացնում զամբյուղում, ուրեմն դուք ֆինանսապես կայացած եք~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N99)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan