#ֆինանսաPAN
July 3

💸 #ֆինանսաPAN Weekly (99)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք օդային ճանապարհով ամենաշատ բեռներ տեղափոխող երկրները. Իսկ դուք գիտեի՞ք, որ առաջին պաշտոնական օդային փոխադրումը 1910-ին է տեղի ունեցել՝ 90 կգ մետաքս տեղափոխելով Օհայոյի Դեյթոնից դեպի Կոլումբուս՝ https://lav.pan.am/ig23


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Եթե խաբեության արդյունքում ձեր անունով վարկ է ձևակերպվել ու անհանգիստ եք, որ «սև ցուցակում» հայտնվելով չեք կարողանա աշխատավարձի չափով վարկ վերցնել երեխային մի շաբաթով ճամբար ուղարկելու համար, ուրախացնենք՝ խաբեությամբ ձևակերպված վարկերից տուժողները «սև ցուցակում» չեն հայտնվի, մինչ այս հաշվարկված վարկի տոկոսներն էլ կզրոյացվեն ու ժամկետանցումները կվերացվեն: Սա չի նշանակում, որ պետք է առիթից օգտվել, զգոնությունը կորցնել ու քարտային/անձնական տվյալները մուտքագրել որտեղ պատահի: Հաշվի առեք, որ կիբերհանցագործներն էլ միամիտ չեն, ու անընդհատ նոր և «իրականին մոտ» մեթոդներ են մշակում սպառողներին մոլորեցնելու համար: Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆինանսական կիբերհանցագործությունները նվազել են, օրինակ՝ մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք՝ https://tinyurl.com/4uhcy9jx


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🗽  2025-ի առաջին կիսամյակը վատագույնն էր դոլարի համար վերջին 50 տարվա մեջ՝ տարեսկզբից մոտ 11% արժեզրկում. պատճառը Թրամփի խառնաշփոթ տնտեսական դիրքորոշումների հետևանքով ներդրողների վստահության անկումն է՝ https://tinyurl.com/39m6h7jp

🧠  Իսկ Nvidia-ի բաժնետոմսերն աճում են՝ հասնելով նոր ռեկորդի՝ $154. սա վերահաստատում է ԱԲ-ի «ոսկե դարաշրջանի» մուտքը, ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից՝ դառնալով ամենամեծը կապիտալիզացիայի մակարդակով (ընկերության արժեքով)՝ https://tinyurl.com/2ffkt67v

⚛️  Google-ի ու Բիլ Գեյթսի ատոմային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության միջև կնքվել է աշխարհում առաջին մասնավոր առևտրային գործարքը, ըստ որի՝ 2030-ից Google-ը կգնի արտադրված էներգիայի կեսը. գործարքի կոնկրետ գինը հայտնի չէ, բայց Գեյթսի ընկերությունը խոսել է մուլտի-միլիարդների մասին՝ https://tinyurl.com/t8cksw6c

…տնտեսությունից

🚦  Մինչ ձեր պատվերը սխալմամբ հարևանի տուն են առաքում, Tesla-ի Model Y մեքենան ինքն իրեն գործարանից առաքել է պատվիրատուի տուն՝ առանց վարորդի անցնելով 24 կմ ճանապարհ. Մասկը հայտարարում է, որ մեքենան այդ ընթացքում ոչ մեկի կողմից հեռահար չի կառավարվել՝ https://tinyurl.com/jdp8n8br

⚰️  14 մլն մարդ կարող է մահանալ ամբողջ աշխարհում Թրամփի կողմից USAID-ի գործունեության դադարեցման հետևանքով. մինչև 2025-ն աշխարհի մարդասիրական օգնության գրեթե 40%-ը տրամադրում էր USAID-ն, ու 20 տարվա ընթացքում 91 մլն մահ է կանխվել՝ https://tinyurl.com/42yekhm7

🥷  Գերմանիայում Apple-ից և Google-ից պահանջել են հեռացնել չինական DeepSeek AI հավելվածը, քանի որ այն ապօրինի անձնական տվյալներ է փոխանցում Չինաստանին՝ խախտելով ԵՄ տվյալների պաշտպանության կանոնակարգերը՝ https://tinyurl.com/tzxk8b9n

… ֆինտեխից

🤳  Robinhood-ն առաջին անգամ Եվրոպայում գործարկել է մասնավոր ընկերությունների՝ OpenAI-ի և SpaceX-ի բաժնետոմսերի թոքենացում, ու արդեն համապատասխանաբար $1 մլն և $0.5 մլն թոքեններ է տեղաբաշխել ներդրողների միջև՝ https://tinyurl.com/5n78f59f

💳  Իսկ Mastercard-ի նոր համագործակցության շնորհիվ 3.5 մլրդ քարտապան կարող է կրիպտոն գնել անմիջապես քարտով՝ առանց կրիպտո դրամապանակ ունենալու կամ բորսա մուտք գործելու՝ https://tinyurl.com/428zuyba

🚫  American Express-ն էլ հուլիսից կդադարեցնի Amex Pay-ի գործարկումը, իսկ հարթակին/հավելվածին կցված քարտերի տվյալներն ավտոմատ կհեռացվեն՝ https://tinyurl.com/ycyp3k8c

…կրիպտոյից

🥉  Բութանն էլ դարձել է Bitcoin-ով ամենամեծ պետական պահուստ պահող 3-րդ երկիրը՝ մոտ $1.3 մլրդ ծավալով, որը երկրի ՀՆԱ-ի մոտ 40%-ն է կազմում. երկիրը կրիպտոակտիվն օգտագործում է պետական հատվածի աշխատավարձերի վճարման ու ֆինանսական կայունության նպատակով՝ https://tinyurl.com/589a5reh

🏆  Այս պահին Bitcoin-ն աշխարհի 6-րդ խոշորագույն ակտիվն է. իր $2.13 տրլն կապիտալիզացիայով այն առաջ է անցել Google-ից, իսկ Amazon-ին գերազանցելու համար նրան ընդամենը $175 մլրդ է պակասում՝ https://tinyurl.com/3tfafusm

🪙  Իսկ ՀՀ հարկային նոր փոփոխություններով 1% հարկ է սահմանվել կրիպտոների վաճառքից ստացված եկամտի վրա. կրիպտոների միջոցով ծառայությունների մատուցումը ևս համարվելու է հարկվող գործարք՝ https://tinyurl.com/57r4trv4


🎥 Վերջում՝ բոնուս. ինչո՞ւ և որտեղի՞ց են պետությունները պարտք վերցնում, եթե ուղղակի կարող են տպել փողը, ինչո՞ւ ամենահարուստ երկրկներն անգամ պարտք ունեն, և արդյո՞ք պետական պարտքը «վատ բան» է՝ https://tinyurl.com/mr2rny2z


🤟 Եվ հիշեք` ինչ-որ մեկին գումար պարտքով տալիս ամուր գրկեք նրան. հնարավոր է դուք նրան վերջին անգամ եք տեսնում~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N98)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan