💸 #ֆինանսաPAN Weekly (97)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այն երկրները, որտեղ պետք է խուսափել արտագնա աշխատանքի գնալ, քանի որ գումարը տուն ուղարկելուց մի «առյուծի բաժին» միջնորդավճար եք տալու. վատագույն հնգյակում են Տանզանիան, Թուրքիան ու Սենեգալը, ի դեպ՝ փոխանցումների 32%-ը ստացողին հասնում է մեկ կամ ավելի օրում՝ https://lav.pan.am/ig21
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Մինչ դուք «կոպեկ-կոպեկ» հավաքել եք ձեր ամառային հանգստի գումարն ու որոշել 45 աստիճան շոգին Դուբայում ծախսել ձեր կարողության կեսը, մարդկանց մի ստվար զանգված դրա ճիշտ հակառակն է անում՝ իր գումարն ԱՄԷ-ից ուղարկում է Հայաստան. 2024-ին օֆշորային երկրներից միլիոնավոր դոլարներ են փոխանցվել ՀՀ, իսկ երկրներից առաջատարներն են Մեն կղզին ու ԱՄԷ-ն՝ մոտ $117 մլն յուրաքանչյուրից: Ընդ որում, սա միայն ֆիզանձանց կողմից կատարվող փոխանցումներն են, իրավաբանական անձանց փոխանցումների մասին տվյալները հրապարակային չեն: Սակայն չի բացառվում, որ հենց բիզնեսի գումարներն են փոխանցվում ֆիզանձանց միջոցով՝ հաշվի առնելով, որ հայ գործարարները բազմաթիվ բիզնեսներ ունեն օֆշորային երկրներում: Չնայած օֆշորում բիզնես ունենալն անօրինական չէ, դա հաճախ արվում է հարկերից խուսափելու ու փողերի լվացման համար՝ https://tinyurl.com/mw2xzjm8
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🐾 Չինաստանում բանկերը Labubu են նվիրում տարբեր ակցիաների շրջանակում, օրինակ՝ բանկերից մեկն այն առաջարկում է $7000 ավանդի դեպքում. այս լուրի ֆոնին ֆինանսական շուկան կարգավորող մարմինն արգելել է հաճախորդներ ներգրավելու համար նվերներ առաջարկել, այդ թվում՝ հանրահայտ Labubu-ները՝ https://tinyurl.com/nmrhjyxj
🛢️ Իրանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով նավթի գինը 7% աճել է, ոսկունը՝ 1%. պատճառը նավթի արտահանման հեռանկարին վերաբերող ռիսկերն են ու Հորմուզի նեղուցում նավագնացության խափանման հնարավորությունը, որը համարվում է համաշխարհային նավթահոսքերի մոտ 20%-ի փոխադրման ուղի՝ https://tinyurl.com/2wmspnmd
🛫 242 ուղևորով Boeing ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկաստանում. ընկերության բաժնետոմսերը մոտ 8% նվազել են, ու, չնայած սա այս մոդելի առաջին վթարն էր, այն 2013 թվականին ժամանակավորապես հեռացվել էր շահագործումից՝ մարտկոցների հետ կապված հրդեհների պատճառով՝ https://tinyurl.com/4c36akwv
🏄 Դուբայում ամռանը կսահմանվի 4-օրյա աշխատանքային ռեժիմ պետական հատվածի աշխատողների համար. այս մոդելն առաջին անգամ փորձարկվել է 2024-ին՝ ապացուցելով, որ բարելավում է աշխատակիցների արտադրողականությունն ու աշխատանքային միջավայրը՝ https://tinyurl.com/ydys4dc5
🛍️ Իսկ Հայաստանում 7-ժամյա աշխատանքային օրվա ակնկալիքով շարունակում է աշխատել մոտ 787,000 մարդ. վերջին հասանելի տվյալներով՝ աշխատակիցների ծավալով առաջատարը մանրածախ ու մեծածախ առևտրի ոլորտն է՝ 17%, և կրթության՝ 16%` https://tinyurl.com/4fdccsbv
🚎 Երևանում էլ քաղաքապետարանը չի գնի նախատեսված 45 տրոլեյբուսից 30-ը, քանի որ տրանսպորտային նոր համակարգում գումարի թերհավաքագրումներ են լինում. «մեղադրվել են» նաև թղթային QR կոդերը, որոնք, ըստ քաղաքապետի, օգոստոսից այլևս չպետք է գործեն՝ https://pn.am/an323454
💳 Մոտ 10 տարի տևած դատական գործից հետո Mastercard-ը կփոխհատուցի Միացյալ թագավորության մոտ 2.5 մլն բնակչի 1992-2008-ին գանձված բարձր միջնորդավճարների համար. փոխհատուցման չափը 45-70 ֆունտ կլինի՝ կախված դիմողների քանակից՝ https://tinyurl.com/5ez3wpdp
☝️ PayPal-ի նոր գովազդատեսակով հաճախորդը կարող է միանգամից click անել գովազդին ու անցնել ապրանքի վճարման փուլ՝ առանց վաճառողի կայք այցելելու. AI-ի միջոցով ամեն մեկին կառաջարկվեն իր հետաքրքրություններին համապատասխան ապրանքներ՝ https://tinyurl.com/2s3pmb28
🧠 Paymo ֆինտեխն էլ գործարկել է հարթակ, որտեղ AI գործակալներն ուսումնասիրում են հաճախորդի վարքագիծն ու նախասիրությունները և օգնում կառավարել պորտֆելը՝ կանխիկ գումարից մինչև արժեթղթեր ու կրիպտոակտիվներ՝ https://tinyurl.com/mpdycjpj
🧤 Ֆրանսիայում TikTok-ի կրիպտո-թրեյդեր/բլոգեր է առևանգվել, ումից $50,000 են պահանջել. սակայն երբ պարզվել է, որ բլոգերը գումար չունի, նրան բաց են թողել. սա քիչ դեպքերից է, երբ գումար չունենալն օգուտ է բերում՝ https://tinyurl.com/3tffma3e
🇧🇷 Բրազիլիան էլ դադարեցնում է հարկման արտոնությունը, որով կարելի էր ամսական մոտ $6000 կրիպտոեկամուտ ունենալ առանց հարկման. այժմ կրիպտոյից ստացված բոլոր եկամուտները կհարկվեն 17.5%` https://tinyurl.com/38t3zzsb
📉 Իսրայել-Իրան պատերազմի հետևանքով կտրուկ ընկել է Bitcoin-ը՝ $108 հզ-ից՝ $103 հզ. այժմ նկատվում են ակտիվի գնի դանդաղ վերականգնման միտումներ՝ https://tinyurl.com/3bsu76c9
🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ է փողերի լվացումը, ինչպե՞ս է «կեղտոտ» փողը դառնում օրինական ու ի՞նչ հիմնական մեխանիզմներ են օգտագործվում այս գործընթացում՝ https://youtu.be/UkjzXjCGYDM?si=evf6KbMpFMh494Mp
🤟 Եվ հիշեք, հաճախ ստուգեք միլիարդատերերի ցուցակը, եթե ձեր անունը դեռ այնտեղ չէ, շարունակեք աշխատել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N96)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan