#ֆինանսաPAN
June 12

💸 #ֆինանսաPAN Weekly (96)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ստվերային տնտեսություն ունեցող առաջատար երկրները, որտեղ հատկապես աչքի են ընկնում զարգացող երկրները. բացարձակ թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ $1.4 տրլն, չնայած այստեղ ցուցանիշն ընդամենը ՀՆԱ-ի 5%-ն է՝ https://lav.pan.am/ig20


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🚩 Առաջարկում ենք բարձր վարձատվող աշխատանք տանից, առանց աշխատանքային փորձի, երաշխավորված եկամուտով. մանրամասների համար դրեք +: Եթե դեռ շարունակում եք կարդալ առանց «+» դնելու, հավանաբար՝ ֆինանսական խաբեության զոհ չեք դառնա: Սա հաճախ կիրառվող խարդախության մեխանիզմներից է: Ինչպե՞ս է այն աշխատում. ձեզ հետ շատ արագ կապվում է «գործատուն», ու դուք «արդեն աշխատանքի եք ընդունված», որի շրջանակում պետք է շատ պարզ գործողություններ անեք՝ նկարներ լայքեք, տվյալներ հավաքագրեք և այլն: Բայց շուտով ամեն ինչ փոխվում է. ձեզանից պահանջում են անձնական ու բանկային տվյալները՝ աշխատավարձի փոխանցման համար: Հաճախ այս փուլում արդեն պահանջում են բանկային քարտի թվեր, սկսում կիրառել խարդախության տարածված մեխանիզմները՝ հեռախոսահամարին բանկի կողմից եկած կոդի տրամադրում, քարտի CVV կոդի մուտքագրում և այլն: Ու մինչ սպասում եք ձեր «վաստակած» բարձր աշխատավարձին, հավանաբար, ձեր անունով արդեն վարկ է ձևակերպվում կամ ձեր քարտի գումարն արդեն ձերը չէ: Միշտ հիշեք՝ հեշտ մեթոդներով բարձր եկամուտ խոստացող առաջարկները պետք է դիտարկել որպես ֆինանսական խարդախության red flag…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💔  ԱՄՆ-ն որոշել է հետ չմնալ մեր երկրում կատարվողից, այնտեղ էլ սրվել են Թրամփ-Մասկ հարաբերությունները. Թրամփը Մասկին անվանել է «խելագար», սպառնացել չեղարկել Tesla-ի և SpaceX-ի ֆինանսավորումը, Մասկն էլ Թրամփին մանկապղծության մեջ է մեղադրել, իսկ ավելի ուշ փոշմանել իր ասածների համար: Արդյունքում Tesla-ի բաժնետոմսերը 16%-ով ընկել են ու Մասկը $34 մլրդ է կորցրել՝ https://tinyurl.com/yck8r7bj

🏦  Կոնգրեսի կողմից կանխատեսվում է, որ Թրամփի One Big Beautiful Bill հարկային և ներգաղթային փաթեթն ապագա տարիներին $3 տրլն-ով մեծացնելու է ԱՄՆ ազգային պարտքը, իսկ դրա սպասարկման տոկոսները $0.5 տրլն-ով կաճեն՝ https://tinyurl.com/yf43abe6

🌋  Գիտնականներն էլ պարզել են, որ ոսկու ամենամեծ պաշարը (99.99%) ոչ թե ամերիկյան Fort Knox պահեստում է, այլ Երկրի միջուկում, ուղղակի այնքան խորն է, որ հնարավոր չէ հասնել դրան. նրանք նաև հույս են տվել, որ մետաղը ժամանակի հետ հրաբուխների միջոցով կհասնի Երկրի մակերես՝ https://tinyurl.com/5ax5c2jx

…տնտեսությունից

🚫  2025-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն առաջին անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չէր, այնինչ ընկերությունը միշտ ցուցակի առաջատարներից է եղել. ըստ ՊԵԿ նախագահի՝ պատճառն իրացումների նվազումն ու 2024-ին վճարված մոտ 20 մլրդ դրամ կանխավճարն է՝ https://pn.am/an323219

👔  Իսկ TikTok shop-ը վաճառքի պլանները չի կատարել ԱՄՆ-ում, և այժմ 100-ից ավելի աշխատակից ու ղեկավար փոխարինվելու են Չինաստանից եկած կադրերով՝ մայր ընկերության հետ հաղորդակցումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ https://tinyurl.com/3u6483cx

☕  Սուրճի գինը նվազել է Բրազիլիայում բերքահավաքի արագ տեմպերի ու Վիետնամից արտահանման աճի հետևանքով. անկման վրա ազդում է նաև խոշոր ներմուծողների կողմից (Starbucks, Mondelez, Hershey) սպառման կրճատումը՝ կապված ԱՄՆ մաքսատուրքերի հետևանքով ինքնարժեքի բարձրացման հետ՝ https://tinyurl.com/mr2at4un

…ֆինտեխից

📊  Ֆինտեխ ոլորտում մեծ բևեռացում կա՝ եկամուտների 60%-ը կենտրոնացված է 100 ընկերության՝ հիմնականում վճարային ծառայություններ մատուցողների մոտ. Վերջին տարում հատկապես արագ տեմերով աճել են PayPal-ի ու Apple Pay-ի եկամուտները` https://tinyurl.com/bdfwuy2m

🧠  Անգլիայի կենտրոնական բանկը AI մոդել է փորձարկում, որը հնարավորություն կտա «բռնել» թվային վճարումներում տեղի ունեցող ֆինանսական խարդախությունները. մոդելն oգնել է 12%-ով ավելի կեղծ հաշիվներ բացահայտել և 26%-ով բարձրացել է նախկինում չբացահայտված հանցագործությունների հայտնաբերման մակարդակը՝ https://tinyurl.com/mu2sf9bx

💨  Ֆինտեխ Token(.)io-ի ռազմավարական ներդրողն է դարձել HSBC-ն, ինչի արդյունքում վերջինս կօգտվի ֆինտեխի նորարարական լուծումներից՝ բանկից բանկ փոխանցումներ, այլ հաշիվներից վարկերի մարումներ ու ոչ միայն. արդյունքում վճարումների պրոցեսը դառնում է էժան, պարզ և գրեթե ակնթարթային՝ https://tinyurl.com/3r9rt4y6

…կրիպտոյից

🐶  Մասկ-Թրամփ կոնֆլիկտը բացասաբար է անդրադարձել նաև Dogecoin-ի վրա. չնայած այս կրիպտոն որևէ իրական արժեք չունի՝ գինը միշտ կախված է եղել Մասկի թվիթերի ու կերպարի հետ՝ https://tinyurl.com/yb2j7wn4

⚽  FIFA-ն գործարկում է սեփական բլոկչենյը, որն օգտագործվելու է թվային հավաքածուների, ֆան հարթակների ու խաղերի համար. նոր տեխնոլոգիան թույլ կտա երկրպագուներին դառնալ ավելի ակտիվ մասնակիցներ՝ թվային սեփականության հնարավորությունով՝ https://tinyurl.com/4pwxv4

🇷🇺  Մոսկվայի ֆոնդային բորսան էլ դռները բացում է Bitcoin-ի հանդեպ՝ գործարկելով կրիպտոակտիվի վրա հիմնված ինդեքս. Այն կարող է հիմք ծառայել բորսայում շրջանառվող տարբեր ֆինանսական գործիքների համար՝ https://tinyurl.com/5bzk4m4j


🎥  Վերջում՝ բոնուս «ինչպես չաղքատանալու» մասին. ի՞նչ հիմական սովորություններ կարող են աղքատանալու պատճառ դառնալ՝ տարբեր կախվածություններից մինչև ինֆլուենսերների ապրելակերպին հետևել, ու ակտիվների փոխարեն պարտատվորությունների ձեռքբերմանն ուղղված գնումներ՝ https://tinyurl.com/4zp7subm


🤟 Եվ հիշեք, հաճախ ստուգեք միլիարդատերերի ցուցակը, եթե ձեր անունը դեռ այնտեղ չէ, շարունակեք աշխատել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N95)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan