💸 #ֆինանսաPAN Weekly (95)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներն են ամենաշատը հույս դնում AI-ի նոր աշխատատեղեր ստեղծելու վրա. միջինում շատերը չկողմնորոշված են՝ կեսը հավատում է այս թեզին, մյուս կեսը՝ ոչ։ Ամենալավատեսը Չինաստանն է՝ 77%-ի կարծիքով AI-ը նոր աշխատատեղեր է ստեղծելու` https://lav.pan.am/ig19
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Եթե դեռ չեք հասցրել ձեր հարստությունը տեղափոխել Կայմաններ կամ Սեյշելներ ու վայելել հարկային դրախտը՝ այս հրապարակումը ձեզ համար է: Նախ` եկեք հասկանանք՝ ինչպե՞ս եք վարվում ձեր խնայողությունների հետ. հավանաբար, առաջին բանը, որ ձեր մտքով կանցնի՝ գումարն ավանդ դնելն է: Սակայն իրականում գոյություն ունի ավանդին «համարժեք»` ավելի ճկուն ու եկամտաբեր գործիք՝ պարտատոմսը: Սրանք արժեթղթեր են, որոնք թողարկվում են բանկերի, ընկերությունների կամ պետության կողմից, ու, դրանք գնելով՝ դուք պարտքով գումար եք տալիս թողարկողին: Բանկի դեպքում՝ պարտատոմսերում ներդրումները նույն չափով երաշխավորվում են՝ ինչպես ավանդները` միաժամանակ ձեզ տալով մի շարք առավելություններ: Օրինակ՝ պարտատոմսերը կարող եք ժամկետից շուտ վաճառել՝ չկորցնելով մինչ այդ կուտակված տոկոսները, դրանք սովորաբար ավելի բարձր եկամտաբերություն են առաջարկում և ամենամեծ առավելությունը՝ մինչև 2027-ը պարտատոմսերից ստացված եկամուտները չեն հարկվելու՝ ի տարբերություն ավանդի տոկոսների նկատմամբ կիրառվող 10% հարկի…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
⚙️ Թրամփը պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերը կրկնապատկում է՝ 25-ից հասցնելով 50%-ի` ի պաշտպանություն ԱՄՆ-ի պողպատագործների. նա նաև աշխատողներին խոստացել է բոնուս ու աշխատատեղերի պահպանում՝ https://tinyurl.com/yruk7f8k
💰 Telegram-ը $1.7 մլրդ-ի պարտք է ներգրավել պարտատոմսերի թողարկմամբ, որի մի մասն օգտագործվելու է հին պարտքը մարելու, մնացածը՝ ընկերության զարգացման նպատակով. ներդրողների թվում է նաև խոշոր խաղացող BlackRock-ը՝ https://tinyurl.com/cvxsy67r
🛢️ Արդեն երրորդ ամիսն անընդմեջ OPEC-ն ավելացնում է նավթի արդյունահանման ծավալները. միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական լարվածության, հատկապես Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինայի հարվածներից հետո՝ ակտիվի գինը շարունակում է բարձրանալ՝ https://tinyurl.com/5drnw9xf
🕊️ Բիլ Գեյթսը խոստանում է իր հարստությունից $200 մլրդ նվիրաբերել, որի մեծ մասն առաջիկա 20 տարվա ընթացքում կուղղվի Աֆրիկա. այսպիսով, Գեյթսի հարստությունը կքչանա 99%-ով՝ ի նշան «մարդկությանը վերադարձնելու» գաղափարի՝ https://tinyurl.com/yc3ssvbs
🍫 Կակաոյի գինն էլ վերջապես սկսել է նվազել՝ պայմանավորված Արևմտյան Աֆրիկայում բարենպաստ եղանակով. գնահատվում է, որ վերջին 4 տարվա պակասուրդից հետո, այս տարի առաջին անգամ կունենանք մոտ 142 հազար տոննա ավելցուկ՝ https://tinyurl.com/yc7xnky7
🧾 Եթե հիշում եք` եկամուտները հայտարարագրելուց հետո հնարավոր է ստանալ կատարված սոցիալական ծախսերից մինչև 100,000 դրամ փոխհատուցում. հունիսի 1-ից հետո այս ծախսերը կփոխհատուցվեն միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են հենց հայտարարատուի կողմից, ոչ թե հայտարարատուի միջոցներով՝ https://tinyurl.com/bdewzzyy
📉 Այս տարի IPO-ի է պատրաստվում նաև ֆինտեխ Chime-ը, որը թեև 2021-ին $25 մլն էր գնահատվում, այժմ մոտ կրկնակի պակաս արժեք ունի. ընկերության հրապարակային դառնալու պլաններն անընդհատ հետաձգվում են, վերջին անգամ՝ Թրամփի մաքսատուրքերի պատճառով շուկայի անկումն էր՝ https://tinyurl.com/59yzbvwr
🤳 Google Wallet-ում շուտով հասանելի չի լինի PayPal-ը (ԱՄՆ-ում), կցված դրամապանակներն էլ ավտոմատ կհեռացվեն. ընկերությունները դեռ չեն մեկնաբանել գործակցության դադարեցման պատճառը՝ https://tinyurl.com/3rs97ppe
💳 Իսկ Միացյալ Թագավորությունում Visa-ն գործարկել է A2A (Account-to-Account) ծառայությունը, որը թույլ է տալիս ակնթարթային փոխանցումներ կատարել տարբեր բանկերի հաշիվների միջև՝ առանց քարտի տվյալներն օգտագործելու՝ https://tinyurl.com/2wsmxf4p
🎒 Թաիլադում զբոսաշրջիկները կկարողանան ցանկացած վաճառակետում կրիպտոյով վճարումներ կատարել. ընդ որում՝ վաճառողները գումարը կստանան իրենց արժույթով ու նույնիսկ կարող են տեղյակ չլինել, որ վճարումն ի սկզբանե կրիպտոյով է արվել՝ https://tinyurl.com/33mm82u4
📊 Ռուսական Սբերբանկն էլ թողարկել է Bitcoin-ին «կցված» պարտատոմսեր. եթե Bitcoin-ն աճի, ապա պարտատոմսերի եկամտաբերությունը ևս կաճի, իսկ եկամուտների վճարումները կիրականացվեն ռուբլիով՝ https://tinyurl.com/mrsp92n5
⛔ Իսկ Չինաստանը «ցնցել է համացանցը» կրիպտո-արգելքով ՝ առուվաճառք, մայնինգ կամ ուղղակի դրամապանակում պահել՝ ամեն ինչ արգելվել է. այս լուրի ֆոնին Bitcoin-ն ընկավ $111,000-ից մինչև $105,000` https://tinyurl.com/577nj28s
🎥 Վերջում՝ բոնուս․ ինչո՞ւ չպետք է խուսափել պարտքից ու վարկից, ի՞նչ է կարելի անել պարտքով, իսկ ինչ՝ ոչ, ինչպե՞ս կարելի է պարտքն «աշխատացնել» ձեր օգտնին ու դրա հաշվին նույնիսկ քիչ հարկեր վճարել՝ https://tinyurl.com/mrxcmsu6
🤟 Եվ հիշեք, միշտ ունեցեք ֆինանսական նպատակներ, որպեսզի ձախողելու դեպքում իմանաք, թե ինչ չափով եք ձախողել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N94)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan