#ֆինանսաPAN
June 26

💸 #ֆինանսաPAN Weekly (98)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ նավթ արդյունահանող երկրները. համաշխարհային նավթի կեսն արդյունահանվում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Կանադայի ու Իրաքի կողմից՝ https://lav.pan.am/ig22


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Մինչ խաղաղության հաստատման ֆոնին ընկնում է Երևանի անշարժ գույքի դալալների տրամը, հստակ չէ, թե իսրայել-իրանական պատերազմը ինչ հետևանք կունենա մեր տնտեսության վրա: Այժմ Իրանը ՀՀ խոշոր առևտրային գործընկերներից է՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո. դեպի Իրան արտահանվող հիմնական ապրանքն էլեկտրաէներգիան է, որն արտահանման մեջ մոտ 75% է կազմում, իսկ Իրանից ներմուծվում է գազ (ՀՀ ներմուծվող գազի մոտ 17%-ը), դռներ և պատուհաններ, սալիկներ, կաթնամթերք, միրգ և այլն. վերջին 3 տարիներին Իրանից ներմուծումը տարբեր ապրանքատեսակների գծով զգալի աճել է: Հաշվի առնելով անորոշությունների բարձր մակարդակը, այս պահին պետական մարմինները դեռ չեն շտապում գնահատականներ տալ կամ ենթադրություններ անել ՀՀ տնտեսության վրա պատերազմի հանարավոր ազդեցության մասին: Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը դեպի Հայաստան բերեց կապիտալի ու տուրիստական մեծ ներհոսք, չի բացառվում, որ մեր տնտեսությունը նաև այս պատերազմից «օգուտ քաղի»՝ https://tinyurl.com/5yxf786r


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

⏳  Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը 100,000 բաժնետոմս է վաճառել, իսկ մինչև տարեվերջ պլանավորում է վաճառել 6 մլն հատ՝ ընդհանուր $865 մլն արժեքով. վաճառքն իրականացվում է ըստ նախապես հաստատված պլանի, սա ընդունված պրակտիկա է ղեկավարների կողմից` https://tinyurl.com/3vb9j254

🛢️  Նավթի գներն արագ արձագանքում են իրանա-իսրայելական պատերազմի լուրերին՝ «վատ» լուրերի ֆոնին բարձրանալով, «լավի» ֆոնին աճելով. ԱՄՆ կողմից հայտարարված հրադադարը որոշակի կայունություն է մտցրել շուկայում ու նավթի գները սկսել են նվազել՝ հասնելով $68.7` մեկ բարելի դիմաց՝ https://tinyurl.com/4k85exp4

🤖  Tesla-ն գործարկել է Robotaxi-ները՝ դեռ Տեխասում ու սահմանափակ քանակով մեքենաներով. արդյունքում 8% աճել են ընկերության բաժնետոմսերն ու արդեն կարելի է ասել, որ Թրամփ-Մասկ կոնֆլիկտի արդյունքում Մասկի կրած վնասը լիովին «փակվել» է՝ https://tinyurl.com/2nv8swzx

…տնտեսությունից

🔌  Սակայն էլեկտրական մեքենաների առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը, որտեղ ոլորտը 2000-ականից պետական մակարդակով աջակցություն է ստանում. չինական CATL-ն այս պահին արտադրում է ամբողջ աշխարհի էլեկտրական մարտկոցների ⅓-ը, իսկ BYD-ն ամենաշատ վաճառվող էլ.մեքենան է՝ https://tinyurl.com/5n94fhcd

💰  Աշխարհում ամեն օր 2000 նոր մարդ է դոլարային միլիոնատեր դառնում. 2024-ին միլիոնատերերի ամենամեծ աճի տեմպը գրանցել է Թուրքիան՝ 8.4%, որը 7 անգամ ավելի արագ է համաշխարհային աճի տեմպից՝ https://tinyurl.com/2a6umzc4

⛽  Սերբիան Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագիր է կնքում ու 3 կամ 10 տարով կստանա տարածաշրջանում ամենաէժան գազը. ի դեպ, երկիրը ցանկանում է նաև անդամակցել ԵՄ-ին, որը 2027-ից պլանավորում է արգելել ռուսական գազի ներմուծումը՝ https://tinyurl.com/cpxmbhx4

… ֆինտեխից

🤳  Coinbase կրիպտոբորսան ներկայացրել է Coinbase Payments նոր վճարային լուծումը, որի միջոցով հնարավոր է USDC-ով ակնթարթային վճարումներ կատարել՝ օգտագործելով հարյուրավոր թվային դրամապանակներ՝ Coinbase Wallet, MetaMask, Phantom և ոչ միայն՝ https://tinyurl.com/nabjw9aj

💳  NFC-ի նոր տարբերակը մի փոքր հարմարավետություն կմտցնի հատկապես սմարթ ժամացույցներով ու մատանիներով վճարումներ կատարողների կյանքում՝ անհպում վճարումների հեռավորությունը 0.5-ից դարձնելով 2 սմ, սակայն Երևանի ավտոբուսներում վճարումները մեկումեջ կշարունակեն ուղեկցվել նվաստացուցիչ բարձր ձայնով՝ https://tinyurl.com/3una4ut3

🧠  Revolut-ն էլ հայտարարել է, որ շուտով կգործարկի նոր արհեստական բանականությամբ համակարգ, որն օգնելու է օգտատերերին կառավարել իրենց ֆինանսները. սա Revolut-ի 2025 թ․ ռազմավարական նպատակներից է՝ https://tinyurl.com/bdfkfvsc

…կրիպտոյից

⚰️  Իսկ Binance-ի հիմնադիր CZ-ը կրիպտոհարթակներին առաջարկում է ներդնել «ժառանգության» ֆունկցիա, որը թույլ կտա օգտատերերին նախապես նշել, թե ովքեր և ինչ չափաբաժիններով կստանան իրենց կրիպտո ակտիվները մահից հետո՝ https://tinyurl.com/3n3eseer

🧑‍💻  Հաքերային հարձակման է ենթարկվել իրանական ամենախոշոր կրիպտոբորսան՝ Nobitex-ը, ինչի հետևանքով մոտ $100 մլն է գողացվել օգտատերերից. հաքերները նաև X հարթակում հրապարակել են բորսայի ծրագրային կոդը և ներքին տվյալները՝ https://tinyurl.com/mwud3d4a

⛏️  Ռուսաստանում էլ մայնինգով զբաղվող ընկերությունների մեծ մասը ստվերում է աշխատում, հարկ է վճարում միայն 30%-ը. քննարկվում է ոչ օրինական մայնինգով զբաղվող ընկերությունների համար տուգանքի չափը 10 անգամ բարձրացնելու հարցը՝ https://tinyurl.com/4y5xe3vf


🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ է Պոնզիի սխեման, ինչպե՛ս է այն աշխատում, ու ինչու՞ չպետք է հավատալ 1 ամսում գումարը կրկնապատկելու խոստումներին, եթե անգամ ձեր ընկերը նույն նախագծում «ներդրում» կատարելով հաջողել է՝ https://tinyurl.com/4rc6uewk


🤟 Եվ հիշեք` եթե չեք կարող ձեզ թույլ տալ մի բանը երկու անգամ գնել, ուրեմն պետք չէ գնել նաև մեկ անգամ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N97)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan