🖼️ #մշակութաPAN Weekly (162)
🖌️ 1945 թվականի հուլիս: Ամստերդամի բանտում մի մարդ անդադար գոռում է, որ ինքն ազգային դավաճան չէ: Նրան մեղադրում են Յան Վերմեերի արժեքավոր կտավներից մեկը նացիստներին վաճառելու մեջ: Մեղադրանքը լուրջ է՝ մահապատիժ է սպառնում: Տղամարդն ի վերջո ոստիկաններին խնդրում է իրեն ներկ ու վրձին տալ, որպեսզի ապացուցի, որ այդ Վերմեերը կեղծիք է։ Այսպես սկսվում է 20-րդ դարի արվեստի ամենամեծ սկանդալներից մեկի բացահայտումը: Պարզվում է, որ Եվրոպայի լավագույն թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և նույնիսկ Հերման Գյորինգի անձնական հավաքածուում կախված «վերմեերները» իրականում նկարել է հոլանդացի մի նկարիչ, ում սեփական աշխատանքները քննադատները համարել էին «ձանձրալի և անհետաքրքիր»: Այդ նկարիչը Հան վան Մեգերենն էր։ #PAN-ը պատմում է, թե ինչպես Մեգերենն աշխարհին համոզեց, որ իր նկարած կտավները 300 տարվա վաղեմություն ունեն, և ամենակարևորը՝ ինչու են նրան համարել հերոս, և ոչ թե հանցագործ՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Գերմանիայում 1350 երաժիշտ միասին նվագել են Բեթհովենի «Ձոն ցնծությանը». Սա լարային նվագախմբի համար համաշխարհային նոր ռեկորդ է՝ Բեթհովենի ստեղծագործության շուրջ համախմբվել են ռեկորդային թվով երաժիշտներ՝ https://tinyurl.com/3588tuuh
▪️ Երաժշտությունը, պարզվում է՝ կարող է դառնալ ցրված սկլերոզի դեմ պայքարում բուժման լուրջ գործիք. Ըստ գիտնականների՝ մեղեդիները նվազեցնում են սթրեսը, բարելավում ուղեղի աշխատանքը և մեղմում հիվանդության ախտանիշները՝ https://tinyurl.com/mr38wwj9
🇦🇲 Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կհնչեն հայկական ժողովրդական երգերը սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և ազգային նվագարանների կատարմամբ՝ էլեկտրոնային և կինեմատոգրաֆիկ ձայնային հնչյուններով. Հուլիսի 22-ին կկայանա «Սիմֆոնիկ ֆոլկ» համերգային ծրագիրը՝ https://tinyurl.com/bdekryem
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ճապոնական անիմեների երաժշտությունը դարձել է Z սերնդի նոր մոլուցքը. Covid-19-ից հետո այս երգերը պայթեցրել են Spotify-ը, իսկ հիմա՝ ակումբներն ու համերգասրահները. Կարդացեք, թե հատկապես ինչն է գրավում Z սերնդին՝ https://tinyurl.com/mrypwtjd
▪️ Բոբ Դիլանն ընդամենը 45 րոպեում փոխեց ու վերաիմաստավորեց երաժշտական աշխարհը. Այս համարձակ պնդումով սկսվող հոդվածն անդրադառնում է Դիլանի վաղ կարիերայի սկանդալային ու վճռորոշ երկու դրվագի՝ https://tinyurl.com/mvcsz545
🇦🇲 Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիս 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է ազգային երաժշտությամբ պարուրված անմոռանալի երաժշտական երեկոյի՝ վայելելու հայկական երգերը Կաթիլ Բենդի և Գորջըս Բիթսի յուրօրինակ մատուցմամբ` https://tinyurl.com/4sf2jfzt
▪️ 2000 թվականին նկարահանված ֆրանսիական մի ֆիլմ պատմում էր կանանց, թմրանյութերի ու սպանությունների մասին. Այն միանգամից մեծ սկանդալ բարձրացրեց ու արգելվեց: 25 տարի անց ֆիլմը վերաիմաստավորվում է որպես հեղափոխական ստեղծագործություն, որը կանխորոշեց ժամանակակից կինոյի շատ միտումներ` https://tinyurl.com/3h7dtfze
▪️ Ջոնի Դեփը մեծ էկրան է բարձրացնում Մոդիլիանիի պատմությունը, նրա դիմանկարն ու կյանքի էսքիզները. Հաջողվե՞լ է արդյոք ռեժիսոր Դեփին ներկայացնել Մոդիլիանիի հանճարը և ի՞նչ դետալներ է բաց թողել նրան բացահայտելու ճանապարհին՝ https://tinyurl.com/2attm9e2
🇦🇲 Ոսկե ծիրանի 22-րդ թողարկումն այս օրերին Երևան է բերել աշխարհի բոլոր մայրցամաքների տարբեր անկյունների լավագույն ֆիլմերը. Ծանոթացեք ծրագրին, վայելեք պրեմիերաները, ինչպես նաև վարպետության դասերը, ցուցահանդեսները, գրքի շնորհանդեսները և համերգները՝ https://tinyurl.com/mhn39hrn
▪️ Վերմեերի հայտնի «Փողոց Դելֆտում» կտավն առաջին հայացքից գուցե պարզ է թվում, բայց, փաստորեն, բազում գաղտնիքներ ունի. Հետազոտողները պարզել են, որ հոլանդացի վարպետը երկար ժամանակ է տրամադրել ու թաքնված դետալներով կատարելագործել է կտավը՝ https://tinyurl.com/bdfth2pj
▪️ Երբ նորաձևությունը դառնում է արվեստ. Ոճաբան և դիզայներ, Ready-to-wear ոճի ստեղծողներից Էլզա Սկիապարելլին առաջին անգամ ցուցահանդես կունենա Մեծ Բրիտանիայում: Ցուցադրությունը կներկայացնի Սկիապարելլիի և սյուրռեալիստ արվեստագետների գործակցության արդյունքը՝ https://tinyurl.com/3mxx6s8s
🇦🇲 Երևանում ընթանում է «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը ներկայացնում է Վան Գոգի և Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ. Այն առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է տալիս արվեստի սիրահարներին հայտնվելու համաշխարհային գլուխգործոցների «ներսում», շտապեք՝ մինչև օգոստոսի 19-ը ժամանակ ունեք՝ https://tinyurl.com/3tnmrf69
▪️ Լոնդոնի ավանդական ջենտլմենական ակումբները, որտեղ հաճախում էին արքայական ընտանիքի անդամներն ու բարձրաշխարհիկ տղամարդիկ, նոր հետազոտության առացքում են. Գլխավոր հարցը՝ ի՞նչ ընթացք ստացան կանանց անդամակցության շուրջ բորբոքված վեճերը՝ https://tinyurl.com/ywtw2vya
▪️ Սոցիոլոգները պնդում են, որ մշակույթը կարող է վնասակար լինել. Նոր գիրքը քննում է Մեծ Բրիտանիայի մշակութային դաշտի խնդիրները՝ կապված «սպիտակ, արական և միջին դասի» գերիշխանության հետ: Հետազոտությունը բացահայտում է, թե ինչպես է մշակութային ոլորտի այս նեղ շրջանակը բացառում հասարակության լայն շերտերը` https://tinyurl.com/3j4hvnv8
🇦🇲 Մեկշաբաթյա գրքարշավով Կանադայից Հայաստան են ժամանում Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը. Հյուրերը կներկայացնեն «Մարզվիր և հաջողիր» գիրքը, կշրջեն 5 մարզով, կմասնակցեն շնորհանդեսների և workshop-եր կանցկացնեն` https://tinyurl.com/5fuxkx6h
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N161)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan