🖼️ #մշակութաPAN Weekly (161)
🖼️ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում այս դատարկ շրջանակները կախված են արդեն 35 տարի։ 1990 թվականին Բոստոնում երկու ոստիկան մտնում են թանգարան, ձեռնաշղթաներ հագցնում անվտանգության աշխատակիցների ձեռքերին ու հայտարարում` «սա կողոպուտ է»։ Պարզվում է՝ ոստիկանի հանդերձանքով հանցագործները մանրամասն մշակված կողոպուտի պլան ունեին։ Ուղիղ 81 րոպե շրջում են թանգարանի սրահներում և դուրս գալիս՝ արժեքավոր 13 կտավ իրենց հետ տանելով։ Պատմության ամենախոշոր արվեստի կողոպուտներից մեկի շուրջ քննարկումների, վարկածների ու կեղծ «բացահայտումների» պակաս չկա արդեն երեք տասնամյակից ավելի։ Կտավներից որևէ մեկը մինչև օրս չի գտնվել, կողոպուտը բացահայտված չէ։ #PAN-ը պատմում է դատարկ շրջանակների, մաֆիայի, կեղծ ու իրական ոստիկանների և 13 արժեքավոր ու անհետ կորած կտավների պատմությունը՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Մոցարտի երաժշտական հանճարի մասին բոլորը գիտեն, բայց քչերն են տեղյակ, որ նրա ավագ քույրը՝ Մարիա Աննան (Նաննեռլ) ևս բացառիկ տաղանդավոր երաժիշտ էր, որին ժամանակակիցները Վոլֆգանգից ոչ պակաս շնորհալի էին համարում. Ինչու Մարիա Աննայի անունը չանցավ ժամանակի փորձությունը՝ https://tinyurl.com/bdzhrtej
▪️ Հինգ տարեկան Ալեք Վան Խաչատուրյանը շուտով կդառնա «Քարնեգի հոլ»-ում հանդես եկած ամենաերիտասարդ դաշնակահարը. Փոքրիկ հանճարը սկսել է նվագել երեքուկես տարեկանում, չորս տարեկանում արդեն Բախ ու Բեթհովեն էր նվագում՝ https://tinyurl.com/3kc27j3k
🇦🇲 Հուլիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է երևանյան երկնքի տակ վայելելու հայ մեծանուն կոմպոզիտորների գեղեցիկ և զգացմունքային ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/a2xnhpaz
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ի՞նչ կլիներ բրիտանական փոփի հետ, որտե՞ղ կլինեին ու ի՞նչ երազանքներ կունենային բրիտանական ռոք խմբերը, եթե չլիներ Oasis-ը. Խմբի մեծ վերադարձի համերգը լավ առիթ էր՝ այս հարցերը բարձրացնելու և բրիտանական մշակույթում Oasis-ի դերն ընդգծելու համար՝ https://tinyurl.com/2esevx4k
▪️ Քլիֆտոն Շենիեն, նույն ինքը Զայդեկոյի արքան, առաջին երաժիշտն էր, որն ակորդեոնն օգտագործեց բլյուզ նվագելու համար, և այս տարի նա 100 տարեկան կդառնար. Հոբելյանական օրվա առթիվ հատուկ ալբոմ է թողարկվել, իսկ երաժիշտ-ընկերները վերհիշել են զայդեկոյի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի անցած ուղին՝ https://tinyurl.com/3cuwkx2n
🇦🇲 «Բացօթյա ջազային երեկոներ». Վահագն Հայրապետյանի Armenian Colors քառյակն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի բացօթյա հարթակում՝ գործակցելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների հետ և ստեղծելով յուրահատուկ միջավայր, որտեղ կհանդիպեն ջազը և թատրոնը՝ https://tinyurl.com/ycxthbu6
▪️ Առնվազն 500 տարի բաբելոնյան երեխաներն անգիր էին արել Բաբելոն քաղաքը, դրա բնակիչներին և արքաներին փառաբանող մի օրհներգ. Արհեստական բանականության միջոցով գիտնականներին հաջողվել է վերծանել 3000 տարվա վաղեմության օրհներգը՝ https://tinyurl.com/p2v8sd6n
▪️ Արշիլ Գորկու՝ ԱՄՆ-ում ապրած տարիների, նրա նյույորքյան շրջանի ստեղծագործությունների և կտավներում պատկերված առանցքային թեմաների մասին այս էսսեն նոր հայացք է նետում նկարչի ստեղծագործական ճանապարհին՝ https://tinyurl.com/36z4nhzf
🇦🇲 Պուշկինը սնվում էր իմաստալից՝ աշխարհի գույները սննդի միջոցով ըմբռնելով, իսկ ուտելիքը բազմազան էր՝ ռուսական, ֆրանսիական, հայկական և վրացական. Հուլիսի 13-ին բացառիկ ձևաչափով մի միջոցառում կա՝ կարող եք լսել «Ինչ էր ուտում և ինչ էր հյուրասիրում Պուշկինը» դասախոսությունը և փորձել պուշկինյան դարաշրջանի ուտեստները՝ https://tinyurl.com/4enm5sp4
▪️ Սան Ֆրանցիսկոյի Rena Bransten պատկերասրահի հոբելյանական տարեդարձը լավ առիթ է՝ վերհիշելու, թե ինչպես է մի փոքրիկ տարածք կարողացել ազդել մի ամբողջ ժանրի զարգացման վրա ու դարձել լուսանկարչական և վիդեո արվեստի կարևոր կենտրոններից մեկը՝ https://tinyurl.com/y55d4utt
▪️ Գերմանական PRC ընկերությունն էլ իր 10-ամյակի առթիվ աննախադեպ լուսանկարչական մրցույթ է կազմակերպել. Բանն այն է, որ ժյուրին ոչ թե մարդիկ են, այլ արհեստական բանականությունը, հաղթողների անուններն էլ արդեն հայտնի են՝ https://tinyurl.com/3396ehpt
🇦🇲 Եվ կարդացեք, թե ինչպես է լուսանկարիչը դրոնի օգնությամբ պատկերել Իսլանդիայի հրաբխային լանդշաֆտն իր ամբողջ գունապնակով, կառուցվածքով ու պատկերներով. Առհասարակ, Իսլանդիան հայտնի է բնության ստեղծած արվեստի բազմաթիվ «գործերով»՝ https://tinyurl.com/ms5ke7wb
▪️ Վան Գոգի թանգարանը ձեռք է բերել Մատիսի առաջին գործը, որը հաստատում է ժամանակակից արվեստում նկարչի հսկայական ազդեցության փաստը. Այս կտավը նաև հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես են Վան Գոգի վրձնահարվածները ոգեշնչել Մատիսին՝ https://tinyurl.com/2s3srkmj
▪️ Նյու Յորքում Մարիսա Ադեսմանի անհատական ցուցահանդեսը գույների միջոցով ստեղծում է տեսողական հիպնոսի աշխարհ, որտեղ միստիկան միախառնվում է ժամանակակից արվեստի նոր լուծումների հետ՝ https://tinyurl.com/3e8fza3p
🇦🇲 Հուլիսի 8-11-ը Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» սրահում կներկայացվի «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսը, որը միավորում է արվեստագետների՝ Հայաստանից, Շվեդիայից և Ֆրանսիայից. Ցուցահանդեսը հրավեր է՝ երկխոսելու մեզ շրջապատող և մեր ներսում ստեղծվող սահմանների մասին` https://tinyurl.com/sxb2fscs
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N160)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan