🖼️ #մշակութաPAN Weekly (160)
✒️ 1871 թվականը շրջադարջային էր հայ թատրոնի տարեգրությունում։ Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվեց «Պեպոն»։ Հետագայում այն էկրանավորվեց և դարձավ առաջին հայկական հնչյունային ֆիլմը, իսկ արդեն 1922-ի հունվարի 25-ին «Պեպո» ներկայացման բեմելով Երևանում բացվեց Առաջին պետական թատրոնը, որն ավելի ուշ վերանվանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Մայր թատրոնի հայրը՝ Սունդուկյանը, Պեպոյի կերպարը ստեղծել էր որպես ժողովրդի խոհերի ու ինքնագիտակցության արտահայտություն։ Սունդուկյանը գրում էր պարզ, աշխատավոր մարդկանց մասին՝ առանց հերոսականության ու պաթոսի։ Նա բեմ էր բարձրացնում հասարակ մարդուն՝ իր բարբառով, իր հոգսերով, ցավով ու հումորով։ Ու պարզվեց, որ մարդիկ հենց դրա՛ կարիքն ունեին։ #PAN-ը պատմում է Սունդուկյանի «Պեպոյի», ճակատագրական հանդիպումների ու վերջին պատգամի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Հռոմում Կարավաջոյի կտավների ցուցահանդեսը ներկայացնում է վարպետի 24 կտավ. Սա համարվում է Կարավաջոյին նվիրված ամենահավակնոտ նախագծերից մեկը, համադրողները խոստանում են, որ այցելուները վարպետի արվեստը «նոր լույսի ներքո» կտեսնեն՝ https://tinyurl.com/4mswxzmt
▪️ Վան Գոգի անունը լեգենդ դարձրած կինը վերջապես իր սեփական ցուցահանդեսն ունի. Նկարչի թանգարանը նոր ցուցադրությունը նվիրել է արվեստի պատմության այս լուռ, բայց ազդեցիկ կնոջը՝ Վան Գոգի հարսին՝ https://tinyurl.com/2vw8axke
🇦🇲 Հուլիսի 9-ին կարող եք ծանոթանալ Սարյանի՝ Չարենցի կտավի առեղծվածային պատմությանը, նաև հնարավորություն կունենաք դիտելու «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությունը՝ https://tinyurl.com/5ay6bxea
▪️ «Խենթ հանճարի» կարծրատիպը վաղուց մտել է մարդկանց լեզվամտածողության մեջ. Առաջատար հոգեբանները քննարկում են հոգեբանական խնդիրների և ստեղծագործական ունակությունների միջև հնարավոր կապը, կամ, գուցե, սա պարզապես մշակութային միֆ է՝ https://tinyurl.com/mpubmshn
▪️ Հեղափոխական նոր տեխնոլոգիայի շնորհիվ առաջին անգամ հնարավոր է դարձել տեսնել, թե ինչ է կատարվում դաշնակահարի ուղեղում նվագելու ընթացքում. Եթե միշտ հետաքրքրել է դաշնակահարի մատների շարժումները, ապա հիմա կարող եք «ուսումնասիրել» նրանց ուղեղի աշխատանքը՝ https://tinyurl.com/yus8j395
🇦🇲 Հուլիսի 12-ին Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի շրջանակում կկայանա Բրամսի սոնատների երեկոն. Ծրագրում՝ Յ.Բրամս, սոնատներ ջութակի և դաշնամուրի համար No.1, No.2, No.3` https://tinyurl.com/yyvfwfxe
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բրիտանական Battle հիթը ստեղծած Wookie-ն պատմում է, թե ինչպես իրենց երգը համեմատեցին Bohemian Rhapsody-ի հետ, իսկ ռադիոկայաններում հեռարձակելու համար այն չափազանց բարդ համարեցին ու մերժեցին առաջարկը՝ https://tinyurl.com/ytcx5f9t
▪️ Բոբ Դիլանը նորից ապացուցում է, որ ոչ միայն երաժշտության, այլև արվեստի վարպետ է. Լոնդոնյան պատկերասրահում բացվել է նրա Point Blank ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 2021-2022 թվականներին ստեղծված 97 նկար՝ https://tinyurl.com/yyndt8ss
🇦🇲 Դեյվ Գյոդակյանն ու ընկերները կրկին համախմբում են The Beatles-ի երկրպագուներին և ջազի սիրահարներին. Հուլիսի 11-ին հռչակավոր խմբի սիրելի հիթերը կհնչեն բացառիկ ջազային մշակումներով՝ https://tinyurl.com/24s5j95b
▪️ Սքոթ Ֆիցջերալդը դատական դրամա չի գրել, բայց «Մեծն Գեթսբին» նաև ամերիկյան իրավական համակարգի դառն իրականության մասին էր․ Մեկ դար անց էլ ամերիկյան արդարադատությունը կարծես չի ազատվել «Դեյզի Բյուքենենի խնդրից»՝ օրենքը պաշտպանում է նրանց, ովքեր արդեն էլիտայի մաս են՝ https://tinyurl.com/bdfmdppv
▪️ Մյուրիել Սփարքի կյանքում տարօրինակ բաներ էին պատահում, որոնք հետո հայտնվում էին նրա վեպերում՝ շանտաժներ, կողոպուտներ. Հեղինակը համոզված էր, որ կարող է կանխատեսել ապագան, և նրա կյանքի զուգադիպությունները, կարծես, հաստատում էին այդ պնդումը՝ https://tinyurl.com/48z5vuyx
🇦🇲 Հուլիսի 10-ին կարող եք մասնակցել մշակութային ջերմ երեկույթի՝ նվիրված բանաստեղծուհի Նատալյա Գառնիցին և նրա ժողովածուի՝ «Հայկական տետր» գրքի ներկայացմանը. Ժողովածուն պոեզիայի միջոցով շրջում է հայկական բնապատկերներով, ոգով ու հիշողություններով՝ https://tinyurl.com/p422wkeh
▪️ Ալ Պաչինոն վերջապես իրականացրել է իր 30 տարվա երազանքը՝ նկարահանել ֆիլմ Մոդիլյանիի մասին. Արվեստագետին մարմնավորում է Ռիկարդո Սկամարչիոն, Ալ Պաչինոն էլ պատմում է «արտ-ֆիլմ» ստեղծելու խոչընդոտների մասին՝ https://tinyurl.com/3e7h22k8
▪️ Վին Դիզելը հայտարարել է, որ Fast & Furious-ի վերջին ֆիլմի համար մի հստակ պայման է դրել, Բրայան Օ'Քոները պիտի վերադառնա ու «վերամիավորվի» Դոմինիկ Տորետտոյի հետ. Սա նշանակում է, որ CGI տեխնոլոգիայով «կենդանացնելու» են 12 տարի առաջ մահացած Փոլ Ուոքերին՝ https://tinyurl.com/yc4n8c45
🇦🇲 «Երազողի չորս գիշերները». Ռոբեր Բրեսոնի՝ 1971-ին նկարահանված ֆիլմը կարող եք դիտել հուլիսի 8-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում. Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով՝ https://tinyurl.com/2tbzrsnp
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N159)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan