#մշակութաPAN
June 18

🖼️ #մշակութաPAN Weekly (159)

✒️ Պարույր Սևակի ողբերգական մահից ուղիղ 54 տարի է անցել, բայց անգամ այսօր մարդիկ շարունակում են քննարկել մահվան առեղծվածային հանգամանքները: Մենք այս դիսկուրսի մեջ չենք մտնի, փոխարենը կպատմենք անմահացած Սևակի, մի քանի օրում սպառված «Անլռելի զանգակատան» առաջին տպաքանակի, արգելված «Եղիցի լույսի» մասին: Նրա նախնիները սերնդեսերունդ «Տեր» էին կոչվել, իսկ ծնողները հազիվ գրաճանաչ էին: Բանաստեղծ Սևակի պատմությունը սկսվել է, երբ Պարույրը դեռ դպրոցական էր ու կարդալու ծարավը հագեցնելու համար ընկերների հետ գիրք էր գողանում, մորն էլ խոստանում էր դառնալ «էն Գիքորը գրողի պես մարդ»: Պարույր Սևակի մասին, կարծես, խոսել են բոլորն ու ասել ամեն ինչ, #PAN-ն ամփոփում է կարևորը, հուզիչն ու տպավորիչը՝

✍️ https://lav.pan.am/sevak


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

📚  Գրականությունից…

▪️  Ռուսական Breus հրատարակչության «Նոր դասականներ» շարքը համալրվել է ևս երկու գրքով՝ նվիրված Գրիշա Բրուսկինին և Տիմուր Նովիկովին. Մենագրությունների հեղինակներն ուսումնասիրում են, թե որն էր արվեստագետների հաջողության բանաձևը՝ 1980-ականներին և 1990-ականներին՝ https://tinyurl.com/52v2b37u

▪️  Օրեր առաջ 86 տարեկանում մահացավ Ֆրեդերիկ Ֆորսայթը. Նա բեսթսելլեր թրիլլերների հեղինակ էր, իսկ մինչև այդ՝ օդաչու, լրագրող և լրտես: Նրա կյանքն ավելի հետաքրքիր էր, քան բազում գրքերի սյուժեներ, հետևաբար Ֆորսայթի վեպերի մեծ մասը հիմնված էր հենց իր անձնական պատմությունների վրա՝ https://tinyurl.com/mwujbvdh

🇦🇲  Գիր, գինի, ջազ. Հունիսի 21-ին և 22-ին Newmag հրատարակչությունը հրավիրում է բոլորին մասնակցելու ամառային փառատոնին՝ նոր կոնցեպտով և հագեցած ծրագրով. Գրքերի շնորհանդեսներ, ջազ համերգներ, գինու հյուրասիրություն, ամառային՝ մինչև 40% զեղչ բոլոր գրքերի համար: «Երազ» այգում կայանալիք փառատոնի մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/3yjhf5hw

🏛️  Կերպարվեստից…

▪️  Իտալացի փորձագետ Ջաննի Պապին պնդում է, որ հայտնաբերել է Կարավաջոյի ամենավաղ կտավի բնօրինակը. Ռենտգենյան հետազոտությունը պարզել է, որ հանճարեղ իտալացի նկարիչն ի սկզբանե այդ կտավի վրա փոքրիկ շուն էր պատկերել, ավելի ուշ երկրորդ անգամ օգտագործել է նույն կտավը՝ այլ պատկեր ստանալով՝ https://tinyurl.com/4atc745j

▪️  Ֆրիդա Կալոյի աշխատանքների մի մասը կարող է անհետացած լինել. Պայթյունավտանգ այս մեղադրանքները թանգարանի նախկին տնօրենն է բարձրաձայնել: Դիեգո Ռիվերան ժամանակին կազմել էր Մեքսիկայի ժողովրդին նվիրած բոլոր կտավների ցանկը, և հիմա կասկածներ կան, որ այդ հավաքածուից որոշ գործեր պարզապես չկան՝ https://tinyurl.com/36wa3kru

🇦🇲  «Հովեր» պետական կամերային երգչախումբը հունիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հրավիրում է յուրօրինակ ցուցահանդես-համերգի. Երեկոն բաղկացած է արվեստի երկու ճյուղից` վիզուալ արվեստից և երաժշտությունից՝ https://tinyurl.com/2j2vud5b

🎬  Կինոյից…

▪️  The Triptych of Mondongo ֆիլմը սկսվում է որպես արգենտինյան Մոնդոնգո արվեստի կոլեկտիվի մասին վավերագրություն, բայց ռեժիսորի միջոցով դառնում է գույների, կոնֆլիկտների և էքզիստենցիալ ճգնաժամի մասին խառնաշփոթ. Ֆիլմում արվեստի մասին վավերագրությունը ձնագնդիի պես մեծանում և վերածվում է ռեժիսորական փայլուն դրսևորման՝ https://tinyurl.com/mpf9rzys

▪️  40 տարի անց վերականգնվել և նորից մեծ էկրան է վերադառնում Հյուսիսային Իռլանդիայի մասին կորած համարվող ֆիլմը. 1984 թվականին թողարկված այս կինոնկարը Հելեն Միրենին բերեց իր առաջին խոշոր մրցանակը, իսկ Queen's Film Theatre կինոթատրոնը կարճ ժամանակով դարձրեց Մեծ Բրիտանիայի ամենամեծ հասույթ ունեցող կինոթատրոններից մեկը` https://tinyurl.com/ympy5k98

🇦🇲  Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակին նվիրված համաշխարհային ցուցադրությանը. Մեկօրյա բացառիկ ցուցադրություն՝ հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, միանգամից 5 քաղաքում` https://tinyurl.com/3kk79mf6

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Ֆրեդերիկ Շոպենը ռոմանտիզմի դարաշրջանի ամենափայլուն կոմպոզիտորներից էր, որի երաժշտությունը, սակայն, ծնվեց ցավի ու տառապանքի միջով. Կարդացեք լիրիզմի և դրամատիզմի վարպետի եթերային մեղեդիների պատմությունը՝ https://tinyurl.com/4ku8828b

▪️  Օպերային ռեժիսոր Թոմաս Գաթրին ընտրել է հին դիցաբանությունից ոգեշնչված յոթ երաժշտական ստեղծագործություն. Ինչպե՞ս են անտիկ առասպելներն ու լեգենդները դարեր անց շարունակում հրապուրել կոմպոզիտորներին: Այս գունեղ երաժշտական գործերը վերակենդանացնում են հին աստվածների և դիցաբանական արարածների աշխարհը՝ https://tinyurl.com/34xv5xfd

🇦🇲  «Սիմֆոնիկ Ջեքսոն». Հունիսի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ համերգային ծրագիրը կրկին կհնչի Երևանում. Համերգի ընթացքում կարող եք ունկնդրել փոփի արքայի սիրված երգերի սիմֆոնիկ կատարումները՝ https://tinyurl.com/3ax4suep

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Զամբիական Witch խումբը, որը 1970-ականներին համադրում էր Rolling Stones-ի ոճն աֆրիկյան ռիթմերի և գործիքների հետ՝ ստեղծելով յուրահատուկ «զամռոք» ժանրը, հեղափոխական էր, բայց կարճ ժամանակ անց «անհետացավ». 50 տարի անց նրանց անսպասելի վերադարձը ցնցել է երաժշտական աշխարհը` https://tinyurl.com/5ap24fmr

▪️  Ավստրալիայում tribute բենդերը՝ հայտնի երաժիշտների ստեղծագործությունները cover անող արտիստները՝ այնքան պահանջված են դարձել, որ կատակում են, թե կարող են նույնիսկ լուսնի վրա համերգ տալ. Ահա, թե ինչ է նշանակում նոստալգիայի ուժը՝ https://tinyurl.com/4kamj78y

🇦🇲   Հունիսի 20-ին վինիլային հերթական երեկոն կհյուրընկալի Անի Յավրենցին. Անին ներկայացնելու է սոուլի, ֆանքի և ջազի իր լավագույն հավաքածուն՝ Tribe Called Quest, Marvin Gaye, Roy Ayers, Yellow Magic, Erykah Badu, Manuel Menenkichian, Miles Davis և այլ արտիստների գործերով՝ https://tinyurl.com/2mwxwzr5


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N158)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan