🖼️ #մշակութաPAN Weekly (158)
✒️ Նրա պատմությունը սովորական չէ, բայց ոչ էլ եզակի է իր սերնդի համար։ Դաշտադեմ գյուղից Խաչիկը տասնամյակներ անց դարձավ Դաշտենց՝ հայրենիքի ու ծնողների կարոտով։ Հայրը՝ Տոնոն, որդուն դարձրեց Սասնա անտառների ու լեռների զավակ։ Նա որդուն սովորեցնում էր ոչ միայն գոյատևել բնության գրկում, այլև սիրել ու հասկանալ այն։ Հետո ամեն բան փշրվեց ու ավերվեց, երբ 1915 թվականին հայր ու որդի բռնեցին գաղթի ճամփան։ Ամբողջ կյանքում Դաշտենցը գրեց իր և իր ժողովրդի ցավի ու կարոտի մասին, թարգմանեց համաշխարհային դասականների, իր ստեղծագործական ժառանգությունը վերաձևակերպեց որպես պայքար՝ հիշելու համար այն, ինչը կորցրել էր։ Կյանքի փորձառությունների, բանահյուսական ավանդույթների և դասական գրականության ազդեցությամբ գրված տողերում Դաշտենցը հավատարիմ էր իր արժեքներին։ #PAN-ը պատմում է Դաշտենցի ծանր օրերի, գաղթի ճանապարհի, Չարենցի հետ ընկերության, Սասնա լեռների ու հայրենիքի կարոտի մասին՝
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Արդեն ամառ է, բայց Հռոմի պապ Լեո XIV մասնակցությամբ տեսանյութը մեզ տեղափոխում է Սուրբծննդյան տոնական մթնոլորտ. TikTok-ում մեծ արագությամբ տարածվում է 2014 թվականին Պերուում նկարահանված մի տեսանյութ, որտեղ Պապը եկեղեցական նվագախմբի հետ կատարում է Feliz Navidad երգը՝ https://tinyurl.com/uh5d28wy
▪️ Մոռացեք դինոզավրերի մասին ֆիլմերից ծանոթ սարսափազդու մռնչյունները. Գիտական նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս արարածներն իրականում շատ ավելի մեղեդային ու «երգեցիկ» ձայներ են արձակել, քան պատկերացնում ենք՝ https://tinyurl.com/2ywwmnab
🇦🇲 Հունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Հարմոնիա» կամերային սրահում տեղի կունենա առաջին համերգը. KV ART Ensemble-ը կներկայացնի Գեորգ Ֆիլիպ Տելեմանի գեղարվեստական աշխարհը՝ իր ամբողջ հմայքով ու ժամանակակից մեկնաբանությամբ` https://tinyurl.com/4kfm2bza
▪️ Պոստմոդեռնիզմը հասկանալու համար անհրաժեշտ է ճիշտ ուղեցույցներ ունենալ. The Cosmic House-ի տնօրենը ներկայացնում է հինգ պարտադիր գրքերի ցանկ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է պոստմոդեռնիզմը «ազդում ու ձևավորում» ժամանակակից կյանքը` https://tinyurl.com/uxzxjcnc
▪️ Մարոկկոյի անձրևոտ եղանակը, անքնությունը և բնորդ գտնելու դժվարությունները Անրի Մատիսի համար դարձան ոչ միայն մարտահրավերներ, այլև ստեղծագործական վերափոխման ուղիներ. Նոր գիրքը պատմում է, թե ինչպես էր ֆրանսիացի նկարիչը պայքարում արտաքին հանգամանքների դեմ և ընթացքում գտնում իր նոր գեղարվեստական լեզուն՝ https://tinyurl.com/muzb5tce
🇦🇲 Հունիսի 20-ին «Ֆենիքս» գրախանութում գրքի շնորհանդես է. Հեղինակ Արփինե Մելքումյանը ներկայացնում է իր՝ «Լռության հիմնը այսպես է հնչում» վերտառությամբ բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը հագեցած է խոհերով, զգացմունքներով և մարդկային ներաշխարհի լուսավոր խորքերում անթեղված զրույցներով՝ https://tinyurl.com/2jf2xs9r
▪️ BAFTA մրցանակակիր աստղերը միանում են «Հարրի Փոթերի» նոր հեռուստասերիալին, որը խոստանում է վերաիմաստավորել կախարդական աշխարհը հեռուստատեսային ֆորմատով՝ https://tinyurl.com/y695trkc
▪️ Դակոտա Ջոնսոնը, Քրիս Էվանսը և Պեդրո Պասկալը Materialists ֆիլմում ստեղծել են աստղային սիրային եռանկյունի , որտեղ սերն ու փողը բախվում են «ծակող անկեղծությամբ». Քննադատները նոր ֆիլմը բնութագրում են որպես «հմայիչ» ռոմանտիկ դրամա, որն ուսումնասիրում է նյութական արժեքների և իրական զգացմունքների միջև ընտրության դիլեման՝ https://tinyurl.com/4nz53xdy
🇦🇲 Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ԱրմՍթրոնգ նվագախումբը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հունիսի 20-ին կներկայացնեն ArmStrong։ Movies նախագիծը. Համերգին ջազային մեկնաբանմամբ կհնչեն մեղեդիներ հայկական և արտասահմանյան ֆիլմերից՝ https://tinyurl.com/7ewvcrfz
▪️ Ամերիկայի առաջին կին լուսանկարիչներից մեկի տուն-թանգարանը կստանա նրա հազարավոր բնօրինակ լուսանկարները. Այս հավաքածուն հարստացնում է թանգարանի արխիվն ու բացահայտում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամերիկյան կյանքի եզակի դրվագներ՝ կնոջ աչքերով՝ https://tinyurl.com/yz2kz97y
▪️ 1970-ականների Ամերիկայում, երբ բնապահպանական ճգնաժամը հասել էր աննախադեպ մակարդակի, նորաստեղծ բնապահպանության գործակալությունը սկսեց Documerica կոչվող լայնածավալ լուսանկարչական նախագիծը. Այս եզակի ծրագիրը փաստագրեց, թե ինչպես էին ամերիկացիներն ապրում էկոլոգիական աղետի պայմաններում՝ https://tinyurl.com/2w943tcn
🇦🇲 Հունիսի 17, 18, 19-ին Աբովյան 13 հասցեում տեղի կունենա բեմադրող օպերատոր, լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/4jhz4vy9
▪️ Վենետիկի բիենալեում Շվեյցարիայի տաղավարը վերակենդանացնում է երկրի առաջին կին ճարտարապետներից մեկի մոռացված նախագիծը. Այս ցուցահանդեսը վերականգնում է նրա ճարտարապետական տեսլականը և լույս սփռում 20-րդ դարի կին ճարտարապետների անտեսված ներդրման վրա՝ https://tinyurl.com/47dkc8yj
▪️ Գիտնականները վերականգնել են հին եգիպտական կապույտ գունանյութի կորած բաղադրատոմսը, որը սկզբում թանգարանային «ժամանցային» նախագիծ էր համարվում, իսկ հիմա բացահայտվել են դրա անսպասելի կիրառական հնարավորությունները՝ https://tinyurl.com/5m3kjpre
🇦🇲 Հունիսի 17-ի արվեստաբան-նկարչուհի Անաստասիա Կաչանովան «Համաշխարհային արվեստի ֆրագմենտներ. նկարչի հայացք» դասախոսությունների շարքի շրջանակում կբացահայտի Պավել Ֆիլոնովի եզակի արվեստի աշխարհը՝ https://tinyurl.com/72zr6h92
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N157)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan