#մշակութաPAN
June 4

🖼️ #մշակութաPAN Weekly (157)

🖌️  Երբ առաջին անգամ ուսումնասիրում ես Հակոբ Հակոբյանի կտավները, մի տարօրինակ հարազատություն ես զգում։ Կարծես ծանոթանում ես մի Հայաստանի հետ, որի մասին միշտ գիտեիր, որը միշտ գոյություն ուներ, բայց երբեք չէիր կարողացել տեսնել։ Այդ Հայաստանը ո՛չ արևահամ է, ո՛չ էլ ողբերգական։ Այն իրական է՝ իր մոխրագույն քարերով, լռությամբ և սպասումով։ Հակոբյանի կտավները նաև ու առաջին հերթին մարդկանց մասին են։ Այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց տեղն աշխարհում, այսինքն՝ գուցե բոլորիս մասին։ #PAN-ը պատմում է Եգիպտոսում ծնված, Փարիզում սովորած ու հայրենիքում վերջին հանգրվանը գտած Հակոբ Հակոբյանի մասին՝
✍️ https://lav.pan.am/hakobhakobyan


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Ոմանք պաշտում էին նրան, մյուսները` քննադատում, բայց սոպրանո Մարիա Կալասը միշտ կարողանում էր գերել իր ազդեցիկ կատարումներով. Կարդացեք, թե ինչպես էին հանճարն ու փառքը զուգորդվում լեգենդար դիվայի մենության հետ` https://tinyurl.com/3ysv3mxr

▪️  Ուես Անդերսոնի նոր՝ The Phoenician Scheme ֆիլմում գլխավոր «դերակատարներից» մեկը ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու երաժշտությունն է, որը դառնում է կինոպատմության անբաժան մասը. Կարդացեք Անդերսոնի երաժշտական նախընտրությունների և դրանց ազդեցության մասին՝ https://tinyurl.com/y8bzhh7b

🇦🇲  Հունիսի 12-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողության գալա-համերգը. ավարտին մրցույթի հաղթող դիրիժորը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է` https://tinyurl.com/2bmjnehj

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Քառորդ դար առաջ Էմինեմի երրորդ ալբոմը՝ The Marshall Mathers LP-ն ցնցեց 2000-ականները՝ իր տեքստերով «ծակելով» քաղաքական կոռեկտության պատը և միաժամանակ Էմինեմին դարձնելով գերաստղ. Այսօր այդ ալբոմն էլ ավելի հակասական է թվում՝ ազատ խոսքի և արվեստի սահմանների մասին ընկալումների համատեքստում՝ https://tinyurl.com/yw7ez5h3

▪️  Թեյլոր Սվիֆթը վերջապես գնել է իր առաջին վեց ալբոմի իրավունքները՝ ավարտելով երաժշտական սեփականության շուրջ երկարատև պայքարը. Այս պատմությունն ամբողջ երաժշտական ոլորտի համար ի վերջո դարձավ դասագրքային օրինակ՝ https://tinyurl.com/ma28yf26

🇦🇲  Հունիսի 8-ին Sona Gyulkhasyan & The Rafael Petrossian Quartet-ը հարգանքի տուրք կմատուցի ջազի լեգենդար թագուհի Էլլա Ֆիցջերալդին ու կկատարի նրա լավագույն ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/4mc9k94z

📚  Գրականությունից…

▪️  How to Kill a Witch նոր գիրքը պատմում է վհուկորսության մասին՝ այն ժամանակաշրջանի, երբ կանանց մեղադրում էին կախարդության մեջ և սպանում. Պատմությունը սկսվում է 1589 թվականից, երբ Շոտլանդիայի թագավորը ծովում փոթորկի հանդիպելով՝ մեղադրեց «վհուկներին»՝ https://tinyurl.com/tdf9cjps

▪️  Ճապոնիայում կին լուսանկարիչները քայլ առ քայլ կոտրում են կնոջ մասին ավանդական պատկերացումները և նոր տեսանկյունից ներկայացնում իրենց աշխարհընկալումը. Նոր գիրքը ներկայացնում է այս բարդ ու երկար ճանապարհի պատմական կոնտեքստը՝ https://tinyurl.com/mupvesk7

🇦🇲  «Սիրելիս, արի». Խոսելով պոեզիայի լեզվով՝ դերասանուհի Արևիկ Գևորգյանը կպատմի ամենանվիրականի՝ սիրո մասին. Այն կբացահայտվի պոեզիայի միջոցով՝ հայ դասական և ժամանակակից հեղինակների, ինչպես նաև համաշխարհային պոեզիայի գործերով՝ https://tinyurl.com/577dc6ck

🎬  Կինոյից…

▪️  Դեյվիդ Լինչի անձնական իրերը՝ տեսախցիկներից մինչև սուրճի բաժակներ, կարող են դառնալ նրա արվեստի երկրպագուների հավաքածուի մի մաս. Սա եզակի հնարավորություն է՝ ձեռք բերելու մի կտոր Լինչյան աշխարհից՝ իրեր, որոնք ուղեկցել են նրան ստեղծագործական կյանքում՝ https://tinyurl.com/mr2bccvt

▪️  Քերի Բրեդշոուն միշտ էլ զարմացրել է իր նորաձև հագուստով, բայց And Just Like That...-ում նրա նոր գլխարկը ցնցել է հեռուստադիտողին. Փերֆորմանս արվեստի ու նորաձևության սահմանագծում այս գլխարկն արդեն անվանում են հեռուստատեսության պատմության ամենատպավորիչ fashion պահերից մեկը՝ https://tinyurl.com/3mcjms4d

🇦🇲  «Մէկ Կադր» 23-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում հունիսի 13-ը նվիրված է նրանց, ում համար կինոն ոչ միայն արվեստ է, այլև թերապևտիկ և փոխակերպող գործընթաց՝ https://tinyurl.com/54h84fj2

🏛️  Կերպարվեստից…

▪️  Ժամանակակից արտիստները վերանայում են, թե ինչ է իրականում նշանակում ներկայացված լինել պատկերասրահներում. Նրանք փնտրում են ոչ միայն վաճառքի հնարավորություն, այլև հեղինակային իրավունքների աջակցության, տեսանելիության և համագործակցային միջավայրի առավել լայն հնարավորություններ՝ https://tinyurl.com/h5eprp74

▪️  Վերածննդի դարաշրջանում ոչ միայն հայտնի մրցակցություններ էին՝ ինչպես, օրինակ, Դա Վինչիի ու Միքելանջելոյի պայքարը պատվերների համար, այլև անկեղծ բարեկամություններ. Ռաֆայելն ու Դյուրերը նամակագրական կապ էին պահպանում մինչև Ռաֆայելի մահը՝ փոխադարձաբար հիանալով միմյանց արվեստով և ոգեշնչելով մեկը մյուսին՝ https://tinyurl.com/4ennmcxh

🇦🇲  Մէկ կադր էքսպո՝ հունիսի 8-ին. Արման Օհանյանը ստեղծագործում է պսիխոռեալիզմի ժանրում, որտեղ ուսումնասիրում է սոցիումի հոգեբանական շերտերը, որոնց անալիզի արդյունքում ստեղծվում են գործեր՝ բարձրաձայնելու բարիկադի հետևում մնացած կիսատ հարցերը՝ https://tinyurl.com/54dj676e


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N156)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan