#մշակութաPAN
May 28

🖼️ #մշակութաPAN Weekly (156)

✒️  Դերասանուհի Ազնիվ Հրաչյան իր ինքնակենսագրականում պատմում էր, թե ինչպես 1870 թվականի ամառային մի օր թատրոն մտավ բարձրահասակ ու գունատ Պետրոս Դուրյանը՝ թևի տակ իր «Թատրոնը» ստեղծագործությունը։ Հույս ուներ, որ Վարդովյանն այն կընդգրկեր իր թատերախմբի խաղացանկում։ Դերասանուհիները, Դուրյանին տեսնելով կատակում են՝ «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Նկատի ունենալով, թե Դուրյանն անտարբեր չէ Թերեզայի նկատմամբ։ Թերեզան էլ պատասխանում է, որ այդ տղան գունատ է, շուտով կմեռնի։ Դուրյանի մահից հետո Ազնիվ Հրաչյան կարդում է «Լճակը» ու հասկանում, որ Դուրյանը ոչ միայն լսել էր անհաջող կատակը, այլև խորապես ազդվել էր.

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ - «կը մեռնի»։

Պետրոս Դուրյանը նրբազգաց էր, բացառիկ վեհ ու նույնքան պարզ։ Նա կյանքի հանդեպ չէր չարացել, բայց երազում էր ապրելու ու ստեղծագործելու մասին։ Կարճ կյանքի ընթացքում Դուրյանը չհասցրեց անգամ լուսանկարվել։ Ջոտտոյի կողմից 1972 թվականին պատկերված այս դիմանկարն արվել է Դուրյանի մահից մեկ դար անց՝ նրա գանգի բեկորներով վերականգնված իրական դեմքի պատկերով։  #PAN-ը պատմում է Դուրյանի «Լճակի», ապրելու ծարավի և վերականգնված դիմագծերի մասին՝
✍️ https://lav.pan.am/duryan


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Վերջերս Հոլիվուդն անսպասելի հետաքրքրություն է ցուցաբերում դասական երաժշտության նկատմամբ. Կարդացեք, թե ո՞ր դասական երաժիշտների դրամատիկ կենսագրությունները, սիրավեպերը և ստեղծագործական ճգնաժամերը կարող են վերածվել կինոյի` https://tinyurl.com/4h9vnmp7

▪️  1951 թվականին Քարնեգի Հոլում 54-ամյա դաշնակահար Սիմոն Բարերը բեմ բարձրացավ՝ առաջին անգամ կատարելու Գրիգի հայտնի դաշնամուրային կոնցերտը, բայց կատարման ընթացքում դաշնակահարի ձեռքը սահեց ստեղնաշարից ու նրա սիրտը կանգ առավ՝ https://tinyurl.com/37sa7ru3

🇦🇲   Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը շարունակում է համախմբել տաղանդավոր երաժիշտների և երաժշտասերների՝ նշանավորելու մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը. Հունիսի 6-ին հանդիսատեսին սպասվում է տպավորիչ բացման արարողություն, որտեղ կհնչեն կոմպոզիտորի ամենասիրված ստեղծագործությունները` https://tinyurl.com/4e7bxbx6

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Նորվեգիայի ֆոլկ երաժշտությունը նոր շունչ է ստանում Z սերնդի շնորհիվ. Մոռացված նոտաները նրանք տեղափոխում են գիշերային ակումբներ և ավանդական մեղեդիներին տալիս ժամանակակից հնչողություն` https://tinyurl.com/2twh9kze

▪️  Իսլանդիայի ամենաբարձր գագաթներում երաժիշտը ձայնագրում է ճաքճքող ու հալչող սառույցների, ջրի կաթիլների ձայնը և այս յուրահատուկ «մեղեդիների» մասին գիտական աշխատանք է գրում՝ https://tinyurl.com/ysre9ve2

🇦🇲   Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացնում է նոր ձևաչափ՝ Ջազ Լաբ. Մայիսի 31-ին ջազ լսելուց բացի հնարավորություն կունենաք տալու նաև ձեզ հետաքրքրող երաժշտական հարցերն ու անգամ մասնակցելու ջեմսեյշնի՝ https://tinyurl.com/yssfjamp

📚  Գրականությունից…

▪️  Այս տարի լրանում է Մուհամմեդ Ալիի ինքնակենսագրական The Greatest: My Own Story գրքի 50-ամյակը, որի խմբագիրն էր ապագա Նոբելյան մրցանակակիր Թոնի Մորիսոնը. 1972-ին Մորիսոնը հուսահատ հեռագրեր էր ուղարկում բռնցքամարտիկին և գրքի համահեղինակին՝ փորձելով պարզել, թե ինչ փուլում է գիրքը՝ https://tinyurl.com/48hnsr97

▪️  1933 թվականին հրեա լրագրողը հասկացավ, որ միակը չէ, ով տառապում է մղձավանջներից. Մինչև 1939 թվականին նացիստական Գերմանիայից փախչելը նա հավաքեց ավելի քան 300 մարդկանց մղձավանջ՝ ստեղծելով հրեաների հոգեվիճակի եզակի վկայություն՝ https://tinyurl.com/28y57h7w

🇦🇲   Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում. Մայիսի 28-ին կկայանա Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը` https://tinyurl.com/mrxbkj2

🏛️  Կերպարվեստից…

▪️  Բեյրութի սարսափելի պայթյունը վնասել էր նաև Արտեմիզիա Ջենտիլեսկու կտավներից մեկը, որն այժմ վերականգնվելուց հետո ցուցադրվում է Getty թանգարանում՝ հինգ այլ գլուխգործոցի հետ միասին՝https://tinyurl.com/42wyy7jf

▪️  Ռենե Մագրիտի սյուրռեալիստական աշխարհը, որտեղ խնձորները ծածկում են դեմքեր, իսկ երկինքը կարող է կտավ դառնալ, շարունակում է հիացնել արվեստասերներին. Բայց որո՞նք են բելգիացի վարպետի ամենահայտնի գործերը, որոնք դարձել են 20-րդ դարի արվեստի խորհրդանիշներ՝ https://tinyurl.com/mt9wen9d

🇦🇲   Պատրաստվեք արվեստի, մտքի և փորձի ներշնչող այս հանդիպմանը. ABOVE ցուցահանդեսի շրջանակում մայիսի 29-ին տեղի կունենա համադրողական շրջայց և վարպետության դաս՝ https://tinyurl.com/3mttsvy4

🎬  Կինոյից…

▪️  Կաննի կինոփառատոնը ավարտվեց, և հարյուրավոր ֆիլմերից արդեն ուրվագծվում են այն աշխատանքները, որոնք դառնալու են 2025 թվականի ամենաքննարկված կինոնկարները. Կարդացեք, թե որ ֆիլմերն են խոստանում դառնալ տարվա կինեմատոգրաֆիական իրադարձությունները` https://tinyurl.com/2u3u6nwk

▪️  Իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի «Ոսկե արմավենու ճյուղը» ոչ միայն կինեմատոգրաֆիական, այլև արվեստի ազատության հաղթանակ է. Փանահին ստեղծել է ֆիլմեր, որոնք դարձել են քաղաքացիական անհնազանդության ու ստեղծագործական ազատության խորհրդանիշ՝ https://tinyurl.com/yaetwwc7

🇦🇲   Մայիսի 28-ին տեղի կունենա Invisible Friends (Անտեսանելի ընկերներ) ստուդիայի՝ «5 վայրկյանի կանոնը» նոր կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան. Ֆիլմը նկարահանված է փիքսիլյացիայի տեխնիկայով՝ Ազատի ջրամբարի ափամերձ ձորում` https://tinyurl.com/5n8xvw3d


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N155)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan