#մշակութաPAN
May 21

🖼️ #մշակութաPAN Weekly (155)

🎭 Երբ 21-րդ դարի Հայաստանում հայտնեցին, որ շեքսպիրյան Համլետի դերակատարը կին է լինելու՝ արձագանքները մեղմ ասած հակասական էին։ Հիմա մի պահ պատկերացրեք, թե որքա՜ն շոկային էր, երբ 1901 թվականին Թիֆլիսի թատրոնի բեմ բարձրացավ մի կին՝ խաղալու Համլետի դերը։ Դերասանուհի Սիրանույշը մարդկանց վրդովմունքի պատճառը չէր հասկանում. «Ի՞նչ տարբերություն` կի՞ն, թե տղամարդ, եթե ես ասելիք ունեմ»։ Այսպիսով՝ Համլետի դերակատարումը դարձավ Սիրանույշի կյանքի գլխավոր դերերից մեկը։ Սա դերասանուհու ստեղծագործական կյանքի ընդամենը մեկ դրվագ է, բայց հարյուրավոր դերեր ու հազարավոր նման դրվագներ են բնութագրում Սիրանույշին։ Նա կարող էր բացել բնակարանի պատուհանը և ժամերով փորձել խելագար կնոջ դերը` անտարբեր լինելով հարևանների կարծիքին: Իսկ որ ամենակարևորն է՝ հանուն բեմի կարող էր հրաժարվել բոլորից ու ամեն ինչից։ Որովհետև ինքն ամբողջությամբ բեմին էր պատկանում, բեմը՝ իրեն։ PAN-ը պատմում է հայ թատրոնի թագուհու՝ Սիրանույշի մասին՝ նրա դերերի, մտքերի ու ապրումների լեզվով՝
📖 lav.pan.am/siranuysh


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մինչ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելը, Ավստրիայի ներկայացուցիչն արդեն լուրջ բեմերում էր երգում. Բացառիկ ձայնային հնարավորություններով աչքի ընկնող կոնտրատենորը գործակցել է նաև Վիեննայի օպերայի հետ՝ https://tinyurl.com/mw65c98m

▪️ Ի՞նչ էր կատարվում դասական երաժշտության բացառիկ տաղանդի գլխում. Մոցարտի հանճարն ուսումնասիրում են արդի հոգեբանության տեսանկյունից, հոգեվերլուծաբանները տարբեր վարկածներ ունեն՝ ADHD-ից մինչև աուտիզմ՝ https://tinyurl.com/3fe3saep

🇦🇲 Մայիսի 30-ին հազարավոր մոմե լույսերի ներքո Candlenight Concerts-ի շրջանակում կկայանա բացառիկ համերգ. Ամբողջ երեկոն նվիրված է լինելու բացառապես ABBA-ի երգերին, որոնք շարունակում են ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ https://tinyurl.com/y6tk3fkv

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Լեոնարդ Բերնսթայնը՝ 1965 թվականին Չիչեստեր քաղաքի տաճարի նախկին հոգևոր առաջնորդի պատվերով ստեղծել էր «Չիչեստերյան սաղմոսներ» խմբերգային ստեղծագործությունը։ Այժմ Արևմտյան Սասեքսի տաճարում նրա հիշատակին հուշատախտակ է ստեղծվել՝ https://tinyurl.com/2rnx8jhz

▪️ Եվ կրկին Եվրատեսիլ. Էստոնիան ներկայացնող Tommy Cash-ը, պարզվում է` ոչ միայն ստանդարտներից դուրս երաժիշտ է, այլև կոնցեպտուալ արվեստագետ. Նրա հեղինակած արվեստի գործերը ցուցադրվում են պատկերասրահներում՝ https://tinyurl.com/bdyc3h9t

🇦🇲 Radiohead Tribute-ը վերադառնում է Tonelab-ի բեմ. Մայիսի 23-ին կարող եք երգել և նորովի վերապրել բրիտանական լավագույն խմբերից մեկի լավագույն գործերը՝ օրիգինալներին հնարավորինս մոտ կենդանի կատարումներով` https://tinyurl.com/3stutszt

🎬 Կինոյից…

▪️ Թոմ Քրուզը ցանկանում է ֆիլմերում նկարահանվել անգամ 100 տարեկանում. Բայց ինչո՞ւ կանգ առնել այդ կետում։ Կինեմատոգրաֆի ամենաեռանդուն «տարեցը» հեշտությամբ չի նահանջում և ժամանակի հետ մրցավազքի մեջ է մտել՝ https://tinyurl.com/mtfrcz47

▪️ Ջոն Շլեզինգերի «Կեսգիշերային կովբոյը» ֆիլմը X-կարգանիշով միակ ֆիլմն էր, որ արժանացավ Օսկարի որպես լավագույն ֆիլմ. Ռեժիսորն ասում էր՝ «Ինձ չեն հետաքրքրում երջանիկ ավարտները»։ Լեգենդար ֆիլմը մեծ էկրան է բարձրացել ուղիղ 56 տարի առաջ` https://tinyurl.com/mr2yk2zf

🇦🇲 Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, EUNIC Հայաստանը և Գյոթե ինստիտուտը հրավիրում են մասնակցելու առավոտյան հանդիպման՝ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2025-ի մեկնարկի կապակցությամբ. Ի դեպ, փառատոնի առաջին օրը կբացվի Henna Onna-ի երաժշտական ելույթով՝ https://tinyurl.com/3a4xw8b2

📚 Գրականությունից…

▪️ Գիշերային մղձավանջներ, որոնք վերածվեցին արվեստի գործերի. Ավստրիացի նկարիչ Ալֆրեդ Կուբինն իր երիտասարդ տարիները նվիրեց «չարի էսթետիկայի» բացահայտմանը։ Այս ճանապարհն այժմ ամփոփվել է մեկ գրքում՝ https://tinyurl.com/49ey54bp

▪️ Մետրոպոլիտեն թանգարանի անվտանգության աշխատակցի մասին պատմող բեսթսելլեր հուշագրությունը բեմ է բարձրանում. Մոնոներկայացումը գիրքը վերածել է 80-րոպեանոց խոհափիլիսոփայական անդրադարձի՝ նվիրված արվեստին, կյանքին և մարդկային կապերին` https://tinyurl.com/5n8xumz9

🇦🇲 Մանկական գրքի փառատոն 2025. Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Անգլիական այգում տիրելու է իսկական գրքային իրարանցում, այցելուներին սպասվում է խաղերով, գրքային միջոցառումներով ու անակնկալներով լի հեքիաթային ժամանց` https://tinyurl.com/yt7j3wz7

📷 Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարչության սիրահարները հավաքվել են Սոմերսեթ հաուսում՝ Photo London 2025-ի շրջանակում. Ցուցահանդեսի հոբելյանական տարեդարձը փաստում է՝ 10 տարվա ընթացքում այն դարձել է արվեստի աշխարհի սպասված միջոցառումներից մեկը՝ https://tinyurl.com/mu2sd7k5

▪️ Լուսանկարիչ Այզեկ Ռայթն իր անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ ձերբակալվել է. Չելսիում գտնվող պատկերասրահում լուսանկարչի ցուցահանդեսը կտրուկ ընդհատվել է, երբ չորս ոստիկան ներխուժել են հենց բացման արարողության ընթացքում՝ https://tinyurl.com/3kuk75eu

🇦🇲 Ֆոտոտուր դեպի Գյումրի. Հայաստանի ամենաարվեստասեր քաղաքի հին ու նոր պատմության շունչը կարելի է զգալ քաղաքի ամեն անկյունում, իսկ հունիսի 4-ին հնարավորություն կստեղծվի նաև լուսանկարել այն՝ https://tinyurl.com/4tmvz6wb


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N154)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan