🖼️ #մշակութաPAN Weekly (154)
🎨 Մոտ մեկ ամիս առաջ, երբ հրապարակեցինք Արշիլ Գորկու մասին մեր առաջին կարդալիքը, PAN-ի հավատարիմ ընթերցողներից մեկը՝ արվեստաբան Արթուր Աթայանը, գրեց մեզ: Նա հայտնեց, որ հոդվածում ներկայացված Գորկու նամակների որոշ հատվածներ կեղծ են, և դրանք տարածելը սխալ է: Սա, անշուշտ, մեզ զարմացրեց, և անմիջապես սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել։ Բայց պատկերացրեք մեր զարմանքը, երբ պարզվեց, որ ընթերցողի նշած «սխալը» ոչ միայն աննշան վրիպակ չէր, այլ տասնամյակներով կեղծված ու այդպես էլ տարածված նամակների մի ամբողջ շարք: Պարզվեց՝ հայալեզու աղբյուրներում այս տեղեկատվությունը գրեթե բացակայում է ու դուրս չի եկել ակադեմիական շրջանակներից։ Ավելին՝ Գորկուն վերագրվող նամակները մինչև օրս էլ տեղ են գտնում բազմաթիվ հոդվածներում և տեսանյութերում։ Այսպիսով՝ Գորկու նամակները, հատկապես նրա գեղարվեստական հայացքների և հայկական արմատների հետ կապված մտքերը, որոնք բազմիցս հանդիպել ենք տարբեր աղբյուրներում, մասամբ կեղծիք են՝ ստեղծված նրա զարմիկի՝ Կառլեն Մուրադյանի կողմից։ Սա է պատճառը, որ PAN-ը որոշեց ստեղծել այն եզակի հայալեզու հոդվածներից մեկը, որտեղ մանրամասն ներկայացված է Գորկու կեղծ նամակների մի քանի տասնամյակ ձգվող պատմությունը։ Այս հարցում մեզ օգնեց Արթուր Աթայանը, որը նամակների պատմությանը քաջատեղյակ է, իսկ մագիստրոսական թեզը գրել է հենց Գորկու արվեստի մասին՝
📖 lav.pan.am/gorki2
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Արտիստների մասին սկանդալային վավերագրական ֆիլմերը փոխարինվում են հսկայական բյուջեներով ստեղծվող, ֆիլմի հերոսների կողմից հաստատված «պաշտոնական» պատմություններով. Հարց է առաջանում՝ արդյո՞ք ապագան պատկանում է միայն հաճոյախոսական վավերագրական ֆիլմերին` https://tinyurl.com/6x2x2j7f
▪️ Հոլիվուդի մասին Թրամփի հայտարարությունների մեջ կինոքննադատները փորձում են ճշմարտության հատիկ գտնել ու լայն քննարկման համար հարց են բարձրացնում՝ քողարկված քարոզչություն պարունակող ֆիլմերը կարո՞ղ են «ազգային անվտանգության սպառնալիք» դառնալ՝ https://tinyurl.com/56673jh6
🇦🇲 Գլուխգործոց, որ ոգեշնչել է Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» և 70-ականների հոլիվուդյան ամբողջ վերածնունդը. Մայիսի 20-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կարող եք դիտել Ռոբեր Բրեսոնի «Գրպանահատը»՝ https://tinyurl.com/5bjp2phn
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բրիտանացի արտիստները մտահոգված են, որ օրենքը թույլ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին առանց վերահսկողության ու փոխհատուցման յուրացնել իրենց ստեղծագործությունները. 400 արտիստ, այդ թվում՝ Էլթոն Ջոնն ու Դուա Լիպան, նամակով դիմել են վարչապետին՝ https://tinyurl.com/yc57mst5
▪️ Այս օրերին Եվրոպան ակտիվ քննարկում է Եվրատեսիլը. 2025-ի մասնակիցները, ինչպես ամեն տարի, բազմազան են, հետաքրքիր, տարօրինակ, հուզիչ և ապշեցնող: Եզրափակիչը մայիսի 17-ին է՝ https://tinyurl.com/m9hj25zd
🇦🇲 Եթե եվրատեսիլյան կրքերը ձեզ համար չեն, ապա մայիսի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին՝ «Երեք սուզորդներ» հարթակում կարող եք վայելել «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագծի բացօթյա համերգը՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում` https://tinyurl.com/ka5cm563
▪️ Հաճախ պնդում են, որ Չարլզ Դիքենսի ստեղծագործությունների հիմքում նրա մանկությունն է, երբ ընդամենը 11 տարեկանում դպրոցը թողնելով ստիպված էր աշխատել՝ հոր պարտքերը մարելու համար. Կարդացեք, թե ինչպես է գրողի վաղ տարիների դառը փորձառությունը ձևավորել նրա գրական տեսլականը` https://tinyurl.com/29fjkc6s
▪️ Գուցե տարօրինակ թվա, բայց իրավաբաններն առանձնահատուկ կերպով սիրում են Ջեյն Օսթինին. Lոնդոնյան մի դատավոր անգամ խոստովանել է, որ ամեն տարի կարդում է Օսթինի բոլոր գրքերը, ուսումնասիրում հեղինակի տողերում թաքնված իրավական տարրերը, բանակցելու արվեստը` https://tinyurl.com/5995ejd9
🇦🇲 Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ պատմվածքը հաճախ է բեմադրվում և վերածվում ներկայացման. Մայիսի 15-ին հայ հանդիսատեսը ևս կարող է դիտել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացումը՝ https://tinyurl.com/yk26mdh6
▪️ Lուսանկարչությունը միայն գեղեցիկ բնապատկերների կամ մանրամասն մտածված պատկերների մասին չէ. Այս շարքն ապացուցում է, որ գեղեցիկ լուսանկարներ կարելի է ստանալ նաև անսպասելի վայրերում՝ արդյունաբերական գոտիներում կամ աղբանոցներում` https://tinyurl.com/32kf5rve
▪️ 1839 թվականը խորհրդանշական էր լուսանկարչության պատմության մեջ և հիմա Creative Resource Collective-ի «1839» մրցանակաբաշխությունը ինչ-որ առումով նաև հարգանքի տուրք է այդ շրջադարձային տարեթվին. Ահա ժանրային տպավորիչ բազմազանությամբ աչքի ընկնող հաղթող լուսանկարները՝ https://tinyurl.com/4kj53exb
🇦🇲 Ֆրանսուազ Պլուան և Կոնստանս Դյուվալը մայիսի 12-ից 16-ը Երևանում կանցկացնեն ժառանգության լուսանկարների թեմայով հայ գործընկերների վերապատրաստման դասըթնաց՝ https://tinyurl.com/mvrcpbrv
🎻 Դասական երաժշտությունից…
▪️ Թոմաս Թալլիսը երաժշտություն է սովորել Լոնդոնի Արքայական կապելլայում, իսկ հետո մինչև կյանքի վերջը ստեղծագործել թագավորական արքունիքի համար. Չնայած եկեղեցական կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին, նա հավատարիմ է մնացել կաթոլիկ բազմաձայն երգեցողության ավանդույթներին՝ https://tinyurl.com/376ypjep
▪️ Ի՞նչ կապ կա գիտական և երաժշտական մտածողությունների միջև. Վեց գիտնականի հետ զրույցներն ապացուցում են, որ դասական երաժշտության կառուցվածքը, տրամաբանությունն ու գեղեցկությունը սերտ կապված են գիտական մտքի նույն որակների հետ՝ https://tinyurl.com/cj89a338
🇦🇲 Մայիսի 21-ին կարող եք վայելել Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» և պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի գործերից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` https://tinyurl.com/3hdnbe54
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N153)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan