#մշակութաPAN
May 7

🖼️ #մշակութաPAN Weekly (153)

💸 1919 թվականին՝ մոտ մեկ տարի առաջ ծնված Հայաստանի Առաջին Հանրապետությունն իր գոյության հերթական «վկայականն» է ստեղծում՝ սեփական թղթադրամներ, որ ամեն քաղաքացի ամեն օր պահելու էր իր ձեռքում։ Բայց հանրապետության ղեկավարները չէին պատրաստվում պարզապես գումար տպել. նրանք ցանկանում էին ստեղծել արվեստի գործեր, որոնց միջոցով կապրեին հայկական մշակույթի խորհրդանշական պատկերները՝ ճախարակ մանող կինը, սուրը ձեռքին օձին տապալող արծիվը, Արարատ լեռը... Այս թղթադրամներն այսօր ուսումնասիրելիս տպավորություն է, թե թերթում ես հայկական մշակութային ժառանգության պատկերազարդ դասագիրք՝ Անիի քանդակներից մինչև ժողովրդական հավատալիքներ, պետական խորհրդանիշներից մինչև կենցաղային տեսարաններ։ Դրանց ստեղծմանը նվիրված Արշակ Ֆեթվաճյանի տաղանդն ու նվիրումը թույլ տվեցին ստեղծել գեղարվեստական արժեք ունեցող դրամանիշներ, որոնք իրենց որակով չէին զիջում եվրոպական երկրների թղթադրամներին։ Թեև այդ թղթադրամների շրջանառությունը կարճատև էր, դրանք պարզապես վճարամիջոց չէին, այլ ազգային հպարտության և ինքնիշխանության թղթե ապացույց։ PAN-ը պատմում է «շարժական պատկերասրահ» դարձած թղթադրամների, բարեբեր վիշապների, հայ կնոջ կերպարի ու գեղարվեստական արժեք ստեղծած գործիչների մասին՝
📖 lav.pan.am/dram


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Համակենտրոնացման ճամբարում հայտնված հրեա ջութակագործի հանճարը բացահայտվել է միայն տասնամյակներ անց՝ գաղտնի ուղերձի միջոցով. Հիմքում 1941 թվականին պատրաստված ջութակի մեջ թաքցրած նամակն է՝ https://tinyurl.com/2fmuzyr9

▪️ Մեծ կոմպոզիտորների ստեղծագործական բարձունքները հաճախ ուղեկցվել են նաև մութ գաղտնիքներով, իսկ ռոմանտիկ երաժշտության ոսկե դարում կիրքն ու զգայական ապրումներն իրենց հետ բերել են նաև ողբերգական հետևանքներ՝ https://tinyurl.com/45b855xu

🇦🇲 Երևանի ամենաերաժշտական վայրերից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կհյուրընկալվի Ֆրանսիայից ժամանած անվանի թավջութակահար Մարկ Դրոբինսկին, ով կներկայանա հատուկ համերգային ծրագրով` https://tinyurl.com/mrps24x5

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Բրիտանական փոփ աստղ Ռոբի Ուիլյամսը Լոնդոնում բացել է իր անհատական ցուցահանդեսը. Երգիչը ներկայացրել է իր կտավներն ու քանդակները, որոնք ներշնչված են տագնապի դեմ իր անձնական պայքարից՝ https://tinyurl.com/yc33s4ah

▪️ Ջազի կենդանի լեգենդը՝ 80-ամյա թմբկահար Բիլի Քոբհեմը խոստովանում է, որ երաժշտության մեջ կատարելությունը չէ կարևորը. բացառիկ հարցազրույցում երաժիշտը պատմում է մինչև օրս կրթվելու, պատմական գործակցությունների ու երաժշտական անսահմանության մասին՝ https://tinyurl.com/cs7pu3bt

🇦🇲 Հայաստանում համերգով հանդես կգա ջազային ոճի ստեղծագործական և կատարողական արվեստի կրողներից մեկը՝ դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Օվսեփյանը` https://tinyurl.com/3xy8333r

📚 Գրականությունից…

▪️ «Ավանգարդիզմի և սոցռեալիզմի միջև». Նոր գիրքը բացահայտում է խորհրդային այն արվեստագետների գործերը, ովքեր չեն տեղավորվել սովետական «պաշտոնական արվեստի» բևեռներում: Այս արվեստագետներն ավանգարդիստների համար չափազանց պահպանողական էին, սոցռեալիստների համար՝ չափազանց փորձարարական՝ https://tinyurl.com/fye6tx9s

▪️ Լեոնարդո դա Վինչիի մասին նոր ուսումնասիրությունը կոտրում է մենակյաց հանճարի առասպելը և ներկայացնում նրան որպես իր ժամանակի մարդ. «Հակա-կենսագրություն» խորագրով գիրքը պատմական համատեքստում վերլուծում է Դա Վինչիի առասպելը` https://tinyurl.com/4cvtejyx

🇦🇲 «Դու դիտում ես ինձ». «Վերլիբրիստների ռեալիթի շոուն» համադրություն է պերֆորմանսի, պոեզիայի և հույզերի ահռելի ֆիզիկականության՝ ստեղծելով մի տարածք, որտեղ հանդիսատեսը դադարում է դիտել, և սկսում է ներկա լինել` https://tinyurl.com/msx2wfvh

🏛️ Կերպարվեստից…

▪️ Մեդարդո Ռոսսոյին համարում էին Ռոդենի մրցակիցը, որը հեղափոխեց քանդակագործությունը, բայց անտեսված մնաց արվեստի պատմության մեջ. Իսկ իրականում Ռոդենի իտալացի ժամանակակից Ռոսսոն իր համարձակ փորձարկումներով քանդակագործության նոր սահմաններ է բացահայտել` https://tinyurl.com/4hy56tbt

▪️ Վերածննդի մի կտավ, որն այժմ պահվում է Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, ունի ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք հեղինակ՝ երեք մեծ վարպետ. Կարդացեք, թե որ բացառիկ ստեղծագործության վրա է այս նկարիչներից յուրաքանչյուրը թողել իր անհատական ձեռագիրը՝ https://tinyurl.com/m54umd2h

🇦🇲 Գեղեցկության պատկերացումների մասին իր համարձակ գործերով Հելեն Չեդվիկը վճռորոշ ազդեցություն է ունեցել բրիտանական ժամանակակից արվեստի վրա. Նոր գիրքը պնդում է, որ չնայած արվեստագետի վաղաժամ մահվանը, նրա «սադրիչ» ստեղծագործությունների ազդեցությունը նկատելի է մինչև օրս՝ https://tinyurl.com/5ff8ener

🎬 Կինոյից…

▪️ Մարտին Սկորսեզեն հայտարարել է նոր վավերագրական ֆիլմի մասին, որտեղ կներառվի նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապի «վերջին հարցազրույցը». Aldeas – A New Story փաստագրական ֆիլմը կուսումնասիրի այն կազմակերպության աշխատանքը, որը Պապը հիմնադրել էր ամբողջ աշխարհի երիտասարդներին միավորելու համար՝ https://tinyurl.com/5n78e3ey

▪️ 2024-ին Conclave ֆիլմի վարկանիշային հաջողությունն ակնհայտ էր, բայց ճակատագրի հեգնանքով ֆիլմն առավել արդիական է այսօր. Ինչպիսի՞ն է Վատիկանի հոգևոր բարձրաշխարհիկ մջավայրը և ի՞նչ է իրենից ներկայացնում Հռոմի պապի ընտրության գաղտնի աշխարհը, որտեղ չկան ակնհայտ ֆավորիտներ՝ https://tinyurl.com/mr29c6jk

🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական ֆիլմի դիտմանը, որին կհաջորդի հանդիպում ֆիլմի հեղինակների հետ՝ https://tinyurl.com/2efvurah


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N152)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan