#մշակութաPAN
April 30

🖼️ #մշակութաPAN Weekly (152)

🪶 Լուսանկարում Հովհաննես Շիրազն Ավետիք Իսահակյանի և փոքրիկ Ավիկի համար կարդում է իր «Հայոց Դանթեական» պոեմը։ Առհասարակ, վարպետ Ավոյի կարծիքը շիրակցի Շիրազի համար չափազանց կարևոր էր։ Պատահական չէ նաև, որ Գյումրիում՝ Վարպետաց փողոցում, Շիրազի տուն-թանգարանը հենց Իսահակյանի տուն-թանգարանի հարևանությամբ էր։ Երբ Շիրազին տուն էին հատկացնում՝ բանաստեղծը նախընտրեց հենց այս վայրը, որովհետև «Ավոյի տուն էկողը իր տուն էլ գուկա»։ Շիրազի կյանքի պատմությունը, կարծես, հայ ժողովրդի պատմությունը լինի՝ խտացված մեկ մարդու կենսագրության մեջ։ Գյումրիի որբանոցից փախած, կուլայով ջուր վաճառող փոքրիկ տղան հրաշքով վերագտավ իր կյանքի երկու պաշտամունքից մեկին՝ մորը, ու ամբողջ կյանքում շնորհակալ եղավ իր «փոքրիկ ու խեղճ, հասարակ մորը»։ Երկրորդ պաշտամունքը հայրենիքն էր։ Որդուն պատգամեց իր սիրտն ամփոփել Արարատ լեռան գագաթին։ 2006-ին այս պատգամն իրականություն դարձավ։ Ապրիլի 27-ը Շիրազի ծննդյան օրն էր։ Այս առթիվ PAN-ը պատմում է Գյումրիի փողոցներում մեծացած, մորն ու հայրենիքը պաշտող բանաստեղծի՝ Հովհաննես Շիրազի մասին՝
📖 lav.pan.am/shiraz


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Իգնացի Յան Պադերևսկին Լեհաստանի պատմության բացառիկ դեմքերից է, որը երաժշտությունից դեպի քաղաքականություն ու հակառակ ուղղությամբ շարունակական «ճամփորդության» մեջ էր. Ինչպե՞ս դաշնակահարը դարձավ վարչապետ ու հռչակվեց Լեհաստանի անկախության խոսնակ՝ https://tinyurl.com/3wm7pxpr

▪️ Բարոկկո դարաշրջանը երաժշտության ամենաազդեցիկ շրջաններից է, որն աշխարհին պարգևեց բազմաթիվ հանճարեղ կոմպոզիտորների, ստեղծեց հուզիչ և տպավորիչ երաժշտություն. Բարոկկոյի 11 նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործություններն ամփոփում են դարաշրջանը՝ https://tinyurl.com/4yp7knnr

🇦🇲 Աննախադեպ համերգ՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում. Աշխարհահռչակ բելգիական HOOVERPHONIC խումբը ժամանում է Հայաստան: Mad About You, 2-Wicky և հիթ դարձած այլ երգեր մայիսի 7-ին կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/566h6586

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Էլիս Քոլթրեյնը նորարար երաժիշտ էր, ջազի իրական դեսպան. Լոս Անջելեսում ջազ կատարող ու կոմպոզիտոր Քոլթրեյնին նվիրված ցուցադրությունը ներկայացնում է նրա երաժշտությունը, հոգևոր ճանապարհն ու ստեղծագործական ժառանգությունը` https://tinyurl.com/4tj9kxef

▪️ «Եթե Հիսուսն ու Բուդդան մեր աշխատանքային գրաֆիկով աշխատեին, նրանք նույնպես դեպրեսիայի մեջ կընկնեին». 2000-ականների փոփ երաժշտության «վատ տղաները»՝ Բրիտանական Five բոյբենդը վերադառնում է՝ խոսելով հռչակի մութ կողմերի, հոգեբանական ճնշումների և մեծ վերադարձի մասին՝ https://tinyurl.com/mur6dcek

🇦🇲 Հերթական vinyl night-ը՝ այս անգամ նախկի PANեցի Արմեն Եսայանցի հետ. Արմենը նվագելու է իր ընտրած հիփ հոփ սեթը՝ հին և նոր դպրոցների լավագույն թրեքերով. Լսելու եք Tyler, The Creator, Doechii, Kendrick Lamar, MF Doom, Childish Gambino, Kanye West, Eminem, J Cole, Nas և այլ արտիստների` https://tinyurl.com/2xcw48jw

🎬 Կինոյից…

▪️ Հռոմի պապերը՝ կինոէկրաններին. Հումորով օժտված, քմահաճ, ավանդապաշտ, ազատամիտ՝ պապերի կերպարը տարբեր շեշտադրումներով ու բնորոշումներով հաճախ է հայտնվում կինոյում, և այդպիսով ներկայացնում նաև հասարակության փոփոխվող վերաբերմունքը Սուրբ Աթոռի նկատմամբ՝ https://tinyurl.com/4wvvdt2b

▪️ Կինոաշխարհում նոր թափ են առնում «հակաբոլիվուդյան» ֆիլմերը, որոնք պայքարում են սեքսիստական կարծրատիպերի դեմ. Դրանց հերոսուհիներն անկանխատեսելի են, հումորով, համարձակ, բայց հարցն այլ է՝ արդյո՞ք հնդիկ հանդիսատեսը ցանկանում է դիտել այս ֆիլմերը՝ https://tinyurl.com/2kfw8dm7

🇦🇲 «Մահվան դատապարտվածը փախչում է» կամ «Քամին փչում Է, որտեղ կուզի». Նոլանի, Սկորսեզեի, Կիսլյովսկու սիրելի ֆիլմը մայիսի 6-ին կլինի Սինե-ակումբի էկրանին` https://tinyurl.com/yvbj4m5j

📚 Գրականությունից…

▪️ Շեքսպիրի անձնական կյանքը բավականին դրամատիկ շրջադարձեր է ունեցել ու դրանցից գլխավորն այն պնդումն էր, որ դրամատուրգը լքել է կնոջը. Իրականում վերջերս բացահայտված անձնական նամակը լրիվ այլ պատմություն է ներկայացնում՝ https://tinyurl.com/yc5w87wd

▪️ Ռոբերտ Քրամբը՝ դեռահաս տարիքի տագնապից դեպի արվեստի բարձունքներ. 1950-ականների Ամերիկայում, երբ Էլվիսը երգում էր, իսկ կոմեդիան՝ ծաղկում, Քրամբն իր պատանեկությունը վերածեց կոմիքսների և ուսումնասիրեց ամերիկյան հասարակության մութ անկյունները՝ https://tinyurl.com/us4ptaj3

🇦🇲 Բեմադրություն, որի գործողությունները կատարվում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի հորինված իրականությունում. Հերոսը Ռիչարդն է՝ թունագործ, ով վրեժով է լցված աշխարհի հանդեպ և ուզում է ստեղծել մի կատարյալ թույն՝ վրեժխնդիր լինելու համար՝ https://tinyurl.com/3rem2hb7

🏛️ Կերպարվեստից…

▪️ Թյուդորների վարդը Վարդերի պատերազմից հետո վերածվեց ոչ միայն Թյուդորների, այլև ամբողջ Անգլիայի հերալդիկ խորհրդանշանի. 16-րդ դարի հազվագյուտ որմնանկարներ են հայտնաբերվել Թյուդորների որսորդական տանը՝ https://tinyurl.com/8623hh8d

▪️ Ի՞նչ խնդիր կար Լեոնարդոյի և Միքելանջելոյի միջև. Պարզվում է՝ արվեստի պատմության այս հսկաները մրցակցում էին նույն հովանավորների պատվերների համար ու լուրջ հակառակորդներ էին համարվում այլ՝ չափազանց հետաքրքիր պատճառներով ևս՝ https://tinyurl.com/56tm3ajh

🇦🇲 «Ի՞նչ է իրականը» Living Theatre Europa-ի առաջարկած լաբորատորիան է՝ ԱՐԷ փառատոն-2025-ի շրջանակում իրականացնելու համար. Այն բաղկացած է երեք մասից՝ հանդիպում, աշխատարան, պերֆորմատիվ միջամտություններ` https://tinyurl.com/782jrhx5


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N151)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan