#մշակութաPAN
April 23

🖼️ #մշակութաPAN Weekly (151)

✊🏻 Լուսանկարում Մուշի դպրոցի աշակերտներն են՝ ուսուցչուհի Մարգարիտի հետ։ 1915 թվականին ուսուցչուհի Մարգարիտ Նալբանդյանը և դպրոցի 120 աշակերտների մեծ մասը սպանվել են թուրք ոճրագործների ձեռքով։ «Նեմեսիս»-ը սոսկ վրեժխնդրության գործողություն չէր: Նեմեսիսի մասնակիցներն այլ առաքելություն ունեին՝ աշխարհին հիշեցնել, որ դարի ամենասարսափելի ոճրի հատուցման ժամը որոշում են ոչ թե քաղաքական պատեհությունն ու իրողությունները, այլ ցեղասպանված ժողովրդի զավակները։ «Նեմեսիսը» միայն պատմական փաստ չէ, այն ժողովրդի կամքի խորհրդանիշ է, ինքնագիտակցության արտահայտում, որ պահպանվել է սերունդների հիշողության մեջ։ «Նեմեսիսի» մասնակիցների թվում քիչ չէին մշակութային գործիչները, որոնք հասկանում էին, որ վրձինն ու գրիչը «սրով» փոխարինելու պահն է եկել։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ PAN-ը ներկայացնում է «Նեմեսիս» գործողության մանրամասները, դրան մասնակցած մշակութային գործիչների ճակատագրերը՝ Ավետիք Իսահակյանից մինչև Արա Սարգսյան՝
📖 lav.pan.am/nemesis


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Պերֆորմանս արտիստ Մարինա Աբրամովիչը և դաշնակահար Իգոր Լևիտը միավորել են իրենց տաղանդը մի արտասովոր նախագծերում, որոնց շրջանակում Լևիտը 16 ժամ շարունակ կատարելու է եվրոպական երաժշտության ռեֆորմատոր Էրիկ Սատիի ստեղծագործությունը՝ կրկնելով այն 840 անգամ՝ https://tinyurl.com/yc5x8358

▪️ Ալբերտ Էյնշտեյնից մինչև Էմիլի Բրոնտե. տասը բացառիկ անհատ, որոնք փայլել են գիտության, գրականության, պետական կառավարման և այլ ոլորտներում, բայցև դասական երաժշտական կրթություն են ստացել ու բացառիկ տաղանդավոր են եղել՝ https://tinyurl.com/4yexdsk6

🇦🇲 Բացառիկ երաժշտական ճամփորդություն՝ Արցախ կամերային նվագախմբի հետ. Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արցախ» կամերային նվագախմբի հետ բեմում կլինեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Նարեկ Հախնազարյանը և Սերգեյ Խաչատրյանը՝ https://tinyurl.com/3ztayrcf

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Ջինի սիրահարը, Արգենտինայի փանկ ռոքի պաշտելի «աստվածը», թագավոր Չարլզի հետ կռվի բռնված երաժիշտը. Sumo ալտերնատիվ ռոք բենդի մենակատար Լուկա Պրոդանի մասին նոր կենսագրական ֆիլմ կնկարահանվի՝ https://tinyurl.com/2hm5up4t

▪️ Ազատության համար պայքարի և ամերիկյան ժողովրդավարության «երաժշտական ղեկավարը»՝ Ուինթոն Մարսալիսը, բացահայտում է, թե ինչպես է ռասայական խտրականության մեջ մեծանալը ձևավորել իր կյանքը, արվեստն ու երաժշտական ճանապարհը՝ https://tinyurl.com/3dv6vmjr

🇦🇲 Ապրիլի 28-ին Վահան Արծրունին և ընկերները կներկայացնեն հեղինակային պրոգրեսիվ ռոք ժանրի ստեղծագործությունները. Ժանրերի և ժամանակների խաչմերուկում կճանաչեք պրոգ ռոքի յուրահատուկ հնչեղությունը՝ էլեկտրական կիթառի, դաշնամուրի, ֆլեյտայի, բասի և հարվածայինների միաձուլմամբ` https://tinyurl.com/yc7mkfj6

📚 Գրականությունից…

▪️ Պուլիցերյան մրցանակի թեկնածու լրագրող-գրող Սոֆի Գիլբերթը նոր՝ Girl on Girl գրքում վերլուծում է, թե ինչպես է ժամանակակից զանգվածային մշակույթը ձևավորել կանանց մի սերունդ, որտեղ կինը թշնամաբար ու մրցակցի դիրքերից է նայում իր սեռի մյուս ներկայացուցիչներին՝ https://tinyurl.com/2b7sn596

▪️ Ջեյն Օսթինի ծննդյան 250-ամյակի շրջանակում առաջին անգամ հանրությանը ցուցադրվում են նրա քրոջ՝ Կասանդրա Օսթինի նախկինում անհայտ գործերը. Ջեյնի քնքուշ դիմանկարով հայտնի Կասանդրան իրականում բազմաթիվ կտավների հեղինակ տաղանդավոր նկարչուհի էր՝ https://tinyurl.com/2nbj2fxk

🇦🇲 Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանի հետ ներկայացնում է «Ցեղասպանագիտության շաբաթ» միջոցառումների շարքը. Ապրիլի 21-ից մինչև 24-ն ամեն օր ՀԲԸՄ դահլիճում կներկայացվի նոր գիրք, շնորհանդեսներին կմասնակցեն գրքարշավով Հայաստան ժամանած թուրք պատմաբան Թաներ Աքչամն ու շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը՝ https://tinyurl.com/3zrne94b

🎬 Կինոյից…

▪️ Ալեքս Գարլենդի «Պատերազմ» ֆիլմը ներկայացնում է Իրաքի պատերազմի ամենաթեժ կետերից մեկի՝ Ռամադիի ճակատամարտի դաժան իրականությունը, բայց այս «դաժան» կինոքննադատական հոդվածը պնդում է, որ ֆիլմից բացակայում են էական բաղադրիչներ, օրինակ՝ պատերազմի համատեքստը, զինվորականների շարժառիթները և, որ ամենակարևորն է՝ իրաքցիների պատմությունները՝ https://tinyurl.com/2fv5z9mx

▪️ Ո՞վ կմտածեր, որ Թոնի Գիլրոյի «Անդոր» սերիալի առանցքային սյուժետային գծերից մեկը ոգեշնչված է ցարական Ռուսաստանում երիտասարդ Ստալինի ապրած «գանգստերական» տարիներից ու կողոպուտի իրական դեպքից՝ https://tinyurl.com/2444j944

🇦🇲 Ապրիլի 29-ին ընկերական ջերմ մթնոլորտում The Truman Show ֆիլմն անգլերենով դիտելու, Ջիմ Քերրիի դերասանական տաղանդը գնահատելու և ֆիլմը քննարկելու լավ հնարավորություն կա՝ https://tinyurl.com/3nk3t2nw

🏛️ Կերպարվեստից…

▪️ Վերածննդի գերմարդը՝ գիտնական, նկարիչ, գյուտարար ու ճարտարապետ Դա Վինչին հինգ դար անց էլ շարունակում է մնալ ժամանակակից լրահոսի առանցքում. Դա Վինչիի անվան հետ կապված breaking news-երի պակաս չկա` https://tinyurl.com/3p6x8649

▪️ Իսպանիայում հայտնաբերված առանձնատունը հիացրել է հնագետներին գտածոների բացառիկ հարստությամբ, մասնավորապես՝ 4000-ից ավելի պատի ներկված բեկորներով. Դրանց գունագեղ հատվածներն այժմ վերականգնվում են ու ընթացքում բացահայտում տեղի վերնախավի ապրելակերպը՝ https://tinyurl.com/382yca8w

🇦🇲 Ապրիլի 25-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» Վալենտին Վորոբյովի Ars longa, vita brevis ցուցահանդեսի փակման օրն է. Նույն օրը մշակութային հիմնադրամում նաև երաժշտական ծրագիր կա՝ կոմպոզիտոր, երաժշտական թերապևտ Կամիլ Չալաևի մասնակցությամբ՝ https://tinyurl.com/yp53de7w


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N150)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan