#մշակութաPAN
April 16

🖼️ #մշակութաPAN Weekly (150)

🪶 Թե ինչ պայմաններում Շիրվանզադեն Զորավար Անդրանիկից ապտակ ստացավ՝ մի քանի վարկած կա, բայց դրանցից որևէ մեկը չի հերքում այն փաստը, որ նա երկար ժամանակ չէր կարողանում «մարսել» այդ ապտակը։ Ասում են՝ գրական հանճարը բարդ բնավորություն ուներ, չէր խրախուսում երիտասարդ գրողներին, առանձնապես չէր սիրում, երբ իր ներկայությամբ գովաբանում էին այլ հայ հեղինակների։ Դե իսկ մորաքրոջ որդու՝ դերասան Հովհաննես Աբելյանի հետ «խռովկան» հարաբերությունների մասին գիտեին բոլորը։ Եղբայրները չէին կողմնորոշվում՝ Շիրվանզադեի տաղա՞նդն է պիեսների հաջողության գրավականը, թե՞ Աբելյանի փայլուն դերակատարումը։ Կարճ ասած՝ Շիրվանզադեի շուրջ պատմությունները ոչ միանշանակ են, բայց ինչպես Վարդգես Ահարոնյանն է գրողի մահից հետո գրել՝ «Շիրվանզադեն գնաց՝ իր հետ տանելով նաև իր մարդկային տկարությունները: Եվ ո՞վ է, որ չունի այդ տկարությունները: Մնաց մի բան: Մնաց հայոց գրականության գեղեցիկ շենքը, որի ամրակուռ սյուներից մեկի վրա գրված է. «ՇԻՐՎԱՆԶԱԴԵ»: Մեծ գրողի ծննդյան օրվան ընդառաջ PAN-ը պատմում է Շիրվանզադեի բարդ բնավորության, անհյուրընկալ Բաքվի ու գրական ժառանգության մասին՝
📖 lav.pan.am/shirvanzade


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դասական երաժշտության հայտնի անունների ստվերում մնացել են բազմաթիվ տաղանդավոր կոմպոզիտորներ. Եթե սիրում եք Բախի խորությունը, Շոպենի հուզականությունը կամ Վագների դրամատիզմը, ապա անպայման բացահայտեք այս 12 «թաքնված» կոմպոզիտորներին` https://tinyurl.com/4jb2fnd5

▪️ Ջազի լեգենդ Նինա Սիմոնն ի սկզբանե սիրահարված էր դասական երաժշտությանը, բայց ռասիզմն ու խտրականությունը խափանեցին տաղանդավոր աֆրոամերիկացու դասական կարիերայի ընթացքը՝ https://tinyurl.com/yzp4utbs

🇦🇲 Ապրիլի 23-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Մոցարտի «Ռեքվիեմը». Համերգը նվիրված է 1915-ի սրբադասված նահատակների հիշատակին՝ https://tinyurl.com/mwj3zjkx

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Այս տարի Coachella-ի ընթացքում Լեդի Գագան հերթական անգամ ցնցեց ներկաներին տպավորիչ շոուով, որը որոշներն անվանում են փոփ գլուխգործոց, Գագայի սպասված վերադարձ, որոշներն էլ՝ սատանայական ծես` https://tinyurl.com/bdevdem6

▪️ Երաժշտական աշխարհի անսպառ էներգիայով օժտված լեգենդը՝ սըր Էլթոն Ջոնը, կրկին պատմություն է գրում. Who Believes In Angels? ալբոմով Մեծ Բրիտանիայի չարթերում Ջոնը գրավել է իր կարիերայի 10-րդ առաջին հորիզոնականը՝ https://tinyurl.com/eavs8jbk

🇦🇲 Եթե կարոտել եք հին նվագարկիչը, կիթառի ու մոմի լույսի ներքո երեկոները և հին ու բարի «սովետական» երգերը, ապա ապրիլի 27-ին Arm.Strong Dixie խմբի կատարումներով նոստալգիկ հիշողությունների շուրջ միավորվելու հնարավորություն կա` https://tinyurl.com/2tuptcz7

🎬 Կինոյից…

▪️ «Ամեն ինչ քաղաքական է», անգամ՝ ֆիլմերը. Թրամփի հակասական երկրորդ նախագահական ժամկետի պայմաններում ամերիկացիները փորձում են քաղաքական բարդ ժամանակաշրջանը հաղթահարել դասական դարձած ոգեշնչող ֆիլմերի միջոցով՝ https://tinyurl.com/59zr5sb6

▪️ The White Lotus-ի երրորդ եթերաշրջանը երկու ճամբարի է բաժանել երկրպագուներին ու քննադատներին. Հասարակության «արտոնյալ» խավի մասին պատմող շքեղ դրամայի վերջին սերիան կամ արվեստի գործ են համարում, կամ «ձանձրալի ու անհետաքրքիր»՝ https://tinyurl.com/3p269f56

🇦🇲 Երբ կինոն հանդիպում է սիմֆոնիկ երաժշտությանը. Ապրիլ 26-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված բացառիկ համերգ՝ ի պատիվ ֆրանսահայ լեգենդար ռեժիսոր Անրի Վեռնոյի` https://tinyurl.com/27z6wjt4

🏛️ Կերպարվեստից…

▪️ Պրադո թանգարանն օգտագործում է արհեստական բանականությունը՝ իր ամենաբազմամարդ կտավները վերծանելու համար. Նոր նախագիծը թույլ է տալիս հաշվել կտավներում պատկերված մարդկանց և առարկաների թիվը՝ մի խնդիր, որը զարմանալիորեն բարդ է մարդու աչքի համար՝ https://tinyurl.com/bp5sp9p7

▪️ Միրոյի կտավի տակ հայտնաբերել են թաքնված դիմանկար, որը, ինչպես պարզվում է, անձնական նախապատմություն ունի. Կարդացեք, թե ինչու է իսպանացի նկարիչը մոր դիմանկարը ծածկել ծովի կապույտով՝ https://tinyurl.com/3mnsv2vk

🇦🇲 «Հարմոնիկ կառույցներ. Երկրաչափության և Հոսքի Հատումը». Ապրիլի 23-ին բացվող նոր ցուցահանդեսն ուսումնասիրում է երկրաչափության, ճարտարապետության և օրգանական շարժման միաձուլումը տեսողական արվեստում՝ https://tinyurl.com/yh8nh5zr

📚 Գրականությունից…

▪️ Ֆրանսիական վանքում պահվող միջնադարյան 16 ձեռագիրը բացահատում են անսպասելին. Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձեռագրերը պատրաստելիս ոչ եղնիկի, ոչ այծի, ոչ էլ վարազի կաշի են օգտագործել՝ https://tinyurl.com/55rp5rh8

▪️ Ինչո՞ւ է «Մեծն Գեթսբին» համարվում աշխարհի ամենաթյուրըմբռնված վեպերից մեկը. Ֆիցջերալդի հռչակավոր ստեղծագործությունը մեր գիտակցության մեջ կապվում է երեկույթների, շքեղության ու փայլի հետ, բայց ի՞նչ կար իրականում այս փայլի հետևում՝ https://tinyurl.com/39ehn8ym

🇦🇲 Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում թամանյանական մասնաշենքի օղակաձև սրահում տեղի կունենա «Վարդգես Սուրենյանցի մատենանկարչությունը» թեմայով հանրային դասախոսություն և գրքերի ցուցադրություն՝ https://tinyurl.com/463kw8wu


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N149)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan