#մշակութաPAN
April 9

🖼️ #մշակութաPAN Weekly (149)

🪶 Սյունիքի լեռնային քարափներում ծնված Սահյանի տողերում ժայռից մասուր է կաթում, քարն ու ծառը «գործող անձ» են դառնում, հողն իր ցավն է պատմում, ջուրը՝ կարոտն արտահայտում։ Սահյանի «նաիրյան դալար բարդիները» արմատներով խորանում են հայրենի հողի մեջ, բայց ճյուղերով հասնում համամարդկային թեմաների։ Իր տողերում Սահյանն ապրեցնում ու վերակենդանացնում էր այն փոքրիկ աշխարհը, որտեղ ծնվել էր, հետո Թումանյանի «Գիքորի» ճակատագրով հեռացել, բայց հիշողության մեջ դաջել Խաչիպապենց տոհմի ավանդույթներն ու արժեքները։ Նրա պոեզիան հակագազի պայուսակում երկու տարի պահվելուց հետո հասավ ընթերցողների սեղանին, իսկ գյուղացու տված երկու կտոր լավաշը նրան դրդեցին բանաստեղծ դառնալ։ PAN-ը պատմում է ժայռին ու սարին շունչ տվող Համո Սահյանի մասին՝
📖 lav.pan.am/sahyan


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Օպերային երգիչների մասնագիտական տեխնիկան այժմ նաև նոր նպատակի է ծառայում՝ օգնում է քրոնիկ ցավերով տառապող մարդկանց. Ուելսի ազգային օպերան իր առողջապահական ծրագրի շրջանակում սովորեցնում է շնչառական և ձայնային վարժություններ, որոնք հանգստացնում են նյարդային համակարգը և թուլացնում լարվածությունը` https://tinyurl.com/2v5cfets

▪️ Իտալացի աղքատ տղայից մինչև կինոերաժշտության վարպետ. Եվրոպացի Էնիո Մորիկոնեն ստեղծեց մեղեդիներ, որոնք դարձան ամերիկյան մշակույթի խորհրդանիշ ու վերափոխեցին Հոլիվուդի պատկերացումները` https://tinyurl.com/52ex4djp

🇦🇲 Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ֆրանսիական երաժշտության համերգ` https://tinyurl.com/y56mkwuv

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Բրիտանացի լեգենդ Էլթոն Ջոնը և ամերիկյան քանթրի երաժշտության վարպետ Բրենդի Քարլայլը միավորել են իրենց երաժշտական ճանապարհներն ու տաղանդը և ստեղծել ալբոմ, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում են առաջին հայացքից խիստ տարբեր ստեղծագործական բնույթներ` https://tinyurl.com/78fnrp4b

▪️ The Beatles-ի անդամների մասին պատմող Սեմ Մենդեսի քառապատում ֆիլմում երաժիշտներին մարմնավորելու են Հոլիվուդի ամենահմայիչ դերասաններից չորսը, և համացանցում արդեն իսկ առաջանում է տրամաբանական մի հարց՝ կկարողանա՞ն «համացանցի սիրելիները» առաջացնել այնպիսի «բիթլոմանիա», ինչպիսին առաջացրել էր քառյակը՝ https://tinyurl.com/3vm4up35

🇦🇲 Ապրիլի 13-ին պրեմիերա է՝ Բաբկեն Չոբանյանի, Վահագն Հայրապետյանի, Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի մասնակցությամբ. այն կկայանա «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագծի շրջանակում՝ https://tinyurl.com/vsr9wejr

🎬 Կինոյից…

▪️ Մինչ բոլորը քննարկում են The Beatles-ի մասին կենսագրական քառապատումը, առաջարկում ենք ուշադրություն դարձնել նաև նոր նախագծերի, որտեղ կենսագրական ֆիլմերի ուշադրության կենտրոնում սևամորթ կին երաժիշտներն են. Օրինակ, Զենդայան մարմնավորելու է Ռոնի Սպեկտորին՝ https://tinyurl.com/4mr5cjra

▪️ Նոր վավերագրական ֆիլմը` «One to One: John & Yoko»-ն բացահայտում է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի անձնական կյանքի անհայտ մանրամասներ. Ռեժիսորին հաջողվել է ձեռք բերել ընտանեկան արխիվի բացառիկ նյութեր, որոնք լիովին փոխում են մեր պատկերացումներն աստղային զույգի մասին` https://tinyurl.com/5aduy94d

🇦🇲 Մեծ անակնկալ կինոսերների համար` Էպիգրաֆը ներկայացնում է «Կարճ միացում» շարքը. Հանդիպումներ, քննարկումներ, անկեղծ զրույցներ հայ ժամանակակից կինոգործիչների հետ, ինչպես նաև հեղինակային ֆիլմերի դիտումներ։ Առաջին հանդիպումը՝ ապրիլի 9-ին` https://tinyurl.com/bdhdzhfr

🏛️ Կերպարվեստից…

▪️ Կարավաջոյի վերջին գլուխգործոցի ժամանակակից վերականգնումը բացահայտել է դարեր շարունակ թաքնված մանրամասներ, որոնք, ըստ փորձագետների, կզարմացնեն արվեստասերներին. Նախկին վերականգնման փորձերը ոչ միայն չէին փրկել կտավի վնասված հատվածները, այլև անգամ քողարկել էին ստեղծագործության կարևոր տարրեր՝ https://tinyurl.com/3fx4zn82

▪️ Միջնադարյան գոթական արվեստը դարեր անց շարունակում է ներշնչել մոդեռնիստներին, ինչի մասին վկայում է Օսլոյում բացված ցուցահանդեսը. Կարդացեք մեծանուն արվեստագետներ Էդվարդ Մունկի, Կետե Կոլվիցի, ինչպես նաև նրանց ժամանակակիցների ազդեցության մասին՝ https://tinyurl.com/3fwehcyjv

🇦🇲 Ապրիլի 8-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վ․ Կորգանովի հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրությունը՝ https://tinyurl.com/4hmfjzsc

📚 Գրականությունից…

▪️ Սիքստինյան կապելլան նոր հայացքով ուսումնասիրող մենագրությունն արդեն համարվում է տարվա արվեստաբանական առաջատար հրատարակություններից մեկը. Ծանոթացեք մշակութային թեմաներին նվիրված տարվա գլխավոր գրական ստեղծագործությունների ամբողջական ցանկին` https://tinyurl.com/mr2mnvy8

▪️ Նյու Յորքում կայացած անտիկ գրքերի 2025 թվականի ցուցահանդեսը գրավել է հատկապես մշակութային բազմազանության սիրահարներին. Այս տարվա ցուցահանդեսի նմուշները ներառում են The New Yorker-ի ծաղրանկարների հազվագյուտ հավաքածուն, Սալվադոր Դալիի բացառիկ ձեռագիր աշխատությունը և այլ գրական գտածոներ` https://tinyurl.com/2th6pu4u

🇦🇲 Ապրիլին երևանյան գրական կյանքի գլխավոր իրադարձություններից կդառնա «Ազգային գրադարանային շաբաթը». Ծրագրում՝ հոբելյանական ցերեկույթներ, հանդիպումներ, քննարկումներ, ցուցադրություններ՝ https://tinyurl.com/3xmve7wn


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N148)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan