🧠 #cyberPAN (76)
Ինֆոգրաֆիկայում` մլրդ դոլար արժեքով ստարտափների հիմնադիրները` ըստ երկրների։ Ավելի մանրամասն` https://bit.ly/45vJihf
Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.
Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.
Հիշո՞ւմ եք Tetris-ի ստեղծման մասին ֆիլմը, որի սթրիմինգային ցուցադրությունը մարտի 15-ին էր. հինգ ամիս անց Gizmodo-ի գլխավոր խմբագիր Դեն Աքերմանը դատի է տվել Tetris ընկերությանն ու Apple-ին` առանց թույլտվության իր գրքից նյութեր օգտագործելու համար։ Զարմանալին դատի տալը չի, այլ այն, որ Gizmodo-ի գլխավոր խմբագիրը ֆիլմը նայել է միայն հինգ ամիս անց:
🥋 Գեյմերական թեման շարունակենք թույլ PC ունեցողների համար լավ լուրով. Tekken 8-ը չի օգտագործելու Denuvo DRM` https://bit.ly/3Ow8zRh
🍎 Բայց եթե MAC-ի էնտուզիաստ եք, ապա նոր գործիքը թույլ կտա macOS-ով միացնել ցանկացած խաղ Steam-ից` https://bit.ly/3s8kY6D
🤑 Իսկ Apple-ը դատարանում հաղթել է Epic Games-ին` https://bit.ly/45oF3nq
App Store-ի կանոններն ու 30% կոմիսիան մնում են անփոփոխ
📱 Ինչ վերաբերում է iPhone 15 Pro-ին, ապա A17 Bionic-ով աշխատող սմարթֆոնը կունենա բարելավված GPU ու նույն 6ԳԲ RAM-ը` https://bit.ly/3ONQDDg
📈 Քանի խոսք գնաց չիպերից, HBM հիշողության մատակարարումները հաջորդ տարի կրկնապատկվելու են` https://bit.ly/3saHeg0
🥱 Իսկ NVIDIA H100 արագացուցիչների հերթը ձգվել է մինչև 2024թ.` https://bit.ly/3s4OSst
Դրանք անհրաժեշտ են AI հաշվարկների համար
🇨🇳 Չինաստանն էլ է շուստրիություն անում` գնելով միլիարդավոր դոլարների ամերիկյան AI արագացուցիչներ` https://bit.ly/3DOcKmy
Քանի դեռ Բայդենը նոր պատժամիջոցներ չի հորինել
🤝 Վերջինիս աշխատակազմը գործակցելու է OpenAI-ի, Google-ի ու այլ խոշոր AI ընկերությունների հետ` ԱՄՆ կարևոր ենթակառուցվածքների կիբերանվտանգության ապահովման համար` https://bit.ly/44TTY9r
✒️ Google-ը մեկնարկում է նաև Docs-ի ու Drive-ի համար էլեկտրոնային ստորագրության բետան` https://bit.ly/3Qys92c
🌡️ Անցնենք գիտությանը. այս ամառ աննախադեպ շոգ է ոչ միայն Երևանում, օրինակ` հուլիսին գրանցվել է դիտարկումների պատմության ամենաբարձր ջերմաստիճանը ծովում` https://bit.ly/447Pz1k
👨🔬 Եթե Հայաստանում լինեին համապատասխան հետազոտական կենտրոններ, ապա կիմանայինք, որ երևանյան գեհենի պատճառը ոչ այնքան գլոբալ տաքացումն է, որքան մենք ինքներս. հետազոտական կենտրոնների անհրաժեշտության մասին` https://bit.ly/3YrrqSn
🇦🇲 Լավ, գոնե Հայաստանում ՏՏ միջոցառումներ են անցկացվում. հերթականը` Jump Dev Conference-ը, կմիավորի հայ մասնագետներին ու հայտնի ընկերությունների ներկայացուցիչներին` https://bit.ly/3QysXEg
🚀 Երկու տիեզերագիտական նորություն. ESA-ն հետաձգել է Ariane 6-ի առաջին մեկնարկը` https://bit.ly/3OQ7KV3
🌚 Իսկ ամերիկացի աստրոնավտները ծանոթացել են խցիկներին, որոնցով պիտի Լուսին թռչեն` https://bit.ly/4430tFJ
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և Samsung-ի 256 ՏԲ SSD-ով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan