#cyberPAN
August 22, 2023

🧠 #cyberPAN (77)

Ինֆոգրաֆիկայում` YouTube-ի ամենադիտված տեսանյութերը բոլոր ժամանակներում. Ավելի մանրամասն` https://bit.ly/3OLUGil


Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Մոտ կես դար առաջ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հոդված հրապարակեց սև խոռոչների ճառագայթման մասին։ Ու արդեն կես դար է` այդ հոդվածը ցնցել է ֆիզիկական հանրության հիմքերը, կատաղի մարտերը, ինքնախարազանումներն ու ինտելեկտուալ դուելները չեն դադարում ոչ մի վայրկյան։ Ինչպես ասում են, մի խելոք քարը գցեց ջուրը, հազարավոր խելոքներով չեն կարողանում այն հանել։

🧐 Բայց երիտասարդ ու խոստումնալից գիտնականների խումբը փորձում է գտնել լուծումը. կարդացեք մեր երկար ու հետաքրքիր լոնգրիդը Հոքինգի խնդրի լուծման փորձերի մասին` https://lav.pan.am/hocking

🌌 Ավելի պարզ աստղագիտական օբյեկտների` գալակտիկաների թվում կան իսկական զառամյալներ. օրինակ, Maisies-ը առաջացել է Մեծ պայթյունից 390 մլն տարի անց` https://bit.ly/3KHXpYK

🔭 Մեկ այլ գալակտիկայի տարիքի հարցում աստղագետները սխալվել են. պոտենցիալ ամենահեռավոր գալակտիկան իրականում փոշեպատ է ու մոտ` https://bit.ly/3sltuPB

👨‍🔬 Գիտական լուրերը եզրափակենք Հայաստանում անցկացվող մոլեկուլային կենսաբանության դպրոցով` https://bit.ly/3OGIcZj

🙏 Անցնենք ՏՏ-ին. Ռուսաստանում մինչև 700 հազար ՏՏ ոլորտի մասնագետի կարիք կա` https://bit.ly/44ezZ4e
Հավանաբար, նրանց կեսին կարելի է երեկոյան տեսնել Սարյան փողոցում

🇸🇦 Իսկ այ Սաուդյան Արաբիայի ու ՄԱԷ-ի ՏՏ ամբիցիաները կապված են AI-ի հետ. նրանք մասսայական գնում են Nvidia-ի չիպեր` https://bit.ly/44eEbkv

🔋 AI-ի հետ կապված պլաններ ունի նաև General Motors-ը, որը $60 մլն ներդնում է AI-ով մարտկոցներ մշակող ընկերության մեջ` https://bit.ly/45AIg3D

💬 AI-ը կլինի նաև Opera-ում. բրաուզերի iOS տարբերակում հայտնվել է Aria չատ բոտը` OpenAI GPT-ի հիման վրա` https://bit.ly/3QHyTLk

👀 iOS 17 beta 6-ում զանգի նետման կոճակը կրկին տեղափոխվել է` https://bit.ly/47xPwim
Apple-ում ուրիշ կոճակի անուն չգիտե՞ն

🍎 Նաև, ընկերությունը սկսում է Հնդկաստանում iPhone 15-ի արտադրությունը մինչև պաշտոնական անոնսը` https://bit.ly/3KL89Wm

📊 Անցնենք չիպերին. ըստ ASRock-ի` 14-րդ սերնդի Intel Core COU-ները 15%-ով արագ կլինեն նախկիններից ու դուրս կգան հոկտեմբերին` https://bit.ly/3s69rog

🤏 GeForce RTX 40-ի նոր մրցակիցները` Radeon RX 7700-ն ու RX 7800-ը, կթողարկվեն արդեն օգոստոսի 25-ին` https://bit.ly/47uBZZ3

🏴‍☠️ Այնպես որ, գեյմերների համար ընտրությունը մեծանում է. ի դեպ, Ubisoft-ը հրավիրում է երկար սպասված Skull & Bones-ր բետա թեստավորմանը` https://bit.ly/47CjZfi

🇦🇲 DigiTec-ն էլ այս տարի 500 օտարերկրյա ներդրողի կհրավիրի Հայաստան` https://bit.ly/3OLpeki

📣 Վերջում` հայտնի է Team-ի կազմակերպած CaseKey մրցույթի հաղթող թիմի անունը` https://bit.ly/3KQccke


📭 Ներ այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և նոր CoD-ով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan