#cyberPAN
October 3, 2023

🧠 #cyberPAN (82)

📊 Ինֆոգրաֆիկայում` արբանյակների քանակն ըստ ընկերությունների։ Ավելի մանրամասն` https://tinyurl.com/3eh87a6j


Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Հավանաբար, Micron ընկերությանը հաջողվել է ստեղծել իրոք բեկումնային հիշողություն. HBM3 Gen2-ը մատակարարվել է NVIDIA-ին, ու առաջին տպավորությունները, կապված էներգախնայողության ու արտադրողականության աճի հետ, միայն հիացական են:

🤯  Ավելի մանրամասն Micron-ի նոր տեխնոլոգիայի ու հնչող կարծիքների մասին` https://tinyurl.com/36whf98m

🤝  Ինչ վերաբերում է NVIDIA-ի արագացուցիչներին, դրանք ներդրվելու են Cloudflare-ի գլոբալ edge-ցանցում` https://tinyurl.com/3usy2jcn

🇫🇷  NVIDIA-ական AI չիպերը հետաքրքրել են նաև ֆրանսիացիներին. ունիվերսալ AI-ի համար ձեռք է բերվել 1016 արագացուցչից բաղկացած կլաստեր` https://tinyurl.com/3mas4ay2

🇨🇳  Չինաստանը, չնայած պատժամիջոցներին, աշխատում է հետ չմնալ AI-մրցավազքից. AI չիպեր արտադրող չինական Enflame-ը մոտ $275 մլն է ներգրավել` https://tinyurl.com/mwpj4evv

🫡  Չինական արտադրողներից SMIC-ն էլ ընդամենը չորս տարով է հետ մնում TSMC-ից ու Samsung-ից` https://tinyurl.com/4dczrhwn
Պատժամիջոցները ենթադրում էին 10 տարով հետ մնալ

📈  Չիպերի թեման փակենք 25%-ով արագացած Raspberry Pi 5-ով` https://tinyurl.com/bdh685pc

⌚  Անցնենք առաջ. Google Pixel Watch 2-ն առաջին Pixel Watch-ից թանկ է լինելու` https://tinyurl.com/42vszm72

🫷  Apple-ն էլ իր խնդիրներն ունի. Valve-ը զրկել է Mac-ին ամենապոպուլյար խաղերից մեկից` https://tinyurl.com/2k46pwrp

🗝️  Microsoft-ն էլ հետ չի մնում, որովհետև Windows 11-ն այլևս հնարավոր չի ակտիվացնել Windows 7-ի կամ 8-ի բանալիով` https://tinyurl.com/2p8m7p3e

🇦🇲  Մենք նույնպես գլոբալ ՏՏ խնդիր ունենք` կապված կիբերհարձակումների թվի զգալի աճի հետ` https://tinyurl.com/5n76ynjf

⚗️  Գիտության մասին. քիմիայի ոլորտի նոր միտումները քննարկվել են Երևանում մեկնարկած գիտաժողովում` https://tinyurl.com/4pbnsjbw

🛰️  Իսկ Պլուտոնն ուսումնասիրած New Horizons-ը կզբաղվի Կոյպերի գոտիով մինչև 2029-ը` https://tinyurl.com/y9xv32s9

🌌  Այս ընթացքում Ջեյմս Ուեբի աստղադիտարանն Այնշտայնի նոր օղակ է հայտնաբերել` https://tinyurl.com/5n6mae5m

☄️  Արեգակնային ժայթքումն էլ պոկել է Նիսիմուրա գիսավորի պլազմատիկ պոչը` https://tinyurl.com/bde6j8fz

📢  Ու վերջում` Team-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին` https://tinyurl.com/5hamva9n


Իսկ #cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N81)


📭 Այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և դինոզավրեր ուտող կաթնասունով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan