💸 #ֆինանսաPAN (10)
Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք երիտասարդների գործազրկության մակարդակը տարբեր երկրներում. Մանրամասն՝ https://tinyurl.com/2p9h7p7h
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
Ծխախոտն ու խմիչքը վերջին տարում ՀՀ-ում թանկացել են 8․6%-ով, հետևաբար շուտով դա էլ ենք բերելու դրսից, իսկ սուպերմարկետները պահանջելու են արգելել սիգարներն ու վիսկին` https://tinyurl.com/4746tuw9
Հուրախություն կրիպտոակտիվիստների, Binance-ը, կարծես, Հայաստան գալու նպատակներ ունի, չնայած դեռ մանրամասներ չի հայտնում կարգավորման դաշտում տարվող բանակցությունների մասին` https://tinyurl.com/ya9ym9vm
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
🏦 Ռուսաստանն էլ, հայ վաճառականներին հակառակ, փորձում է թույլ չտալ միջազգային բիզնեսին լքել երկիրը․ արևմտյան բանկերին «զգուշացրել են», որ մինչև պատժամիջոցների արդյունքում իրենց սառեցրած գումարները հետ չտան, չի թողնելու, որ դուրս գան իր երկրից. Իսկ Արևմուտքը մոտ $300 մլրդ-ի ռուսական բանկերի ակտիվներ է սառեցրել՝ https://tinyurl.com/37ev7jjb
💳 Նախ՝ լուրեր տարածվեցին, որ Visa-ն ու Mastercard-ը բարձրացնելու են վաճառքի կետերից պահվող քարտային գործարքների միջնորդավճարները (ինչն ի վերջո գնորդի «գրպանից է դուրս գալու»)` https://tinyurl.com/v5yv6m4u
Ու միայն օրեր անց դրանք հերքվեցին` https://tinyurl.com/zs36c3m4
💸 BRICS-ն էլ դառնում է BRICS+, բայց ոչ գենդերային բազմազանության, այլ 6 նոր երկրի միացման արդյունքում, ու հայտարարում, որ դաշինքը հրաժարվելու է ԱՄՆ դոլարով առևտրային գործարքներ կատարելուց, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ դոլարի առանց այն էլ թուլացած դիրքերն ավելի են թուլանալու՝ https://tinyurl.com/32zdc7hk
💰 Սահմանափակումները նոր հնարավորությունների խթան են դառնում. Չինաստանի պետական աջակցությամբ ստեղծված ֆոնդը մոտ $41 մլրդ-ի ֆինանսավորում է հավաքագրելու ու տրամադրելու AI-ում օգտագործվող չիպերի արտադրմանը. ամենը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սահմանափակեց դեպի Չինաստան չիպերի արտահանումը՝ https://tinyurl.com/bdh3jad4
🍔 Օնլայն վճարումների ոլորտը կլանել է նաև ռեստորանային բիզնեսը. Մոտ 3300 սպառողի շրջանում հետազոտության արդյունքով ամեն 6-ից մեկը ռեստորաններից պատվիրում է՝ օգտագործելով միայն օնլայն վճարային համակարգեր՝ https://tinyurl.com/3vaw4rhe
📺 Իսկ բանկերի մարկետինգային արշավների վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ շատ բանկերի համար դեռ ամենաարդյունավետը հին ու բարի ռադիոգովազդն է, իսկ մյուս մասի համար լավ են աշխատում սոցցանցերի հատկապես Instagram-ի ու YouTube-ի վիդեոգովազդները՝ https://tinyurl.com/nhfbvbda
🧤 Զգուշացեք ստարտափների կողմից առաջարկվող «ֆեյք» աշխատանքներից. պարզվում է հաճախ նրանք բարձր աշխատավարձերով լավ մասնագետների են վարձում ՝ ընկերության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ու լավ գնով վաճառելու համար՝ https://tinyurl.com/wdwvve23
📊 Եվ կարող եք զարմանալ SoFi Technologies ֆինտեխի ֆինանսական ցուցանիշներից. չնայած բանկը վնասով է աշխատում, բաժնետոմսի գին/եկամուտ հարաբերակցութունով իր շատ «հասակակիցներից» առաջ է անցել՝ https://tinyurl.com/bdevcmhy
🔄 X-ն էլ ԱՄՆ Ռոդ Այլենդում ստացել է արժույթների փոխանցման լիցենզիա, որն Իլոն Մասկին 1 քայլով ավելի մոտ է դարձնում X-ը «ամեն ինչի app» (Alipay-ի և WeChat-ի նման) դարձնելու երազանքին՝ https://tinyurl.com/nm8cfd97
🐶 X-ի նոր լիցենզիայի լուրի ֆոնին Dogecoin-ի գինը միանգամից 5%-ով բարձրացել է. Ով չգիտի` Dogecoin-ի գինը նույնկերպ «թռել» էր, երբ Մասկը գնել էր Twitter-ը, ու երբ Twitter-ի լոգոյում հայտնվել էր Dogecoin-ի խորհրդանիշ Shiba Inu շունիկի դեմքը՝ https://tinyurl.com/2u95azwr
📥 Ու մինչ դուք սպասում եք Binance-ը գա Հայաստան՝ նոր կրիպտոարժույթ ձեռք բերեք, Թուրքիայում բնակչության 52%-ն արդեն կրիպտոակտիվներում ներդրումներ է կատարել, որից 47%-ը կանայք են՝ https://tinyurl.com/ms2dxs7t
🎟 Եթե, այնուամենայնիվ, որոշեք կրիպտո գնել, իմացեք, որ Bitcoin-ի քանակը սահմանափակ է, 21 մլն-ից 19 մլն-ը արդեն արտադրվել է, բայց վերջին Bitcoin-ը կարտադրվի մոտավորապես 2140-ի կողմերը՝ https://tinyurl.com/s5c5zvpb
🎥 Վերջում՝ բոնուս, թե ինչու է անհրաժեշտ 1 օր տրամադրել ձեր ֆինանսական առողջությանն ու 10 խորհուրդ, որոնք կօգնեն այն բարելավել՝ https://tinyurl.com/4amdfhdv
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք` փողի արժեքը հասկանալու համար անհրաժեշտ է այն ծախսելու մեծ փորձ ունենալ ~
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan