#ֆինանսաPAN
September 15, 2023

💸 #ֆինանսաPAN (11)

Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը երկրների ՀՆԱ-ում. Մանրամասն՝ https://tinyurl.com/bdeufskk


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.


Ավանդ ունեցողները կարող են սկսել մտածել խնայողություններով հարբելու, ԱՄՆ-ից խփած մեքենա բերել-սարքել-ծախելու կամ գառաժ վարձելու ու Wildberries-ի կետ բացելու ուղղությամբ, քանի որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը կես տոկոսով իջեցրել է՝ 10.25%-ից դարձնելով 9.75%` https://tinyurl.com/47nnmr4n

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

⏳️ Ինչպես միաժամանակ 1 ամսական հղի 9 կանանցից չի կարող երեխա ծնվել, այնպես էլ դուք չեք կարող միանգամից հարստանալ` ներդրում անելով մի քանի բաժնետոմսում, ուղղակի համբերություն ունեցեք և հաստատ գոհ կմնաք արդյունքից. Սա Ուորեն Բաֆեթն է ասում Heinz-ի, Coca Cola-ի ու American Express-ի բաժնետոմսերում իր «հավատարիմ» երկարաժամկետ ներդրումների մասին՝ https://tinyurl.com/44sbzhwm

🏦 Մոսկվայի անհանգստությանը, թե Հնդկական բանկում միլիարդավոր դոլարներ ունի «սառեցրած», Նյու Դելին արձագանքել է՝ երաշխավորելով, որ ներդրումների համար խոստումնալից ոլորտներ է առաջարկելու՝ https://tinyurl.com/68u79wtc

🦹‍♂️ Իսկ մյուս մայրցամաքում, կարծես, նոր մենամարտ է սկսվում՝ հիմա էլ` Իլոն Մասկ vs Բիլ Գեյթս. Մասկը, կարծես, «նեղացել է» որ Գեյթսը մոտ կես մլրդ դոլարի կարճ դիրք է զբաղեցրել Tesla-ի բաժնետոմսերում՝ https://tinyurl.com/5a4khuwy

…տնտեսությունից

🛢 Ի՞նչ է սպասում ԱՄՆ տնտեսությանը, եթե Սաուդյան Արաբիան որոշի նավթի դիմաց վճարումներն ընդունել ոչ թե դոլարով, այլ երկրների տեղական արժույթներով. դոլարի համար կանխատեսվում են «ճակատագրական» հետևանքներ՝ https://tinyurl.com/ykd72t8p

⛔️ Եվրոպական հանձնաժողովն էլ ժամանակվորապես կասեցրել է Amazon-ի կողմից iRobot ընկերության ձեռքբերման գործընթացը, պատճառաբանելով, որ այդպիսով շահերի բախում կառաջանա, և Amazon-ը կարող է սկսել արգելել iRobot-ի մրցակիցների մուտքը շուկա՝ https://tinyurl.com/yby9j96t

🇨🇳 ԵԱՏՄ-ն Չինաստանի և Իրանի հետ առևտրային համաձայնագրեր է ստորագրել, ինչի հետևանքով չի բացառվում, որ մեր առևտրականները հիմա էլ Aliexpress-ի դեմ սկսեն բողոքել՝ https://tinyurl.com/5f6bw96u

…ֆինտեխից

🔜 Կա կանխատեսում, որ ֆինտեխի տասնամյակը շուտով կավարտվի, ու միայն ժամանակի հարց է, թե երբ է փլուզվելու նրանց թղթե տնակը, քանի որ նրանք երկար չեն կարողանալու դիմակայել ԿԲ-ների կողմից բարձրացվող տոկոսադրույքների միջավայրում՝ https://tinyurl.com/32sj3dnb

🤑 Իսկ Trustly-ում նման մտավախություն չունեն, և համոզված են, որ եթե Open Banking-ը լայն տարածում ունենա, հաճախորդները միայն օգուտ կքաղեն դրանից՝ վայրկյանական հաշվից-հաշիվ փոխանցումից մինչև ավելի էժան և ապահով համակարգերի օգտագործում՝ https://tinyurl.com/5vfcja9r

💳 Վճարումների ընդումնան Cashflows հարթակն ընդլայնել է գործակցությունը Visa-ի CyberSourse-ի հետ, ինչի արդյունքում Cashflow-ով վճարումները կդառնան ավելի արագ և կիբերվտանգներից զերծ՝ https://tinyurl.com/bdd7r7n5

…կրիպտոյից

💔 2023-ի ամենաքիչ սիրված կրիպտոակտիվ է ճանաչվել Etherium-ը, միայն առաջին կիսամյակին մոտ $108 մլն վաճառք է եղել. հիմնական վաճառողները եղել են ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից՝ https://tinyurl.com/2xrb2r2z

📉 Խոսակցություններ են պտտվում, որ նաև FTX կրիպտոբորսան է պարտրաստվում վաճառել մոտ $3 մլրդ-ի իր կրիպտոակտիվները (որոնց մի մասը հենց Etherium է), ու, կրիպտոների գների նվազման վախից, շատ ներդրողներ արդեն սկսել են իրենց ակտիվներից «ազատվել»՝ https://tinyurl.com/2s2yrjex

🏆 Իմացեք նաև, թե AI-Blockchain պայքարում ով է դառնալու առաջատար՝ հաշվի առնելով այս երկուսի ֆունկցիոնալությունը, հասանելիությունը, երկարաժամկետ պահանջարկը և ծախսերը՝
https://tinyurl.com/yk5sywj6


🎥 Վերջում՝ բոնուս, թե ինչպես կարող է անգամ «կոդ գրել» չիմացողն ընդամենը թուղթ ու գրիչով իր ներդրումն ունենալ AI-ում, ու ինչու է AI-ն այդքան կարևոր ամեն բիզնեսի համար՝ https://tinyurl.com/53hy8bhk


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք` ոչ թե խնայեք այն, ինչ մնացել է ծախսերից հետո, այլ ծախսեք այն, ինչ մնացել է խնայելուց հետո ~


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan