💸 #ֆինանսաPAN Weekly (121)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչքանով են ներգաղթյալները ներգրավված աշխատաշուկայում զարգացած երկրներում (Ավստրիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, ԱՄՆ և այլն). ներգրավվածության ամենաբարձր մակարդակը կացության, սննդի ու վարչարարական ծառայությունների ոլորտներում է՝ https://lav.pan.am/ig45
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Առաջին անգամ 10 ամսում փողը կէժանանա։ ԿԲ-ն 0.25%-ով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձնելով այն 6.5%: Պատկերավոր ասած, սա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն գումար է տալիս բանկերին: Այս քայլին ԿԲ-ները գնում են տնտեսական աճը, վարկավորումը, սպառումը և գնաճը խթանելու համար: 2025-ի համար ՀՀ ԿԲ կողմից թիրախավորած գնաճի մակարդակը տարեկան 3% է (+/- 1%), իսկ, 2025-ի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%: Եթե ԿԲ վարած քաղաքականությունն աշխատի, մի քանի ամիս հետո պետք է ունենանք ավելի էժան վարկեր (հետևաբար նաև ցածր տոկոսով ավանդներ)...
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🤖 Tesla-ն սկսել է Robotaxi-ների փորձարկումը Տեխասում՝ առանց անվտանգության վարորդի կամ ուղևորների. այս լուրի ֆոնին բարձրացել է ընկերության բաժնետոմսերի գինը՝ մոտենալով պատմական առավելագույնին՝ https://tinyurl.com/yn962fmf
🎄 Այս տարի Չինաստանի համար Սուրբ ծնունդը գողացողը ոչ թե Գրինչն է, այլ մաքսատուրքերը. ԱՄՆ-ում միջինում $130 ավելի կծախսվի Չինաստանից ներմուծված ապրանքներ գնելու համար, ինչի պատճառով միջին ամերիկացին նվազեցնում է չինական ապրանքի սպառումը՝ https://tinyurl.com/4hdk38up
🧑⚖️ Ռուսական դատարանի որոշման հիման վրա Ֆրանսիայում ժամանակավորապես սառեցվել է Google-ին պատկանող մոտ $110 մլն ակտիվ. սա հազվադեպ նախադեպ է, երբ ռուսական կողմը փորձում է իրավական ճանապարհով ազդել արևմտյան ընկերության ակտիվների վրա՝ https://tinyurl.com/2p4na8bz
🔌 2026-ին Հայաստանը էլեկտրոմոբիլ անմաքս ներմուծելու 15,000 քվոտա է ստացել. հիշեցնենք, որ պայմանը վերաբերում է միայն 2024-2026-ին արտադրված մեքենաներին՝ https://tinyurl.com/5bsdsfrj
📦 ԵՄ-ում էլ €3 մաքսատուրք են սահմանում ներմուծված փոքր ծանրոցների վրա. քայլն ուղղված է էժան չինական ապրանքների դեմ պայքարին՝ մասնավորապես Shein-ի և Temu-ի դեպքում՝ https://tinyurl.com/yc22w9tn
💰 Եթե աշխատավարձը տալիս եք ամուսնուն/ընկերոջը, վատագույն դեպքում՝ սկեսուրին, ու հետո ծախսելու համար նրանցից գումար խնդրում՝ դուք ենթարկվում եք ֆինանսական բռնության. հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ սերունդը՝ հատկապես Gen Z-ը, ավելի քիչ է հասկանում դրա էությունն ու չգիտի՝ ում կամ ուր դիմել օգնության համար՝ https://tinyurl.com/fz3fjfxb
💳 Visa-ն ներդրել է stablecoin-ների խորհրդատվական ծառայություն, որի շրջանակում կտրամադրի ուսուցում, շուկայի վերլուծություն ու ռազմավարության մշակում stablecoin-ներն իրենց գործառույթներում ինտեգրող ընկերություններին՝ https://tinyurl.com/324ptx6j
📺 Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ևս զգուշավոր քայլերով մտնում են կրիպտոշուկա. YouTube-ն այսուհետ հնարավորություն կտա creator-ներին որպես գումարի ստացման տեսակ ընտրել stablecoin-ն ու այն ստանալ PayPal-ով՝ https://tinyurl.com/yn3praww
🏦 Վերջինս, ի դեպ, ԱՄՆ-ում դիմել է բանկային լիցենզիայի ստացման համար, որի շրջանակում կկարողանա մանրածախ վարկեր տրամադրել. չնայած ընկերության եկամուտների աճին, PayPal-ի բաժնետոմսերը 2025 թվականին զգալիորեն նվազել են՝ https://tinyurl.com/4k7tzcfj
⛽ Ռուսական «Розетки СПб» ընկերությունը ստեղծել է միաժամանակ ավտոմեքենա լիցքավորող ու կրիպտո մայնինգ անող սարք. ըստ հաշվարկների՝ Tesla Model S ունեցողը կարող է ամսական մոտ $55 օգուտ ունենալ՝ https://tinyurl.com/2y97ucxb
⚖️ Տաջիկստանում էլ, ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, մինչև 8 տարվա ազատազրկում ու մեծ տուգանքներ կկիրառվեն ապօրինի կերպով՝ գողացված էլեկտրաէներգիայով կրիպտո մայնինգով զբաղվելու համար՝ https://tinyurl.com/k45598ma
❤️🩹 Բելառուսը հանկարծակի սահմանափակել է մի շարք խոշոր կրիպտոբորսաների՝ Bybit, OKX և Bitget-ի հասանելիությունը, ինչը խիստ հակասում է երկրի նախկին՝ կրիպտոյամետ դիրքորոշմանը. ըստ որոշ վերլուծաբանների, սա ոչ թե արգելք է, այլ շուկայի «մաքրում» ոչ լիցենզավորված անդամներից՝ https://tinyurl.com/4e95u5fa
🎥 Վերջում՝ բոնուս. ամեն ինչ միջազգային առևտրի մասին՝ ինչու՞ է Հյուսիսային Կորեան x70 աղքատ Հարավայինից, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն տասնամյակներ ապրել պարտքի մեջ ու շարունակել աճել, և ինչո՞ւ է հաճախ ավելի ձեռնտու ներմուծել ապրանքը, քան տեղում արտադրել՝ https://tinyurl.com/2s3jcrr2
🤟 Եվ հիշեք՝ մի վստահեք նրանց, ովքեր ասում են «փողը կապ չունի», նրանք, սովորաբար, շատ հարուստ են լինում~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N120)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan