💸 #ֆինանսաPAN (3)
Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք նվազագույն աշխատավարձի մակարդակը՝ ըստ երկրների. Ցավով հայտնում ենք, որ Հայաստանը վերջից 6-րդ տեղն է զբաղեցնում: Մանրամասները՝ https://tinyurl.com/38swj6v2
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
ՀՀ բանկային համակարգը կես տարում 142 մլրդ դրամ շահույթ է ունեցել, որով կարելի է 9-10 հազար հատ «Սեպուհ-1» հայկական մեքենա գնել, Կասկադում 71 մլն անգամ կապուչինո խմել, ապրել Մալդիվներում մինչև աշխարհի վերջ, կամ 3 օր հանգստանալ Ծաղկաձորում` https://tinyurl.com/2a44en7t
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…
💵 Դոլարը հասավ վերջին 14 ամսվա ընթացքում իր նվազագույն ցուցանիշին, երբ ԱՄՆ-ում գնաճը վերջապես սկսեց կարգավորվել` https://tinyurl.com/4achz9pz
🔝 Գնաճի զսպման ֆոնին կանխատեսում են, որ S&P 500-ը կարող է տարեվերջին իր ամենաբարձր ցուցանիշին հասնել` https://tinyurl.com/bdbzbpwn
📉 Բայց ժամանակից շուտ չոգևորվեք. չնայած ֆինանսական շուկայի առաջին կիսամյակը խոստումնալից էր, օգոստոս-սեպտեմբեր ամիսները հիմնականում ճգնաժամային են լինում շուկաների համար՝ https://tinyurl.com/2ume4tmy
🖥 Իսկ երբ հայտարարվեց, որ Microsoft 365-ի բաժանորդագրության ամսական վճարը $30-ով թանկանալու է, Microsoft-ի բաժնետոմսերի գները աճեցին. մեղավորն էլի AI-ն է, որը կիրառվելու է ընդհուպ մինչև Word ու Excel՝ https://tinyurl.com/mrxv6xss
🌎 Ամենաարագ աճող տնտեսությամբ թոփ-10 երկրի ցանկը գլխավորում են առաջին հայացքից զարմանալի թվացող Մակաոն, Գայանան և Լիբիան. մեր անունը հոդվածում հիշատակվում է, բայց ոչ առաջին տասնյակում` https://tinyurl.com/2cpf4hm5
🥇 Բայց ինչպես տեսնում ենք, հարուստ լինելը կամ արագ աճելը հարատև չեն. Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման, ով Ասիայի ամենահարուստ մարդն էր, վերջին 3 տարում կորցրել է իր հարստության կեսը և դեռ շարունակում է` https://tinyurl.com/mrtj7u65
🏠 Հաջորդ լուրը բրիտանական հիփոթեքի մասին է, ու եթե ՀՀ-ում հիփոթեք ունեք ու չեք ուզում ուրբաթ երեկոն անցկացնել բարձը գրկած հոնգուր-հոնգուր լացելիս, մի կարդացեք շարունակությունը․ Մառախլապատ Ալբիոնում հիփոթեքի տոկոսը 15 տարվա ռեկորդ է սահմանել, հասնելով (ստեղ չմոռանաք ջուր խմել) անտանելի 6.6%-ի` https://tinyurl.com/5n7nuft4
📊 PM-ն ու QA-ն այլևս ակտուալ չեն. հայտնի են ֆինտեխ ոլորտի ամենաբարձր վարձատրվող աշխատանքները: Բլոքչեյն ու AI էքսպերտներն առաջատարն են՝ https://tinyurl.com/ys5p4scj
📤 Ի դեպ, 2023-ի 2-րդ եռամսյակում ֆինտեխ ոլորտում վերջին 2.5 տարվա համեմատ ամենացածր ներդրումներն են եղել. Կարծիք կա, որ ներդրողների «ախորժակի փակվելու» պատճառը Silicon Valley Bank-ի ձախողումն է՝ https://tinyurl.com/ms55jawc
🇷🇺 Կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) թողարկողների ցանկին է միանում է նաև Ռուսաստանը. Խորհրդարանը հավանություն է տվել նախագծին, իսկ ԿԲ-ից հայտնում են, որ էլէկտրոնային ռուբլու փոխանցումներն անհատ հաճախորդների միջև անվճար են լինելու՝ https://tinyurl.com/bp9w2rs6
📱 Google-ի Play Market-ում արդեն հնարավոր կլինի գտնել խաղեր, որոնցում ինտեգրված են թվային ակտիվներ, ինչպես նաև NFT-ներ. Օգտատերերի շահերի մաքսիմալ պաշտպանության համար ծրագրավորողներին զգուշացնում են, որ չի թույլատրվելու գովազդել խաղերից եկամուտների ստացումը՝ https://tinyurl.com/sd54w988
💳 Կրիպտոարժույթներ գնելու բարդ սխեմաների կարծրատիպը կոտրում է N26 նեոբանկը. N26-ի հավելվածով հնարավոր է 200-ից ավելի coin գնել՝ այդ թվում Bitcoin, Ether: Ներդրումը կարող է լինել անգամ 1 եվրո՝ https://tinyurl.com/mr35kdkz
🎦 Վերջում՝ բոնուս հոլովակ վարքագծային ֆինանսների մասին. Իմացեք, թե ինչու է այդքան ցավոտ այսօր խնայելը, ինչու ենք խնայելը թողնում վաղվա օրվան, իսկ վաղվա օրն այդպես էլ չի գալիս՝ https://tinyurl.com/462rrauk
🤟 Լավ ուիքենձդ ձեզ, և իմացեք՝ ֆինանսներում խորհուրդ է տրվում փոքր տարիքից երեխաներին «վարժեցնլ» հարկերին, ամենալավ մեթոդը միշտ նրանց պաղպաղակի մի մասն ուտելն է~
📧 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan