#ֆինանսաPAN
July 28, 2023

💸 #ֆինանսաPAN (4)

Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որտեղից են ավելի հակված պարտքով փող վերցնել մարդիկ` ըստ տարբեր երկրների: Մանրամասները` https://tinyurl.com/pw72tpr5


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.


Հայկական բանկերը դադարեցնում են ՌԴ-ից Unistream-ով դրամական փոխանցումների սպասարկումը, որի շնորհիվ արդեն 4 տարի է ձեզ 200 դոլար պարտք ռաստովցի բաջանաղն այն ուշացնելու ևս մի հիմնավոր պատճառ կունենա` https://tinyurl.com/ycykn7hs
Ի դեպ, նախորդ տարի համակարգով մեր երկիր $3.6 մլրդ էր փոխանցվել

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

...ֆինանսներից

🏦 Ձեր բաջանաղը, մի հատ էլ արդարացում ունի. առնվազն 8 ռուսական բանկ հայտնել է, որ հնարավոր չէ ռուսաստանցիների արտարժութային միջոցների փոխանցումներ անել: Եթե նա առաջարկի արտարժույթով պարտքը տալ ռուբլիով, հիշեք փոխարժեքի հաշվարկի ֆորմուլան հին անեկդոտից․ «-Ինչպիսի՞ն է ֆունտի, ռուբլու ու դոլարի փոխարժեքը․ -Մի ֆունտ ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց»՝ https://tinyurl.com/5frbk4h2

🌳 Greenpeace-ը մեղադրում է Եվրոպական կենտրոնական բանկին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու խոստումը չկատարելու մեջ, այնինչ ԵԿԲ-ն արդարացում ունի, ասում է՝ չի կարող աչքերը փակ միանալ «կանաչացմանը»՝ https://tinyurl.com/2aj4wpbu

🤖 Մասկի X-ը խոստանում է դառնալ «ամեն ինչի app», ընդհուպ մինչև ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար. Ըստ Իլոնի, նա գրավելու է համաշխարհային ֆինանսական շուկայի կեսը` https://tinyurl.com/ybkuap3p

🙄 Այստեղ հիշենք «Կարգինը»՝ «մեր ախպերն էլ մյուս կեսն ա ուզում»՝ https://bit.ly/455I1gn

...տնտեսությունից

🏜 Վերոնշյալ խնդիրները չեն խանգարում ռուսներին դրսերում տներ գնել. Եթե ՀՀ-ում նրանք վարձով են մնում, չձգելով Ծաղկաձորի նորակառույցներում հիփոթեքը, ապա Կիպրոսում, Թաիլանդում, Թուրքիայում և ԱՄԷ-ում մետրեր են գնում` https://tinyurl.com/ymtum99p

💸 Դեդոլարիզացիան շարունակում է տարածվել. ակցիային միացած Բրազիլիան, Արգենտինան, Բանգլադեշն ու Հնդկաստանն ուզում են անցնել յուանի և Bitcoin-ի՝ որպես պահուստների պահպանման և արտաքին առևտրում օգտագործվող արժույթ` https://tinyurl.com/26yb99vf

💱 Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամն է (IMF) պատրաստ իր պարտքերը ստանալ չինական յուանով` https://tinyurl.com/mv6kf3en

🧓 Կա կանխատեսում, որ մինչև 2050-ը բոլորս կանգնելու ենք աշխատունակ բնաչության կրճատման և ծերացող հասարակության փաստի առաջ. արդյունքը՝ համաշխարհային խորը տնտեսական ճգնաժամ։ Եթե որոշեք երկար ապրել, պատրաստ եղեք ծանր ժամանակների` https://tinyurl.com/yjxhrexk

...ֆինտեխից

🔔 EasyPay-ը նոր՝ «հրավիրիր ընկերոջդ» ծառայություն ունի. սա լավ առիթ է՝ օգնելու ընկերների քեշը դոշակի տակից հանելու, իսկ ձեր օգուտը կլինեն ընկերներից եկած 1000-ավոր coin-ները՝ անկանխիկ վճարումների համար` https://invite.easypay.am/

💳 Revolut-ն է եկել ՀՀ` դեռ lite տարբերակով, բայց լիքն առավելություններով. Իհարկե, բաջանաղի հարցը չի լուծվի, բայց մինչև օգոստոսի 30-ը կարող եք նույնիսկ այլ բանկային հաշիվների ու քարտերի գումար փոխանցել առանց միջնորդավճարի` https://tinyurl.com/2khddm7y

📨 ԱՄՆ-ում էլ վերջապես գործարկվել է FedNow ակնթարթային փոխանցումնեի համակարգը, ի դեպ՝ պետական. Չնայած միջնորդավճարներն էապես բարձր են, հաճախորդներն պատրաստ են վճարել արագության համար` https://tinyurl.com/2k2k9zmk

...կրիպտոյից

📈 Մոռացված Bitcoin դրամապանակ կամ ալարկոտ օգտատեր. 11 տարի ոչ մի գործարք չկատարված Bitcoin-ի դրամապանակը մի ժամում դատարկվել է՝ 6600 անգամ թանկ վաճառելով դրամապանակում եղած 1000-ից ավելի Bitcoin-ը`
https://tinyurl.com/4a2c8eh

📊 Dogecoin-ի գների վրա ազդել է Twitter-ի ռեբրենդինգի հայտարարությունը, որովհետև Մասկը զուգահեռ գլուխ է գովում, թե X-ը նաև կրիպտոակտիվներ է փոխանցելու`https://tinyurl.com/27449fwr

👑 Բայց կրիպտոյի ապակենտրոնացված հարթակները դրանից չեն վախենում և դեռ հույս ունեն, որ իրենց «ոսկե դարաշրջանը» գալու է` https://tinyurl.com/5axmvwyp


🎦 Վերջում՝ բոնուս. Իմացեք՝ ովքեր են ձեզ «ստիպում» փողը ծախսել և ինչ մանիպուլյացիաներ են կիրառվում՝ ծախսելու որոշումների վրա ազդելու համար` https://tinyurl.com/2hb89xmx


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք, ֆինանսական շուկաները եղանակի պես են՝ եթե ինչ-որ պահի ձեզ դուր չեն գալիս, միակ բանը, որ կարող եք անել, սպասելն է~


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan