💸 #ֆինանսաPAN (5)
Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է բաշխված աշխարհի հարստությունը երկրների միջև. մանրամասն՝ https://tinyurl.com/bddnhw7d
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
Եթե մեր նախորդ թողարկումից ձեզ փող պարտք բաջանաղին հիշում եք, կրկին զանգեք Ռոստով․ դեռ 6 բանկ ՌԴ-ից Unistream-ով գումար ընդունում է՝ https://tinyurl.com/mpaxk3z7
Ու քանի կփորձեք բարձր կուրսով տված դոլարը ցածր կուրսով հետ բերել, ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25%-ով. Կա հույս, որ ձեր նոր վարկն ավելի էժան է լինելու՝ https://tinyurl.com/mtpfcy3w
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին...
🚫 Մոսկվան արևմտյան պատժամիջոցների «տակից դուրս գալու» այլընտրանքներ է փնտրում: Եթե ՌԴ թվային ռուբլին ինտեգրվի այլ երկրների թվային արժույթների հետ, Ռուսաստանը կկարողանա շրջանցել SWIFT-ի սահմանափակումները. հնարավոր կլինի դոլարի փոխարեն օգտագործել թվային արժույթներ՝ միջազգային առևտրի համար՝ https://tinyurl.com/yycfa3b8
💵 Կա կանխատեսում, որ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) նախաձեռնած օգոստոսի 22-ի գագաթնաժողովը ճակատագրական է լինելու դոլարի համար, եթե հանկարծ հաջողվի ստեղծել իրենց թվային արժույթ bric-ը՝ https://tinyurl.com/bdzycne6
🇺🇸 Fitch-ն էլ մյուս կողմից է «պատժում» ԱՄՆ-ին. երկրի վարկանիշը AAA-ից իջեցրել է՝ AA+, դրան նպաստել է $1.39 տրլն դեֆիցիտը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 170%-ով աճել էր՝ https://tinyurl.com/y82er47a
🇦🇲 Իսկ այ մեր վարկանիշը նույն Fitch-ը մեկ մակարդակ բարձրացրել է՝ «B+»-ից «BB-»․ Պատրաստվեք, որ 2021-ի համեմատ 2025-ին կապրեք այնքան ճոխ, որ կկարողանաք ԱՄՆ-ից բերած ձեր խփած մեքենան տանել ոչ թե Արտաշատի, այլ Նորագավթի դզող-փչողների մոտ, քանի որ ձեր եկամուտները կրկնապատկվելու են՝ https://tinyurl.com/m37686t4
👨🏫 Քանի որ չեք սահմանափակվում ամանորյա կարճ ոչ աշխատանքային օրերով ու ևս մի շաբաթ արձակուրդ ենք վերցնում Եգիպտոս գնալու համար, այդպես էլ չենք ընդգրկվի աշխարհի ամենաշատ աշխատող երկրների ցանկում: Ի դեպ, հետազոտությունները հաստատում են, որ շատ աշխատելն ուղիղ կապ ունի երկրի տնտեսական աճի հետ՝ (կառավարության անդամներին խնդրում ենք լինքին քլիք չանել) https://tinyurl.com/cjfryjb6
👑 Բայց կան երկրներ, որտեղ շատ աշխատելն իմաստ չունի, նրանք առանց այդ էլ հարուստ են. Սաուդյան Արաբիայում է գտնվում աշխարհի ամենաշահութաբեր և ամենամեծ շուկայական արժեքով՝ $2.1 տրիլիոն արժողությամբ բիզնեսը: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, բիզնեսի արժեքը մեր երկրի ՀՆԱ-ից մոտ 155 անգամ ավելի է` https://tinyurl.com/34wdnpm8
🎖 Առաջատար ֆինտեխ ընկերությունների ցանկում են նեոբանկեր, վճարային ընկերություններ, ֆինանսների պլանավորման օնլայն գործիքներ և ոչ միայն՝ չինական Ant Group-ից մինչև շվեդական Klarna, ու ահա թոփ-200-ը․ https://tinyurl.com/ms2b5pe
💳 Նորարարություններից հետ չի մնում նաև մեզանում մոտ ոչ այդքան մոդայիկ American Express-ը՝ հնարավորություն տալով իր քարտերն ինտեգրել ֆինտեխ ընկերությունների ծրագրային լուծումներում. Ապագայում նախատեսվում է քարտերի ինտեգրման հնարավորություն էլեկտրոնային դրամապանակների համար՝ https://tinyurl.com/dnr8edkn
🧮 Միջազգային փոխանցումների ուղղությամբ ծախսված գումարներից ֆինանսական կազմակերպությունները մոտ $10 մլրդ կխնայեն մինչև 2030թ.՝ blockchain տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, եթե վստահենք Ripple-ի հրապարակած զեկույցին (հետազոտության հարցմանը 45 երկրից 300 մասնագետ է մասնակցել, այդ թվում, ֆինտեխ և բանկային ոլորտից)` https://tinyurl.com/42zeppnz
📈 Իսկ աշխարհի մյուս անկյունում տուժում են կրիպտո ներդրողները. Ապակենտրոնացած ֆինանսներին ուղղված հաքինգը կարծես ազդել է դրանց գների վրա՝ Bitcoin-ը հուլիսն ավարտել է մոտ 4% արժեզրկմամբ, իսկ Ether-ը՝ 3.4%: Հիշեցնենք, որ հաքերին հաջողվել է կրիպտո հարթակներից մեկից $100 մլն արժողությամբ կրիպտոարժույթ «հանել»՝ https://tinyurl.com/3axmyjhs
📊 Վերլուծաբանների խոսքով, Bitcoin-ի գնի տատանումները նմանակում են նախորդ կիսամյակների վարքագծին ու գնի բարձրացման համար պետք է մի քիչ համբերել՝ մինչև 2024-ի մայիս՝ https://tinyurl.com/bdhs5p3u
⚖️ Coinbase-ի` կրիպտոների ամենամեծ շուկաներից մեկի կանխատեսումներն ավելի լավատեսական են. չնայած մակրոմիջավայրի սպասումները լավ չազդեցին գների վրա, 2023-ի II կիսամյակի «առևտրային միջավայրը» խոստանում է բարենպաստ լինել՝ https://tinyurl.com/8uahn97z
🎦 Վերջում՝ բոնուս, որպեսզի լավ պատկերացնեք այսօրվա ինֆոգրաֆիկան, իմացեք՝ թե ինչ է տնտեսական արժեքն ու հարստությունը, ինչպես է այն ստեղծվում, ու ինչ պատկերացումներ են եղել տարբեր ժամանակաշրջաններում դրանց վերաբերյալ` https://tinyurl.com/2s3nrmtw
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և իմացեք՝ բանկերը ձեզ հաստատ կվարկավորեն, եթե կարողանաք ապացուցել, որ դուք այդ գումարի կարիքը չունեք ~
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan