💸 #ֆինանսաPAN (6)
Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք միլիարդատերերին պատկանող բրենդերի կայսրությունը. մանրամասն՝ https://tinyurl.com/yz7zs2r2
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
Մայրաքաղաքի ու մարզերի համաչափ զարգացման արդյունքում Երևանում է գտնվում 1000 խոշոր հարկատուից 794-ը, ինչի արդյունքում Հայաստանն ու Մոնակոն կհռչակվեն քույր քաղաք-պետություններ: Այս անգամ ցանկը գլխավորում է Գազպրոմը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը դուրս է մնացել թոփ եռյակից՝ https://tinyurl.com/yytbj648
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին...
⚖️ Հիփոթեքից մինչև խնայողություններ․ ինչպես են կենտրոնական բանկերի որոշումներն ազդում ձեր գրպանի վրա, երբ է պետք ուրախանալ ԿԲ-ների կողմից տոկոսների բարձրացումից ու երբ տխրել (բայց եթե ձեր պարտքերը բարեկամներից են, իսկ փողը՝ քեշով, ԿԲ-ն ինչքան էլ ուզի, ձեզ վրա ազդել չի կարող)` https://tinyurl.com/shfmmyty
☠️ ԿԲ ազդեցությունից խուսափել կստացվի, բայց ճգնաժամից հաստատ չեք կարողանա. մասնագետների կարծիքով, ֆինանսների մեջ AI-ի կիրառումը ճգնաժամի պատճառ կարող է դառնալ, քանի որ ֆինանսկան գործիքների օգտագործման մեջ AI ընկերությունների կենտրոնացվածության աստիճանը մեծ է` https://tinyurl.com/22bahymu
🏖 Այս ընթացքում իրենց երկրից դուրս ռուսների ներդրած ավանդները տարվա մեջ առաջին անգամ ռեկորդային ցածր մակարդակում են եղել՝ ընդամենը $1 մլրդ հունիս ամսվա ընթացքում. Կա վարկած, որ պատճառը, արևմուտքի պատժամիջոցներից բացի, նաև արձակուրդի վրա ծախսվող գումարներն են եղել՝ https://tinyurl.com/3cnszvsk
🏦 Ամերիկյան խոշոր բանկերն էլ միլիոններով տուգանվում են հաճախորդների հետ ոչ պաշտոնական եղանակով, մասնավորապես՝ WhatsApp-ով հաղորդակցվելու համար՝ https://tinyurl.com/bd49fwvb
🛎 Սեպտեմբերին ընդառաջ խորհուրդ ուսանողներին՝ ուս.վարկ վերցնելիս հաշվի առեք դրա «թաքնված ծախսերը». Հետազոտությունները փաստել են, որ վարկ վերցրած ուսանողներն ավելի վատ ֆիզիկական և հոգեկան առողջություն ունեն (ի համեմատություն չունեցողների), և կրթությունն ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ չեն կարողանում դրա տակից դուրս գալ՝ https://tinyurl.com/mu3hr5bf
🇨🇳 Չինաստանի տնտեսությունն էլ չի կարողանում COVID-ի հետևանքների տակից դուրս գալ. մինչև 2020-ը կիրառվող տնտեսությունը զսպելու մեխանիզմների պատճառով աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը մինչ այժմ չի հաղթահարում խնայողությունից ներդրում անցումը՝ https://tinyurl.com/53cjz9td
👑 Իսկ միլիարդատերերը շարունակում են նոր միլիարդներ «գրավել». աշխարհի 6 ամենահարուստ մարդկանց հարստությունը մոտենում է $1 տրիլիոնի, քանի որ 2023-ին նրանց պատկանող ընկերությունների բաժնետոմսերի գներն աննախադեպ աճել են, օրինակ՝ Tesla-ինը՝ 135%, Amazon-ինը՝ 63%՝ https://tinyurl.com/3xkum5fj
🛎 ՀՀ ֆինտեխ առաջատարներից EasyPay-ը լավ լուր ունի. կարող եք հրավիրել ձեր ընկերոջն (ու ոչ միայն) easywallet և ամեն հրավերն ընդունած ընկերոջ համար ստանալ 1000 դրամին համարժեք coin, որը կարող եք օգտագործել էլ.վճարումների համար` https://invite.easypay.am
🧠 Չնայած ֆինտեխ ընկերությունների 90%-ն արդեն AI է կիրառում, Generative AI-ը դեռ մեծ անելիքներ ունի, մասնավորապես՝ ֆինանսական խորհրդատվության ոլորտում. բայց այս հարցում անգամ 1% սխալ պատասխաններ գեներացնելը կարող է ճակատագրական լինել՝ https://tinyurl.com/2nw34fuz
📊 Lula ֆինտեխն էլ կարողացել է $35.5 մլն ներդումներ հավաքել, որն ուղղվելու է ապահովագրական ոլորտում նորարարական լուծումներին, մասնավորապես` ապահովագրության ծածկույթների ու հատուցումների կառավարման համակարգերի ներդրմանը՝ https://tinyurl.com/s69xhur
🧮 Ֆինտեխերի թիրախում են նաև ոչ զարգացած շուկաները, որտեղ բնակչությունը հասանելություն չունի ավանդական ֆինանսական ծառայությունների. Օրինակ՝ Fasset-ը թիրախավորել է Պակիստանը, Ինդոնեզիան և Թուրքիան, որտեղ թվային ակտիվների առուվաճառքի հնարավորություն է ստեղծելու` https://tinyurl.com/yztscjcy
🚀 PayPal-ը stablecoin է թողարկում՝ PayPal USD. ինչպես անունից կարելի է կռահել, այն կցված է լինելու դոլարին և ապահովված է լինելու դոլարային ավանդներով ու ԱՄՆ պարտատոմսերով` https://tinyurl.com/mr25yvfc
⛔️ Կարող եք հիաասթափվել Իլոն Մասկի X-ից․ Չնայած «ամեն ինչի app» դառնալու մասին խոստումին, ինչպես պարզվեց նրա թվիթերյան քոմենթից՝ X-ը երբեք կրիպտո թոքեն չի թողարկելու՝ https://tinyurl.com/2s3327ym
🎦 Վերջում՝ բոնուս․ որ երկրներում է հեշտ հարստանալ ու ինչու է American dream-ն իրագործելու լավագույն տեղը սկանդինավյան երկրները, և ոչ թե Ամերիկան՝ https://tinyurl.com/5ebtx4hn
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և եթե հանկարծ տխրեք ու թվա, թե ոչ ոք ձեր մասին չի հիշում, ուղղակի փորձեք մի քանի ամիս չմարել վարկերը ~
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan