#ֆինանսաPAN
August 18, 2023

💸 #ֆինանսաPAN (7)

Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այն երկրները, որոնք ամենաշատը ոսկի ունեն որպես պահուստ. ՀՀ-ն 0 տոննայով վերջին տեղում է, իսկ ԱՄՆ-ն 8000 տոննայով առաջատարն է. մանրամասն՝ https://tinyurl.com/4zvvrpwr


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.


Դրամի 30%-անոց թանկացումը բերել է ոչ միայն նրան, որ տոնավաճառի Abibas-ին մոտ գնով Amazon-ից զեղչով Adidas ես առնում, այլ նրան, որ ՀՀ տնտեսական աճն այս տարի կդանդաղի մինչև 7․5%` https://tinyurl.com/2fcvfn7h

Հայաստանը վերջին 5 տարում աշխարհի ամենաարագ աճող 20 երկրի շարքում 18-րդն է: Միայն 2022-ին ՀՀ տնտեսական աճը 12%-ից ավելի է եղել՝ https://tinyurl.com/ycbvs2ra

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին...

…ֆինանսներից

🌎 Դոլարին դեմ դուրս եկած երկրների ցանկն ընդլայնվում է՝ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների ցանկը հասել է 45-ի. նպատակը մեկն է՝ անկախանալ ԱՄՆ «ֆինանսական իշխանությունից»՝ https://tinyurl.com/mrxzzpk5

📉 Իսկ այս ընթացքում ռուբլին ռեկորդային արժեզրկվում է՝ հասնելով $1 դիմաց 100-ի. ՌԴ ԿԲ-ն իրավիճակը մեղմելու համար մինչև տարեվերջ դոլար չի գնելու, իսկ մենք կսպասենք՝ մի քիչ էլ ընկնի, ու Amazon-ից զատ կանցնենք նաև ռուսական հարթակների՝ https://tinyurl.com/4vw26sjj

💰 ՌԴ ԿԲ-ն նաև բանկերին զգուշացնում է, որ զիջումների չի գնալու, նրանց ակտիվների վերագնահատման համար արտոնյալ կուրս չի սահմանի. մոտավորապես ստացվում է՝ «էտքան շահույթ եք ունեցել, պատրաստ եղեք նաև վնասներ կրելու»՝ https://tinyurl.com/yca4k3p7

🏛 Աշխարհն էլ անհանգստացած է կենտրոնական բանկերի թվային արժույթների հետևանքներից․ բացասական՝ տվյալների գաղտնիության և ֆինանսական կայունության ռիսկերից մինչև դրական՝ «չբանկայնացված» երկրներում ֆինանսական ներգրավվածության աճ ու փոխանցումների մատչելիություն՝ https://tinyurl.com/48t5skkd

…տնտեսությունից

📊 Եթե հետևեք Կիյոսակիի խորհրդին, որպես երկարաժամկետ ներդրում արծաթ կգնեք, քանի չի վերջացել: Ըստ նրա կանխատեսման՝ 2025-ին 1 ունցիայի գինը հասնելու է $500-ի (այժմ մոտ $22 է), հետևաբար, Վերնիսաժի աշխատակիցները կկարողանան, մի քիչ ջարդոն հավաքելով, գնել բնակարան՝ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռը՝ https://tinyurl.com/3t33sere

🏦 Տնտեսագետներն էլ ԱՄՆ-ի համար կանխատեսում են նոր տուրբուլենտ ժամանակաշրջան. Ասում են` Fitch-ի կողմից ԱՄՆ ռեյթինգի նվազմանը կարող է հաջորդել խոշոր բանկերի ռեյթինգազրկումը՝ https://tinyurl.com/4c46c3ha

🤳 Պարզվում է` Հնդկաստանում, Ճապոնիայում ու Սինգապուրում էլ աշխատողներն աշխատանքն ավելի շատ «ցուցադրում» են, քան աշխատում. աշխատողների զբաղվածությունը միայն «ներկայացուցչական» է` այնպես որ, հայերի զգալի մասն իրականում ճապոնացի է՝ https://tinyurl.com/mpnvwpjs

…ֆինտեխից

💻 Եթե սիրում եք remote աշխատել, «ներկայացուցչական» աշխատանք կատարելու դարդից կպրծնեք: Ահա լավագույն վարձատրող թոփ 20 ֆինտեխ ընկերությունները, որոնք ամբողջությամբ հեռահար աշխատանքի հնարավորություն են տալիս՝ https://tinyurl.com/2ztwdpwe

🎰 Ֆինտեխը փոխում է նաև օնլայն խաղատների կյանքը. այժմ խաղատները հնարավորություն ունեն ֆինտեխերի օգտագործմամբ ապահովելու խաղացողների տվյալների պաշտպանության, փոխանցումների ապահովության և արագության ավելի բարձր մակարդակ՝ https://tinyurl.com/mr3ktnyp

…կրիպտոյից

💣 Bitcoin-ի ու այլ կրիպտոակտիվների շուկայում հեղաշրջում կլինի, երբ դրանց վրա հիմնված բորսայական գործիքները (ETF-ները) իրականություն դառնան: Քննադատների մի մեծ խմբի կարծիքով, դա կրիպտոբորսաների ստեղծումից հետո վատագույնն է, ինչը կարող է տեղի ունենալ կրիպտոների հետ՝ https://tinyurl.com/32ctz8kj

🤖 Ամեն դեպքում, իմացեք, որ արհեստական բանականությունը ձեզ օգնության կհասնի կրիպտոներում գումար աշխատելու համար՝ ապակենտրոնացված հարթակներից մինչև կրիպտո բոտերի օգտագործմամբ գործարքների ավտոմատացում՝ https://tinyurl.com/35akwu5p

🐶 Մեմ Coin-ների մրցավազքում էլ SHIB-ը, հավանաբար, առաջ կանցնի DOGE-ից, երբ մեկնարկի Shibarium-ը՝ հատուկ SHIB-ի համար նախատեսված բլոքչեյն ցանցը՝ https://tinyurl.com/5y6nven2


🎦 Վերջում՝ բոնուս․ իմացեք, որն է հարկերի կրճատման օպտիմալ չափը, որով պետությունը կարող է խթանել տնտեսական աճը, ու ինչպես է այն ազդելու ձեր կյանքի որակի վրա՝ https://tinyurl.com/yj54djed


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք, կարևոր չէ՝ ինչքան գումար կամ ոսկի ունեք, կարևորն այն է, թե ինչ կարող եք անել դրանով ~


📧 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan