💸 #ֆինանսաPAN (8)
Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներում ամենաշատ թվով քաղաքացիներն ունեն կրիպտոակտիվներ: Չնայած ծավալով ԱՄՆ-ն է առաջատար, կրիպտո ունեցող անձանց քանակով Հնդկաստանին գերազանցել չի կարող. Մանրամասն՝ https://tinyurl.com/yxv9w26m
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողներով 97 հիմնարկ է բացահայտել, իսկ մնացածին ստվերից դուրս չի բերելու մինչև մի քիչ հովերն ընկնեն` https://tinyurl.com/44mbtbay
«POS ունենք, բայց կապի խնդիր կա» ասող մոտ 40 հոգի էլ POS-ն ընկավ նշված խորամանկությունը հարկայինի մոտ կիրառելու համար` https://tinyurl.com/bdda3zvp
Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին...
🦹 Կիբերհանցագործներն AI օգտագործելով կարողանում են ֆինանսական կազմակերպություններում «զոհի» նույնականացումը հեշտությամբ անցնել իրականից չտարբերվող կեղծ ձայնի, կեղծ ID-ների ու տեսազանգերի միջոցով, սակայն նույն խնդիրը կա նաև պլաստիկ վիրաբուժությունից հետո իրարից չտարբերվող դեմքերով քաղաքում շրջող մարդկանց մոտ՝ https://tinyurl.com/yj4szxvt
📊 SpaseX-ի բաժնետոմսերով վերջին գործարքի արդյունքում Մասկը հարստացել է $61 մլրդ-ով, քանի որ բաժնետոմսի գինը $77-ից հասել է $81-ի: Չնայած ընկերության նկատմամբ հետաքրքրության աճին, Մասկն անհանգստացած չէ SpaceX-ի IPO-ով, ու այն շարունակում է մնալ փակ ընկերություն՝ https://tinyurl.com/zsdna3sj
🤝 «Ամերիկան կործանվում ա» ասողներ, փողի թեմա կա․ Ուորեն Բաֆեթը պատրաստ է մեծ գումարով գրազ գալ, որ ինչքան էլ BRICS-ը փորձի արտաքին առևտուրը դեդոլարիզացնել, դեռ 50 տարի ամերիկյան արժույթը դիրքերը չի զիջելու` https://tinyurl.com/3wf8n4hx
🔙 Ինչպես 2000-ականների առաջնորդ Գերմանիան 2020-ին դարձավ «հետամնաց» երկիր (իհարկե, ոչ մեր չափանիշներով). IT-ի ու թվայնացման կիրառման պակաս և ոչ միայն՝ https://tinyurl.com/rhrz8twn
🤖 Եթե չեք ուզում արժանանալ Գերմանիայի ճակատագրին, ուրեմն, ճաշակ չունեք 5 ամենապարզ եղանակով հարցեր տվեք ChatGPT-ին ու իմացեք` ինչպես զարգացնել ձեր բիզնես IQ-ն՝ ռազմավարության մշակումից մինչև բիզնեսի համար անկանխատեսելի երևույթների բացահայտում՝ https://tinyurl.com/yynhmb58
🇦🇲 Մենք էլ, տեսնելով, որ ԵԱՏՄ կապերը բավարար չեն «հետամնաց» չդառնալու համար, նոր տնտեսական կապեր ենք հաստատում Արևելքի հետ ու պատրաստվում Հարավային Կորեայի հետ համագործակցության՝ https://tinyurl.com/r66x27d7
🥇 Փորձագետներն ամփոփում են 2024-ի ֆինտեխների կիբերանվտանգության մարտահրավերները: Առաջին տեղում AI օգտագործմամբ deepfake խարդախության փորձերն են, որոնց ենթարկվում են ֆինտեխ կազմակերպությունների մոտ 40%-ը՝ https://tinyurl.com/yeywuw9t
📉 AI-ը, ներդրողների ուշադրությունն իր վրա հրավիրելով, ազդել է նաև ֆինտեխ ընկերություններում ներդրումերի ծավալի վրա. 2023-ի II եռամսյակում գրանցվել է վերջին 6 տարվա մեջ ներդրումների ամենացածր մակարդակը` $7.8 մլրդ, նախորդ եռամսյակի $15 մլրդ-ի փոխարեն՝ https://tinyurl.com/3za3hbsp
🏆 Բայց անկախ կիբերհանցագործություններից ու ներդրումների նվազումից, շատ ֆինտեխներ շարունակում են արագ տեմպերով աճել: Ամենաարագ աճողների թոփ 5-յակը գլխավորում է օնլայն բանկային ծառայություններ առաջարկող SoFi-ն՝ վերջին տարվա ընթացքում մոտ 50% եկամուտների աճով՝ https://tinyurl.com/bde5nk7c
🖥 Կրիպտոակտիվներով ամենաշատը հետաքրքրված են Սլովենիայում, յուրաքանչյուր 100 հազար հոգուց մոտ 5000-ն ամեն ամիս Google-ում կրիպտոների վերաբերյալ search-եր է կատարում (իմիջիայլոց, այստեղ ոլորտը շատ քիչ է կարգավորված, անգամ կան աութլետեր, որտեղ կարելի է Bitcoin-ով վճարում կատարել)՝ https://tinyurl.com/mw2frwau
🔁 Այժմ MoonPay-ն օգտագործելով հնարավոր է ինչպես բանկային քարտերից, այնպես էլ Google և Apple Pay-երի միջոցով գումար փոխանցել Binance բորսա, որը կարող է օգտագործվել կրիպտոակտիվներ գնելու համար՝ https://tinyurl.com/yjp4ern4
🌪 Չմոռանաք նաև, որ կրիպտոների շուկան շատ տուրբուլենտ է, ու երբ Մասկի SpaceX-ը $373 մլն ծավալով Bitcoin վաճառեց, վերջինիս գինը 10% նվազեց՝ հասնելով $26,200-ի՝ https://tinyurl.com/259hrp25
🎥 Վերջում՝ բոնուս․ իմացեք օֆիսում ու հեռահար աշխատանքի լավ ու վատ կողմերի մասին, ու արդյոք օֆիս հասնելու վրա ծախսվող ժամանակը միշտ «ժամանակի կորուստ է»՝ https://tinyurl.com/mwzbfucp
🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք` դուք ընդամենը 2 ակտիվ ունեք ներդնելու համար՝ ձեր գումարն ու ժամանակը ~
📧 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan