#ֆինանսաPAN
September 1, 2023

💸 #ֆինանսաPAN (9)

Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ ինքնակերտ միլիարդատեր կանանց. Մանրամասն՝ https://tinyurl.com/5y8mr97n


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ.


Մեքենաների ու տեխնիկայի վաճառքի շնորհիվ ՀՀ-ից ՌԴ արտահանումը կրկնապատկվել է, իսկ Մոսկվան՝ հեղեղվել Վանաձորի արտադրության Tes La մեքենաներով, Գյումրու Boscհ-i mayla լվացքի մեքենաներով, Դավթաշենի Daavo սառնարաններով ու AriSte ջեռուցման կաթսաներով՝ https://tinyurl.com/y629wv4b

Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💰 Եթե դեռ ամբողջ աշխատավարձը չեք ծախսել Wildberries-ում, կարող եք այն ներդնել AI ոլորտի մեծ պոտենցիալով ընկերությունների թղթերում, որոնք, ըստ մասնագետների, թերարժևորված են ու առաջիկա տարիներին թանկանալու են՝ https://tinyurl.com/wnpm6eur

🇷🇺 Ռուսաստանն էլ նավթի գինն է բարձրացնում՝ հայտարարելով, որ սեպտեմբերից օրական 300 հազար բարելով կրճատելու է արտահանման ծավալները՝ https://tinyurl.com/3wuvu8yd

🚀 Հետևաբար կանխատեսվում է, որ նավթի միջազային գինը կարող է հասնել 1 բարելի դիմաց մինչև $300, ինչի առթիվ շնորհավորում ենք գազի լցակայան ունեցող գործարարներին՝ https://tinyurl.com/bdf4xfrs

…տնտեսությունից

🏘 Սիլիկոնյան հովտի էլիտան, հետևելով Հայաստանի՝ նախարարություններն ու համալսարանները Երևանից դուրս տեղափոխելու օրինակին,Կալիֆոռնիայում $1 մլրդ արժեքով հողատարածքներ է ձեռք բերել սեփական տեսլականով քաղաք կառուցելու համար՝ https://tinyurl.com/59hazzn8

🏃‍♂️ Հայերի «ականջից հեռու», բայց Կալիֆոռնիան այլևս ամենացանկալի նահանգը չէ. հարուստ ու երիդասարդ ԱՄՆ-աբնակները տեղափոխվում են հարկերի և կարիերայի համար ավելի նպաստավոր նահանգներ՝ https://tinyurl.com/572kw477

🔙 Չինաստանն էլ, եթե չկարողանա հաջողել նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քաղաքականությունում, կարող է վերադառնալ զարգացման «ավանդական» մոդելին, որն արդեն հեշտ չի լինելու, քանի որ աշխատուժի վարձատրությունը Չինաստանում ավելի թանկ է դարձել, քան Թաիլանդում, Մեքսիկայում, Հնդկաստանում և Մալայզիայում՝ https://tinyurl.com/5n8f9rzz

…ֆինտեխից

💳 Այս ընթացքում միջազգային քարտային համակարգերը գործակցում են Alipay-ի հետ՝ խրախուսելու Չինաստանում տուրիստների անկանխիկ վճարումները. եթե մեկնելու եք Չինաստան՝ իմացեք, որ Alipay-ին կցված քարտերից վճարումներ կատարելիս ամեն վճարման համար կարող եք ստանալ մինչև 100 յուան բոնուս՝ https://tinyurl.com/2rp7mhpj

‼️ Իսկ Binance-ի հետ Visa-ն ու Mastercard-ը դադարեցրել են հարաբերություններն այն բանից հետո, երբ վերջինս տուգանվել է անօրինական գործունեություն ծավալելու համար. սակայն, ըստ կանխատեսումների, Binance-ը շարունակելու է մնալ կրիպտոների ամենամեծ հարթակը՝ https://tinyurl.com/3kzvfmhj

🔐 Tornado Cash կրիպտո դրամապանակի հիմնադիրները մեղադրվում են $1 մլրդ-ից ավելի ծավալով փողերի լվացման մեջ. դրամապանակը, որը կարելի էր օգտագործել կրիպտոակտիվներով վճարումներ կատարելիս և մնալ անանուն, ակտիվորեն օգտագործվել է Հյուսիսային Կորեայի հաքերների խմբի կողմից, որոնք գործել են պետաջակցության ներքո՝ https://tinyurl.com/4dwfesy6

…կրիպտոյից

📊 Ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Bitcoin-ի «փոքր եղբայր» Bitcoin Spark-ին, արժե՞ այն գնել նախավաճառքից ընդամենը $2-ով, և արդյո՞ք այն կթանկանա մինչև $1000՝ https://tinyurl.com/2827ud2r

🤓 Բոլորիս արդեն հայտնի բրիտանացի գիտնականների կանխատեսումները շփոթեցրել են կրիպտոաշխարհը. ըստ գիտնականների՝ քվանտային տեխնոլոգիաների, կրիպտոգրաֆիկայի և AI-ի կիրառումը 4.3%-ով նվազեցնելու է մայնինգին ուղղված էներգիայի ծախսը՝ https://tinyurl.com/46axxskw


🎥 Վերջում՝ բոնուս․ իմացեք, թե ինչու է բնակչության մի մասը հարուստ, մյուսը՝ աղքատ, ու ինչպես կարող է պետությունն ազդել եկամուտների հավասարաչափ բաշխման վրա` https://tinyurl.com/m948seyf


🤟 Լավ ուիքենդ ձեզ, և հիշեք հողատարածք գնելը միշտ լավ ներդրում է, որովհետև դրանից «արդադրելու» հնարավորություն այլևս չկա ~


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan