CoD, Alan Wake 2 ու MK1. Ինչ ցուցադրվեց Gamescom 2023-ի բացմանը
Gamescom 2023 Opening Night LIVE-ի ընթացքում, ինչպես և հայտարարվել էր, ցույց տվեցին նախագծեր, որոնց հետ կապված նյութերը ցուցադրվել էին ամբողջ տարվա ընթացքում ու որոնց զգալի մասի ռելիզը սպասվում է 2023-2024 թվականներին։
PAN-ը կպատմի գլխավոր խաղերի մասին, որոնք ցուցադրվել են միջոցառման ընթացքում։
STARFIELD
Bethesda-ի երկար սպասված էքշն-RPG-ի ռելիզը արդեն սարերի հետևում չէ։ Այն դուրս կգա սեպտեմբերի 1-ին Early Access ունեցողների, եւ սեպտեմբերի 6-ին` բոլոր մնացածի համար։ Իսկ միջոցառմանը ցուցադրվեց տպավորիչ կինեմատոգրաֆիկ թրեյլերը, այս անգամ Թոդ Հովարդը որոշեց ներկայանալ առանց գեյմփլեյի։
BLACK MYTH: WUKONG
Չինական AAA-էպիկի թրեյլերը սկսվում է նրանից, որ անգլուխ մեկը նվագում է ինչ-որ գործիքով, հավանաբար` սանսյանով։ Հետո ցուցադրվեց նոր souls-like-ը` շարժման մեջ։
LITTLE NIGHTMARES 3
Հիանալի ինդի հորրորի երրորդ մասը ստեղծում է բոլորովին այլ ստուդիա, հուսանք դրանից որակը չի տուժի։ Պաշտոնական անոնսին ներկայացվեց երկու կերպարների համատեղ խաղը` մռայլ աշխարհում։ Ստեղծողների թիմը հայտարարեց նաև The Sounds of Nightmares փոդքաստների շարքի մասին, որը կպատմի խաղի աշխարհի ու դրա պատմության մասին։
KILLING FLOOR 3
Հայտնի կոոպերատիվ FPS/survival horror-ի երրորդ մասի կարճ թիզերը ցուցադրեց ֆուտուրիստիկ սեթինգ` կիբերնետիկ բարելավումներով մուտանտ մարդասպանների մասնակցությամբ։ Խաղի դուրս գալու ժամկետներն անհայտ են, բայց այն հնարավոր կլինի խաղալ Xbox Series X|S, PS5 ու PC պլատֆորմների վրա։
AGE OF EMPIRES 4
Հայտարարվեց հայտնի RTS-ի չորրորդ մասի կոնսոլային տարբերակի մասին, որը հասանելի է Xbox Series X/S, Xbox One ու Xbox Game Pass պլատֆորմների վրա հոբելյանական թողարկման տեսքով։
REBEL MOON
Ցուցադրվեց ռեժիսոր Զակ Սնայդերի Rebel Moon տիեզերական էպիկի երեք րոպեանոց տպավորիչ թրեյլերը։
CRIMSON DESERT
2020-ից հետո առաջին անգամ ցուցադրվեց Crimson Desert էքշն-RPG-ի նոր թրեյլերն ու գլխավոր հերոսը` Քլիֆը։
ASSASSIN'S CREED MIRAGE
Ubisoft-ի անվերջանալի շարքի նոր մասը գրեթե պատրաստ է։ Այն դուրս կգա հոկտեմբերի 5-ին` պլանավորվածից մեկ շաբաթ շուտ։
TEKKEN 8
Հռչակավոր ֆայթինգի ութերորդ մասը դուրս կգա 2024-ի հունվարի 26-ին։ Խաղում կհայտնվի նոր արկադային ռեժիմ` կարգավորվող ավատարներով։
PAYDAY 3
Payday 3-ի հատուկ առաքելությանը կհայտնվի հայտնի ռեփեր Այս Թին։
NIGHTINGALE
Հայտարարվեց, որ Nightingale խաղը (open-world survival crafting game) կհայտնվի վաղ հասանելիությունում PC-ի վրա 2024-ի փետրվարին։ Խաղի այդ տարբերակը հասանելի կլինի Steam-ում ու Epic Games Store-ում։ Խաղացողներն ուսումնասիրելու են փերիների թագավորությունն այն բանից հետո, երբ խորհրդավոր վիրուսը ոչնչացրել է մարդկության մեծ մասին 1800-ականների վերջին։
CALL OF DUTY: MODERN WARFARE 3
Ներկայացվեց Activision-ի անվերջանալի FPS-ի նոր գեյմփլեյը։
SONIC FRONTIERS
Այս տարվա վերջին կհայտնվի բաց աշխարհով Sonic Frontiers խաղի կոնտենտի անվճար թարմացում։ The Final Horizon DLC-ում կլինի նոր սյուժե, նոր խաղային կերպարներ ու նոր փորձություններ։
SONIC SUPERSTARS
Սոնիկի մասին դասական խաղերի վերադարձը, բայց թարմացված գրաֆիկայով, դուրս կգա հոկտեմբերի 17-ին։
ZENLESS ZONE ZERO
Genshin Impact-ի ստեղծող miHoYo ընկերությունը ներկայացրեց նոր կադրեր իր Zenless Zone Zero էքշն-RPG-ից։ Ավելի շատ խաղային կերպարներ, մասշտաբային մենամարտ բոսսի հետ ու տպավորիչ մարտեր։
GENSHIN IMPACT
HoYoverse-ի մասին էլ ավելի շատ նյութեր կան Genshin Impact-ի թրեյլերում։
HOKAI: STAR RAIL
HoYoverse-ից նոր վկայություններ են գալիս Honkai: Star Rail-ի մասին, մասնավորապես` PS5 տարբերակի տեխնիկական թեստավորման շուրջ, որը մեկնարկել է օգոստոսի 23-ին։
LORDS OF THE FALLEN
Գերմանացի ու իտալացի հեղինակների ստեղծած RPG-ն դուրս կգա հոկտեմբերի 13-ին` PC, PlayStation 5 ու Xbox Series X|S պլատֆորմների վրա։
THE FIRST DESCENDANT
Nexon ընկերությունը հայտարարեց The First Descendant խաղի քրոս-խաղային բետա թեստավորման մասին, որը մեկնարկում է սեպտեմբերին։
UNDER THE WAVES
Ստորջրյա արկածների մասին Under the Waves խաղի նոր թրեյլերը։ Խաղը դուրս կգա օգոստոսի 29-ին` PS5, PS4, Xbox Series X|S, Xbox One ու PC պլատֆորմների վրա։
EXPEDITIONS: A MUDRUNNER GAME
Վատ ճանապարհներով վարելու Expeditions: A Mudrunner Game սիմուլյատորը Focus Home Entertainment-ը կթողարկի PS5, PS4, Xbox Series X|S, Xbox One, Nintendo Switch եւ PC պլատֆորմների վրա։
THE CREW MOTORFEST
Մյուս ավտոմոբիլային սիմուլյատորը` The Crew Motorfest-ը դուրս կգա սեպտեմբերի 14-ին` PS5, PS4, Xbox Series X|S, Xbox One ու PC պլատֆորմների վրա։
CYBERPUNK 2077: PHANTOM LIBERTY
CD Projekt RED-ը ցուցադրեց Cyberpunk 2077-ի DLC-ի նոր թրեյլերը։ DLC-ն դուրս կգա սեպտեմբերի 26-ին` PC, PlayStation 5 ու Xbox Series X|S պլատֆորմների վրա։
STORMGATE
Frost Giant Studios-ի Stormgate խաղը ներկայացնում է նոր` Infernal Host ֆունկցիան։
MARVEL SNAP
Կոլեկցիոն թղթախաղը արդեն հասանելի է Steam-ում։
WARHAVEN
Միջնադարյան ֆենթեզի սեթինգում Warhaven խաղը Steam-ի վաղ հասանելիությունում կլինի սեպտեմբերի 21-ին։
MORTAL KOMBAT 1
Լեգենդար ֆայթինգի ռեբութը դուրս կգա արդեն սեպտեմբերի 19-ին` PS5, Xbox Series X|S ու PC պլատֆորմների վրա։ Թրեյլերում պատմեցին Շաո Կանի ու Ռեյդենի հայտնվելու, ինչպես նաև Շուջինկոյի ու Մոտարոյի կամեոների մասին։
ARA: HISTORY UNTOLD
Oxide Games-ի Ara: History Untold ստրատեգիական խաղը PC-ով դուրս կգա 2024-ին։
DIABLO IV
Blizzard-ը ցուցադրեց Diablo IV-ի երկրորդ սեզոնը, որը դուրս կգա հոկտեմբերին։ Այն ստացել է Season of Blood անվանումը ու ներառելու է վամպիրական կարողություններ։
ALAN WAKE 2
Վերջապես, Remedy Entertainment-ը ցուցադրեց Alan Wake 2-ի գեյմփլեյը։ Խաղը դուրս կգա հոկտեմբերի 27-ին` PC, PS5 ու Xbox Series X|S պլատֆորմների վրա։