🛍️ #ոճաPAN Weekly (1)
🎁 Դե ինչ, մեզնից նման բան դժվար սպասեիք, բայց էլ ինչ լրատվական, որտեղ չկան իրենց փողերը [քամուն] շոփինգին տվող մարդիկ [ու սեռն այստեղ բացարձակ կապ չունի], որոնք տարիներ շարունակ ունենալով #լավPANեր-ի հնարավորությունը, չեն որոշի գրել այդ ամենի մասին։ Ինչպես ասում են՝ ժամանակն եկել է, այն էլ ինչ ժամանակ~ ովքեր հեռու են թեմայից և բացարձակ անտեղյակ [երջանիկ մարդիկ, բայց դժբախտ՝ շոպոհոլիկների աչքերում]՝ բոլոր շոպոհոլիկները տարվա այս օրվան ձեռքերը դողալով են սպասում: Նախապես պատրաստում են տարբեր կայքերի զամբյուղները, որ как только, так сразу չեքաութ անեն այն ամենը, ինչն իրենց հավանաբար այդքան էլ պետք չէ, կամ այնքան պետք չէ, որ ֆուլ փրայս վճարեն, կամ էլ այնքան է պետք, որ սրտատրոփ սպասում են այն օրվան, երբ վերջապես կստանան «Ձեր պատվերն արդեն Հայաստանում է» բաղձալի նամակն ու կվազեն դրա հետևից։ Կան նաև, ինչու ոչ՝ հայրենականի մասին մտածողներ կամ անհամբերներ, որոնք ուժ չունեն սպասելու պատվերների, կամ պարզապես նախընտրում են իրենց գումարը ծախսել՝ լցնելով պետական բյուջեն, որոշ վերապահումներով։ Դե ինչ, կարճ կապենք ու անցնենք կարևորին՝ այսուհետ #ոճաPAN-ը ձեզ կպատմի նորաձևության ու շոփինգի աշխարհի նորությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչպես ու ինչ սոուսով է պետք այդ ամենն ուտել, ինչի մասին հայտարարել ավելի լավ ժամանակաշրջան չէինք կարող գտնել, քան [նախա-] Սև ուրբաթը։
Եղիր ոճային՝ Դալմայի հետ
Իսկ հիմա անցնենք ամենագլխավորին՝ ինչ ու որտեղից էժան առնելու թեմաներին․ հաշվի առնելով Սև ուրբաթը, այս թողարկումը հատուկ է լինելու՝ օգտակար հղումներով ու ոչ միայն։ Այս տարի, փոխելով սևուրբաթյան ավանդույթները, ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ խանութներ մեկնարկել են նախասևուրբաթյան զեղչեր։ Եթե կասկածում եք՝ արդյոք հենց Սև ուրբաթի օրը՝ նոյեմբերի 28-ին զեղչերն էլ ավելի մեծ չեն լինի, վստահ այս հարցին պատասխանել ոչ ոք, ցավոք, չի կարող։ Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, բազմաթիվ խանութներ պարզապես կպահպանեն արդեն իսկ գործող զեղչերը, գուցեև՝ կավելացնեն, բայց ապրանքի առկայության մասին արդեն մտահոգվելու կարիք կարող է առաջանալ։ Այնպես որ գլխավոր խորհուրդը՝ մի հապաղեք․ եթե կարծում եք, որ առաջարկը լավն է՝ գնեք~
🏷️ Amazon-ում արդեն մի քանի օր է՝ մեծ զեղչեր են, հարյուր հազարավոր բրենդներ արդեն սկսել են զեղչել իրենց տեսականին․ սկսենք անսպասելիից՝ տեխնիկայից։ Օրինակ՝ եթե խնձորասեր չեք, բայց սպասում էիք Google-ի զեղչին՝ ոչ այֆոնի արժեքով նոր Pixel-ը գնելու համար, քանի որ՝ դե այդքան էլ լավը չի ստացվել, ճիշտ ժամանակն է։ Ընկերությունն արդեն մեկնարկել է զեղչերն ու ներկայիս եղածից ավելի մեծ զեղչ դժվար անեն՝ https://tinyurl.com/44nyj38m
🖥️ Հեռուստացույց պատվիրելը միշտ կախված է նրանից, թե որքանով ֆորտունան այդ օրը ձեր կողմից կլինի, ու այն բարեհաջող տեղ կհասնի։ Փորձերը շատ են, հաջողությունները՝ չենք կարող ասել՝ որքան, բայց սևուրբաթյան գները տեսնելով հասկանում ենք գայթակղության չափը, այնպես որ ինքներդ որոշեք: Amazon-ից զատ նման ապրանքներ, հատկապես՝ համակարգիչներ ու ֆոտոխցիկներ կարող եք փնտրել B&H Photo-ում, որտեղ ևս սկսվել են նախատոնական զեղչերը` https://tinyurl.com/yhzycm23
📱 Իսկ եթե ռիսկի դիմել չեք ուզում, պարզապես այցելեք Դալմայի Զիգզագ, որտեղ թե հեռուստացույցներ կան, թե կենցաղային այլ տեխնիկա, թե նույն iPhone-ներն ու այլ սմարթֆոններ, ու ճիշտ է՝ ընկերությունը պաշտոնապես դեռ չի հայտարարել Սև ուրբաթին միանալու մասին, բայց նախորդ տարիների փորձը հուշում է՝ հաճելի զեղչեր ու արժեքներ միանշանակ կգտնեք
👗 Անցնենք դժվարին՝ հագուստին․ միանգամից ասենք, որ այս պահին եվրոպական շուկան դեռ լուռ է։ Բրենդները, որոնց զեղչերին, հավանաբար, շատերդ եք սպասում, դեռ ձայն չեն հանում, հիմնականում մինչև Սև ուրբաթի նախօրյակ։ Ի հեճուկս դրան, ամերիկյան շուկան արդեն քանի օր է՝ զեղչերի մեջ է։ Օրինակ՝ մեկը մեր հայտնի հայրենակցուհու արդեն ոչ պակաս հայտնի Skims-ը, որն ամբողջ տեսականու վրա 30% է առաջարկում, այդ թվում՝ արդեն զեղչված։ Բայց եթե սպասում էիք Nike-ի հետ կոլլաբից ինչ-որ մի բան զեղչով գնելու հնարավորության, շարունակեք սպասել՝ տեսականին ներառված չէ, գուցե՝ ուրբաթ օրը՝ https://tinyurl.com/4xw4e5e3
💰 Farfetch, Macy’s, Nordstrom, Zalando, Tommy Hilfiger, Calvin Klein, H&M, UGG, Alo, Adidas, New Balance, Foot Locker, Victoria’s Secret… այս ցանկն անվերջ է, բայց վստահաբար ոչ ձեր գումարը, այնպես որ այս բաժնում՝ այսքանը։
💚 Մեր գործընկեր Դալման էլ կողքից հուշում է՝ մոլում ուրբաթ օրվանից սկսած ևս մեծ զեղչեր են սպասվում։ Այնպես որ մոբիլիզացրեք ուժերը, տանը թողեք մեքենաներն ու երեխաներին, և ուրբաթ երեկոյան խմելու փոխարեն աշխատանքից հետո շտապեք Դալմա՝ շահավետ շոփինգի, չէ որ ուրբաթ օրը խմած մի ավելորդ կոկտեյլը հաջորդ օրը պոխմելի ու գլխացավի է վերածվելու, իսկ նոր գնված 8-րդ ջինսը կամ պիջակը երբեք ավելորդ չի լինի։
🤫 Ի դեպ, Դալմայի ականջը խուլ, քանի չեն կարդում՝ գաղտնիքով ասենք [որովհետև դեռ չեն հայտարարել]՝ Massimo Dutti, United Colors of Benetton, Charles&Keith, Guess, Armani Exchange, Rio Galleria և այլ խանութներում սպասվում են ինչպես հատուկ առաջարկներ, այնպես էլ մեծ զեղչեր թե նշված, թե ամբողջ տեսականու համար: Այնպես որ առաջիկա հանգստյան օրերին քաղաքից դուրս մի պլանավորեք, փոխարենը ժամանակ հատկացրեք ու գնացեք առևտրի կենտրոն, որը, ի դեպ, այդ օրերին աշխատելու է մինչև 23:00-ն, դե, խաղարկությունն ու անվճար հսկայական ավտոկայանատեղին էլ [մեքենաներից չհրաժարվողների համար]՝ որպես շոփինգի հաճելի բոնուս։ Իսկ հետևել բոլոր զեղչերին կարող եք Դալմայի App-ում՝ https://dalma.am/en/mobile-app
👜 Զեղչերի շրջանը մատչելի արժեքով ավելի թանկ իրեր գնելու լավ հնարավորություն է․ օրինակ՝ պայուսակներ։ Եթե ուզում եք ձեր ընկերուհուն/ կնոջը / քրոջը / մայրիկին, կամ ինքներդ ձեզ ամանորյա նվեր անել, խորհուրդ կտանք դիտարկել JW Pei (https://tinyurl.com/mr3m7r3d) կամ Songmont (https://tinyurl.com/j6wke288) բրենդները [կախված նրանից, թե որքան բյուջե ունեք], որոնք 15-25% զեղչեր ունեն նշված տեսականու համար։ Private sale է խոստանում նաև DeMELLIER-ը (https://tinyurl.com/5fxmbhsb), իսկ այ Polene-ում զեղչի սպասել հավանաբար իմաստ չունի՝ հաշվի առնելով բրենդի մոտեցումը․ եթե, իհարկե, այս տարի անակնկալ չանեն։
💄 Կոսմետիկայի աշխարհում լավ առաջարկ ունի Estée Lauder-ը։ Ցանկացած պատվերի հետ $652 արժողությամբ 9 պրոդուկտով սեթը կարող եք գնել $90-ով (https://tinyurl.com/bdhn6rjw): Ulta Beauty-ն ևս արդեն նշված տեսականի է զեղչել (https://tinyurl.com/24xfae2e), Sephora-ում ուրբաթյան զեղչեր դեռ չկան, բայց հետևեք՝ վստահաբար կլինեն։
✈️ Չմոռանանք, իհարկե, ավիատոմսերի մասին։ Wizz Air, Aegean, Lufthansa, Qatar, S7, Emirates, Аэрофлот և ոչ միայն․ 20-50% զեղչեր են սպասվում, այնպես որ ստուգեք ավիաընկերությունների կայքերը։ Թեև եթե նախատեսեք ԵՄ որևէ երկիր մեկնել, նախ լավ հաշվարկեք ծախսերն ու շատ մոտ տոմսեր մի վերցրեք՝ հաշվի առնելով Շենգենի համար վիզա կենտրոններում տանջալից և թանկարժեք հերթերը․․․
Այս բրիֆը կարող էր անվերջ լինել՝ հաշվի առնելով Սև ուրբաթի առաջարկների քանակն ու խանութներից շոպոհոլիկների ստացած անվերջ մեյլերը։ Գլխավոր խորհուրդը՝ զգոն եղեք, պատվերներն արեք միայն վստահելի և ձեզ ծանոթ կայքերից, կուրորեն մի գայթակղվեք 90%+ զեղչերի մասին հրապարակումներով ու մի մուտքագրեք բանկային քարտի տվյալները ոչ վստահելի համակարգերում, նախապես ստուգեք ցանկալի ապրանքների գները (բազմաթիվ խանութներ, այդ թվում՝ բոլորի սիրելի Ամազոնը, զեղչերից առաջ բարձրացնում են արժեքները՝ արհեստական զեղչեր ստեղծելով), ապրանքների առկայությունն ու արժեքները ստուգեք ու համեմատեք տարբեր երկրների միջև, և ամենակարևորը՝ չափի զգացողությունը մի կորցրեք, չէ որ առջևում Ամանոր է, որի համար սեղան գցելիս ու բուդը պատվիրելիս հավանաբար հերթական վարկն է պետք լինելու, եթե կուտակած ամբողջ գումարն ուրբաթ օրը քամուն տաք։
📭 Վերջում մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ բաց չթողնելու մեր հաջորդ թարմ-թարմ թողարկումները՝ ստանալով դրանք անմիջապես ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan