#թվաPANություն
September 5

🧮 #թվաPANություն (1)


🤑 Դոնալդ Թրամփը, իր անվան NFT-ներ վաճառելով, 7,000,000 դոլար է աշխատել` ապացուցելով, որ քիչ պիտանի ապրանք վաճառելու համար պարզապես բավական է լավ անշարժ գույքի գործակալ լինել https://cutt.ly/GeWIqO4v

🤦🏻‍♀️ Իսկ ռուս միլիարդատերերից մեկի աղջիկը կրիպտոշուկայում գործարքներ անելիս 112,000,000 ռուբլի է կորցրել, ու եթե հայրը հեռախոսը ձեռքից չխլի, ապա շուտով միլիարդատիրոջից միլիոնատերի կվերածվի https://cutt.ly/keWU56Vd

⛪ Կրիպտոյի շուրջ աղմուկն այնքան շատ է, որ Պարագվայում ապօրինի ֆերմա են գտնում եկեղեցում https://cutt.ly/qeWIwcNm

🎿 Իսկ ՌԴ-ում՝ դահուկային սպորտի բազայի թունելում https://cutt.ly/5eWIeMK0

📈 Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ մի թրեյդեր կարողանում է 130 անգամ մեծացնել իր կապիտալն ընդամենը 2 օրում https://cutt.ly/LeWItw2a

💸 Իսկ փորձագետները կանխատեսում են (բայց չեն խոստանում) բիթքոինի աճ մինչև $133,000 արդեն 2028-ին https://cutt.ly/weWIysq0

🤷🏻‍♂️ Սակայն կրիպտոարժույթի ամենամեծ սիրահարներից մեկը՝ Սալվադորի նախագահը, այդքան էլ գոհ չէ երկրի «բիթքոինացման» տեմպից, չնայած հենց նա էր այն երկրի պաշտոնական արժույթը դարձրել https://cutt.ly/EeWIuAMt

😷 Իսկ Հարավային Կորեայում $12,000,000-ի կրիպտոյի խարդախությամբ տիրացած զեղծարարը փորձել էր անհետանալ պլաստիկ վիրաբույժների օգնությամբ. ապարդյուն https://cutt.ly/NeWIiB8O

🙄 Առհասարակ, 50% դեպքերում Telegram-ում կտկտացնելով գումար վաստակողներտ կրիպտոյից բան չեն հասկանում, իսկ մյուս 50% դեպքերում` ոչ մի բան չեն հասկանում, պարզել է հետազոտությունը https://cutt.ly/NeWIrxsr

🕴🏻 Ու վերջում կարդացեք գիտական լուրջ հոդված այն մասին, թե բնավորության ինչ գծեր են հարիր առավել ակտիվ կրիպտոարժույթի առուծախով և ներդրումներով զբաղվող մարդկանց https://cutt.ly/meWIpWVX