#cyberPAN
June 19, 2023

Starfield, Hellblade II ու Star Wars Outlaws. Ի՞նչ ցուցադրվեց Xbox Games Showcase-ին  

Redfall-ի ֆիասկոյից ու երկրպագուների արդարացի զայրույթից հետո Microsoft-ը խոստացել էր, որ այս տարվա Xbox Games Showcase-ին ցույց կտա բազմաթիվ խաղեր, ու պրեզենտացիաների մեծ մասը կլինի խաղային գեյմփլեյի տեսքով։ Հունիսի 11-ին ընկերությունը, մեծամասամբ, կատարեց խոստումը։

PAN-ը պատմում է Xbox Games Showcase-ի գլխավոր նորույթների մասին։

Playground Games-ը ցուցադրեց նոր Fable-ի երկար սպասված թրեյլերը, որում կինեմատոգրաֆիկ դրվագները համակցված են գեյմփլեյի հետ։ Որոշ օգտատերեր կասկած հայտնեցին, որ ցուցադրվածը, հավանաբար, պրեռենդեր է, սակայն խաղի ստեղծողները հերքում են այդ հայտարարությունները` պնդելով, որ գեյմփլեյը ձայնագրվել է Xbox Series X-ի վրա։

We Happy Few-ի ստեղծողները ներկայացրին նոր adventure-ի` South of Midnight-ի մթնոլորտային թրեյլերը.

Ubisoft-ը ներկայացրեց Star Wars Outlaws արկածային էքշնը, որն այս տիեզերքում առաջին բաց աշխարհով խաղն է։ Այն դուրս կգա 2024-ին։ Սա բացարձակ սինգլփլեյերային խաղ է` մեծ մոլորակներով, փոխազդեցության հնարավորությամբ ու, բնականաբար, սթելսով։

2024-ին դուրս կգա նաև 33 Immortals էքշնը.

Overkill Software-ի Payday 3 FPS-ից ցուցադրվեց նոր գեյմփլեյ թրեյլերը։ Նշվեց, որ խաղը դուրս կգա սեպտեմբերի 21-ին.

Լեգենդար Shin Megami Tensei: Persona 3-ի ռեմեյքը` Persona 3 Reload-ը դուրս կգա 2024-ի սկզբին։ Atlus-ի հռչակավոր RPG-ի դուրս գալու ժամկետների մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռ մինչև միջոցառումը։

Իսկ նոյեմբերի 17-ին դուրս կգա Persona 5 Tactica-ն.

Obsidian-ն էլ ցուցադրեց Avowed անվանմամբ իր նոր RPG-ն, որը դուրս կգա 2024-ին ու միանգամից կհայտնվի Xbox Game Pass-ում.

Sea of Thieves կորպորատիվ արկածային խաղի The Legend of Monkey Island թարմացումը սպասվում է հուլիսի 20-ին։

Microsoft Flight Simulator-ի ստեղծողները ներկայացրին թռիչքների սիմուլյատորի նոր սերունդը.

Ինչպես նաև Dune-ին նվիրված DLC-ի թրեյլերը, որը դուրս կգա նոյեմբերի 3-ին.

Ninja Theory-ն դադարեց ցույց տալ մարդկային դեմքի ռեալիստիկ անիմացիայի իր տեխնոլոգիաներն ու վերջապես ցուցադրեց Senua’s Saga: Hellblade II-ի մռայլ թրեյլերը։ Խաղը սպասվում է 2024-ին.

Ryu Ga Gotoku Studio-ը ներկայացրեց Like a Dragon: Infinite Wealth խաղի տարօրինակ թրեյլերը։ Խաղը դուրս կգա 2024-ի սկզբին.

Հիշեցրեցին Fallout 76-ի մասին.

Capcom-ը ներկայացրեց Kunitsu-Gami: Path of the Goddess էքշնը, որը ռելիզին կհայտնվի Game Pass-ում։

Հոկտեմբերի 10-ին դուրս կգա նոր Forza Motorsport-ը.

Bethesda-ն էլ ցուցադրեց The Elder Scrolls Online — Journey to Necrom-ի թրեյլերը.

Օգոստոսի 10-ին կսկսվեն նոր արկածները Overwatch 2-ում.

Սեպտեմբերի 6-ին սպասվում է Bethesda-ի magnum opus-ը` Starfield տիեզերական RPG-ն։

Ցուցադրվեցին ինչպես կինեմատոգրաֆիկ, այնպես էլ գեյմփլեյ էլեմենտներ։

Don’t Nod ստուդիան ցուցադրեց լեռնագնացության մասին JUSANT խաղի թրեյլերը։ Խաղը դուրս կգա այս աշնանը` PS5-ի, Xbox Series-ի ու PC-ի վրա։

2024-ին սպասվում է Still Wakes the Deep սյուժետային հորրորը.

Ներկայացվեց նաև Dungeons of Hinterberg role-playing action-ը.

Անձամբ Կիանու Ռիվսը ներկայացրեց Cyberpunk 2077-ի Phantom Liberty DLC-ի թրեյլերը։ Իդրիս Էլբայի մարմնավորած հերոսով արկածները կսկսվեն սեպտեմբերի 26-ին` PS5-ի, Xbox Series-ի ու PC-ի վրա։

Cities Skylines 2 քաղաքաշինական սիմուլյատորը դուրս կգա հոկտեմբերի 24-ին` PS5-ի, Xbox Series-ի ու PC-ի վրա։

Atlus-ի Metaphor: ReFantazio-ը դուրս կգա 2024-ին` Xbox Series-ի ու PC-ի վրա։

Clockwork Revolution RPG-ի դուրս գալու ժամկետներն անհայտ են, բայց հրապարակվեց դեբյուտային կինեմատոգրաֆիկ թրեյլերը.

Ֆիլ Սփենսերը ցուցադրեց նաև 1ՏԲ SSD-ով նոր Xbox Series S-ը, որը դուրս կգա սեպտեմբերի 1-ին։


✍️ Արման Գասպարյան / PAN