🧠 #cyberPAN (100)
📊 Apple ընկերության եկամտի գլխավոր աղբյուրն է` iPhone-ը. 2007-2023թթ. ընկերությունը iPhone-ի շնորհիվ աշխատել է ավելի քան $200 մլրդ, մանրամասն` http://tinyurl.com/4bd3c248
Նախորդ շաբաթ անհանգիստ էր խաղային աշխարհում։ Հայտնվեց ինսայդերական ինֆորմացիա, թե Microsoft-ը պլանավորում է PlayStation 5-ի վրա թողարկել իր Xbox-ի էքսկլյուզիվ Stanfield RPG-ն։ Մնացած սպեկուլյացիաներն ու եզրակացություններն աճեցին իրենք իրենցով` չնայած ոչ Microsoft-ը, ոչ Sony-ն չէին մեկնաբանել անգամ առաջին լուրը։ Բանը հասավ նրան, որ խոսում էին անգամ Microsoft-ի կողմից կոնսոլային բիզնեսը թողնելու ու խաղերի կողմնակի մշակող դառնալու մասին:
🤷🏻♂️ Այլ ինսայդերներ պնդում են, որ դեռ վաղ է թաղել Xbox-ն ու Microsoft-ի կոնսոլային բիզնեսը` http://tinyurl.com/vhwsb5ns
Մյուս կողմից, ընկերության վերջին շրջանի սխալներին նայելով, դա բավականին տրամաբանական ելք կլիներ
⏱️ Այս ընթացքում, Sony-ի պատրոնաժով Square Enix-ը թողարկեց Final Fantasy VII Rebirth-ի առաջին դեմոն` http://tinyurl.com/mr247mdm
Երկրորդը կլինի փետրվարի 21-ին
🤡 PS կոնսոլշիկների պահով հայտնի չի, բայց PC բոյարները գնած խաղերի 1/4-ը երբեք չեն միացնում` http://tinyurl.com/3cujsb2w
🧩 Ի դեպ, PC-ների կեսից ավելին 2027-ին կունենան լոկալ AI-ի աշխատանքի համար կոմպլեկտացիոն սարքավորումներ` http://tinyurl.com/s4xe5c36
🤑 Այնպես որ, չիպ արտադրողների հացն ու սև խավիարը չի պակասի. օրինակ` Arm-ի կապիտալիզացիան մեկ օրում թռել էր 48%-ով` հասնելով $116 մլրդի` http://tinyurl.com/2yabjb5s
🇦🇲 116 անգամ քիչ` $1 մլրդ-ից ավելի կազմել է Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը` http://tinyurl.com/5n7h3uj6
🙄 Ռուսական ՏՏ հսկա Яндекс-ն էլ նախորդ շաբաթ կիսվեց` http://tinyurl.com/yxyz26tn
Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ
🚄 Ոչ այնքան արագ, իհարկե, որքան չինական Hyperloop-ը, որը զարգացրել է 623 կմ/ժ արագություն` http://tinyurl.com/3zayy3ns
📱 Անցնենք առաջ. նոր iPhone SE-ն դուրս կգա 2025-ին ու նման կլինի սպասվող iPhone 16-ին` http://tinyurl.com/24w7zy7e
🔝 Մինչ այդ, հրապարակվել է 2024-ի սկզբի լավագույն iPhone-ների թոփը` http://tinyurl.com/yc8bhrvj
⌚ iOS 17.3.1-ից հետո Apple-ը թարմացրել է նաև Apple Watch-ի սոֆթը` http://tinyurl.com/35jb9dxb
🪐 Գիտության մասին. Սատուրնի Միմաս արբանյակի կեղևի տակ թաքնված օվկիանոս կա` http://tinyurl.com/5c65n76e
🕳️ Իսկ գերհսկա սև խոռոչները վաղ Տիեզերքի կոմպակտ գալակտիկաներին օգնել են ակտիվորեն աստղեր առաջացնել` http://tinyurl.com/v267psxr
Ապա, արգելակել են աստղաառաջացումը
👨🏻🎓 Հայաստանում էլ գիտնականների ատեստավորումը նոր կարգով իրականացվելու է 2026 թվականին` http://tinyurl.com/48s8kxzd (YouTube)
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N99)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan