#cyberPAN
February 6

🧠 #cyberPAN (99)

📊 Լեգենդար Nokia 1100-ն է, բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված բջջային հեռախոսը. Վեց տարում վաճառվել է 250 մլն օրինակ։ iPhone 6-ը` ամենաշատ վաճառված iPhone-ը, երրորդ տեղում է։ Ավելի մանրամասն` http://tinyurl.com/bch95uyn


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Sony-ն անցկացրեց հերթական State of Play միջոցառումը, որից, ի տարբերություն Microsoft-ի միջոցառման, տպավորություն չէր, որ այն անցկացնելու ոչ հավես կա, ոչ առողջություն, բայց դե «պետքի վրով» անում են. Sony-ի միջոցառումը տպավորիչ էր, հագեցած, իսկ անոնսները, փոքր բացառություններով` կարևոր։ Ահա թե ինչու Xbox-ը երբեք չի գերազանցի PlayStation-ին, որովհետև Sony-ում գեյմինգից հասկանում են, Microsoft-ում` ոչ։

🫠 Միջոցառմանը խաղային «աստված» Հիդեո Կոձիման ներկայացրեց իր Death Stranding խաղի սիքվելի շքեղ թրեյլերը` http://tinyurl.com/ube9cs45 (YouTube)
Դե արի ու սպասի մինչև 2025-ը

🧫 Իսկ Doom-ն ինչի վրա ասես չէին աշխատացրել` էլ սառնարանի, էլ արդուկի, էլ լվացքի մեքենայի, բայց աղիքային ցուպիկների վրա` առաջին անգամ` http://tinyurl.com/4sxb559b
Ցուպիկները ծառայում են որպես խաղային «դվիժոկ»

🤿 Ու քանի «դվիժոկներից» խոսք գնաց, Unity-ն բացել են Apple Vision Pro-ի հավելվածներ մշակելու համար` http://tinyurl.com/ymjjban9

🍎 Ի դեպ, Apple-ը 17 տարի անընդմեջ ճանաչվում է ինովացիաների ու գլոբալ մրցունակության ոլորտում ամենահարգված ընկերությունը` http://tinyurl.com/bdejksvd

📈 Ինչ վերաբերում է ֆինանսական հաջողություններին, ապա չիպեր արտադրող Supermicro ընկերության եռամսյակային շրջանառությունը կրկնակի աճել է` http://tinyurl.com/yrbctpe2

💸 Իսկ Nvidia-ի հիմնական աճը կապված է լինելու AI ոլորտում դոմինանտ դիրքերի հետ. 2024-ին միայն սերվերային կենտրոններից շրջանառությունը կկազմի $46 մլրդ` http://tinyurl.com/4pa2kh3d

☣️ Nvidia-ի հեգեմոն դիրքերից անհանգստացած OpenAI-ում վերլուծել են AI-ի կողմից կենսաբանական զենք մշակելու ռիսկերը` http://tinyurl.com/mt37zxuw

🐼 Իսկ Չինաստանում AI ռիսկեր չեն տեսնում, ու կես տարում իշխանությունները հաստատել են 40 հանրային գեներատիվ մոդել` http://tinyurl.com/2p93hwj8

🇦🇲 Ինչ վերաբերում է հայաստանյան ՏՏ ոլորտին, մեզ մոտ աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի վրա` http://tinyurl.com/3647susu

👨🏻‍🏫 Իսկ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ավտոմատ նախագծման համակարգի հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը` http://tinyurl.com/3pyz6d6y

🤡 Հիշո՞ւմ եք, HMD Global-ը հրաժարվեց Nokia բրենդից... ու հիմա ներկայացրել է սմարթֆոն, որը կասկածելիորեն նման է Nokia Lumia-ին` http://tinyurl.com/2s4awm74

🙋🏻‍♂️ «Չսպանվող» սմարթֆոններ էլ այլևս չենք տեսնի. Motorola, CAT ու Land Rover «չագուչներ» արտադրող Bullitt Group-ը փակվել է` http://tinyurl.com/yeyp5vrz

🧠 Վերջապես, գիտական լուրեր. Մասկն ասում է, որ Neuralink ինտերֆեյսն առաջին անգամ իմպլանտացվել է մարդու գլխուղեղում` http://tinyurl.com/4zcnbpaj
Վիրահատության մասին մանրամասներ առայժմ չկան

🚀 Իսկ Պենտագոնում մտածում են Մասկի Starship-ն իրենցով անելու մասին` http://tinyurl.com/y8dhhujm


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N98)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan