#cyberPAN
January 30

🧠 #cyberPAN (98)

📊 OpenAI-ի գրասենյակներից է, որի ChatGPT-ն ամենաշատ այցելություն գրանցած AI ծառայությունն էր 2023-ին. մանրամասն` http://tinyurl.com/45b36tn9


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Լսե՞լ եք փոքրիկ դրոնի մասին, որը կարողացավ։ Perseverance մարսագնացի հետ միասին Կարմիր մոլորակ ուղարկված Ingenuity դրոնը դարձավ մարսյան ուսումնասիրությունների ընթացիկ փուլի հերոսը։ 2021-ի ապրիլի 19-ին դրոնը կատարեց իր առաջին թռիչքը, ու մասնագետները կարծում էին, որ սարքն անհրաժեշտ կլինի անջատել մի քանի թռիչք անց։ Արդյունքում, Ingenuity-ն Մարսի վրա 72 թռիչք արեց` մոտ 2 ժամ գումարային տևողությամբ ու անցնելով մոտ 15 կմ։ Սակայն ամեն լավ բան մի օր ավարտվում է։

👋🏻 Մոտ երեք տարի Մարսի վրա հաջողությամբ աշխատելուց հետո փոքրիկ դրոնն անցնում է թոշակի` http://tinyurl.com/bdudennm
Good Night, Sweet Prince

😴 Առանց հրաժեշտի խոսքերի, քնել է նաև ճապոնական SLIM լուսնային մոդուլը` http://tinyurl.com/mr3njt2t
Սակայն այն դեռ կարող է արթնանալ

🌌 Իսկ աստղագետները Ծիր Կաթինում գտնվող կարմիր հսկայում հայտնաբերել են «Բարբիհեյմերի աստղի» նյութի հետքեր` http://tinyurl.com/54u6b5ek
Այս աստղն առաջիններից է Տիեզերքում

🦠 Գիտության թեման եզրափակենք հայկական Denovo-ի հաջողություններով, որը AI-ն օգտագործում է նոր հակավիրուսային միացություններ գտնելու համար` http://tinyurl.com/2nnthcwj

🫱🏻‍🫲🏼 AI շուկայում կարող է հեղափոխություն լինել. OpenAI-ը բանակցելու է Samsung-ի ու SK hynix-ի հետ` արագացուցիչների արտադրության համար` http://tinyurl.com/mf46nwus
Նպատակը Nvidia-ի մենաշնորհը չեզոքացնել է

🫰🏻 ԵՄ-ում էլ չեզոքացրել են Apple-ի սոֆթային մենաշնորհը. iOS 17.4-ում հնարավոր կլինի կողմնակի խանութներից կողմնակի սոֆթ գնել` http://tinyurl.com/y5f39euy

🍎 Ընկերությունը բացատրել է՝ ինչու է միայն ԵՄ-ում փոխում իր քաղաքականությունը` http://tinyurl.com/59f2fvf2

💰 Բայց 1 մլն եվրոյի երաշխիքներ է պահանջելու iOS հավելվածների կողմնակի խանութներից` http://tinyurl.com/yc6jrc4w

🕴🏻 Իսկ թե ինչպես է Apple-ը ստուգելու՝ կարելի է արդյոք ձեզ թույլ տալ կողմնակի հավելվածներ ներբեռնել, կարդացեք` http://tinyurl.com/2s4hh7wv

👩🏻‍🏫 Ընկերությունը պատրաստվում է նաև ներկայացնել հաջորդ սերնդի Apple CarPlay-ը` http://tinyurl.com/38ckwuab

🚘 Իսկը ժամանակն է, որովհետև Porsche-ն թողարկել է Macan էլեկտրական քրոսովերը` http://tinyurl.com/3cwch93a

🕹️ Գեյմերների համար. Asus-ը խոստացել է արդեն այս տարի թողարկել ROG Ally 2-ը` http://tinyurl.com/4hx66ap6
Բայց ավելի լավ է ընտրել Steam Deck OLED-ը

📉 Տխուր է իրավիճակը HDD-ի շուկայում, վաճառքները շարունակում են ընկնել` http://tinyurl.com/mpf5rywm

💼 Ու վերջում` փոխվել է Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը` http://tinyurl.com/4msducud


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N97)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan