🧠 #cyberPAN (97)
📊 Tesla էլեկտրամոբիլների վաճառքի ծավալների մասին. ավելին` http://tinyurl.com/3k8yvnwn
Մարսի ջրի պաշարների առկայությունն առանցքային նշանակություն է ունենալու Կարմիր մոլորակի վրա մարդկային ներկայության համար։ Ջուրն անհրաժեշտ կլինի բնակությունը զգալիորեն էժանացնելու համար, այն թույլ կտա տեղում ստանալ թե կենսագործունեության համար անհրաժեշտ թթվածինն ու խմելու ջուրը, ու թե ջրածնային վառելիք Մարսից մեկնարկող հրթիռների համար։ Առանց ջրի հարևան մոլորակի վրա մարդկային բնակատեղի ունենալու հեռանկարները խիստ մշուշոտ կլինեն։
💧 Բայց մարսյան էքսպանսիայի էնտուզիաստների համար լավ լուր ունենք. Մարսի վրա ջուր կա ու այն բավարար է մոլորակի ամբողջ մակերևույթը 2 մետրանոց սառույցի շերտով ծածկելու համար` http://tinyurl.com/yxanx8h8
🤖 Կարելի է պատկերացնել, թե ինչպես են NASA-ի ռոբոտները Մարսի բևեռների մոտ կառուցում սառույցի արդյունահանման ու վերամշակման գործարաններ` http://tinyurl.com/2s4nf84v
🥶 Իսկ այ երկրային սառցադաշտերի վիճակը տխուր է. Գրենլանդիայի սառույցի կորուստները 20%-ով ավելի են, քան ենթադրվում էր` http://tinyurl.com/4aa65yhn
🇦🇲 Գիտության թեման եզրափակենք 2023-ին Հայաստանում ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների ամփոփմամբ` http://tinyurl.com/y4w6d8be
😈 Խաղերի մասին. հրապարակվել է Nightingale գոյատևման ամբիցիոզ սիմուլյատորի 20 րոպեանոց գեյմփլեյը` http://tinyurl.com/465jw2e4
Այն ստեղծում են BioWare-ի նախկին աշխատակիցները
🙅🏻♂️ Հնարավոր է, նախկին աշխատակիցներ ունենա նաև Piranha Bytes-ը. ասում են` Embracer-ը հանձնարարել է փակել ստուդիան` http://tinyurl.com/2vyjjwf5
📦 Կրճատումներ են նաև Thunderful Group-ում, որը հայտնել է աշխատակիցների 20%-ի կրճատման մասին` http://tinyurl.com/4fxkuz37
🤷🏻♂️ Անգամ Google-ում են կրճատումները շարունակվելու տարվա ընթացքում` http://tinyurl.com/yckfb9pp
Հայտարարել է ընկերության CEO-ն
😡 Ի դեպ, խոսակցությունները Google Search-ի որակի անկման մասին բոլորովին չափազանցված չեն` http://tinyurl.com/hwhx85ru
🖕🏻 Չնայած դրան, մրցակիցներին չի հաջողվում անցնել որոնողական հսկային. Bing-ի շուկայի չափաբաժինը գրեթե չի փոխվել, անգամ հաշվի առնելով ChatGPT-ն` http://tinyurl.com/ynvbnxby
⚛️ Որը ստեղծող ընկերության` OpenAI-ի CEO-ն կոչ է արել AI ոլորտի ընկերություններին ուշադրությունը կենտրոնացնել միջուկային էներգետիկայի վրա` http://tinyurl.com/3syrmnva
📉 Կրճատվել են նաև HDD-ների եռամսյակային մատակարարումները բոլոր առաջատար արտադրողների մոտ` http://tinyurl.com/3sdhw9fs
HDD-ն աստիճանաբար դառնում է անցյալի էլեմենտ
🫡 Անցյալում են մնում նաև Nokia բրենդի սմարթֆոնները, որոնց արտադրության դադարեցման մասին հայտարարել է HMD Global-ը` http://tinyurl.com/43em8h2x
👩🏻💻 Ու վերջում` Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների նախագծերի մասին` http://tinyurl.com/8jmjwdw6
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N95)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan