🧠 #cyberPAN (95)
📊 Նկարում արկադային ավտոմատներ են, որոնցից էլ սկսվել է համակարգչային խաղերի դարաշրջանը. Վերջին 50 տարում այն ահռելի աճ է արձանագրել, մանրամասն` http://tinyurl.com/4d2cf22z
🎰 90-ականների սկզբի գեյմինգային հումորներից մեկը կապված էր Tetris-ն անցնելու հետ։ «Կարո՞ղ ա ուզես Tetris-ն էլ անցնես» արտահայտությունը կապված էր անհնարին թվացող գեյմինգային փորձի հետ, քանի որ համարվում էր, որ Tetris-ն անվերջ է ու այն հնարավոր չէ անցնել։ Երբ ինչ-որ մեկը որոշում էր ամեն գնով անցնել որևիցե հարդքորային խաղ, ասում էին, որ եթե անցնի՝ հաջորդը Tetris-ն է։ Բայց արի ու տես, որ 90-ականների սկզբի գեյմերները սխալվում էին. լեգենդար խաղը հնարավոր է անցնել։
👶🏻 Ու այն ամբողջությամբ անցել է 13-ամյա մի դեռահաս ԱՄՆ-ից` http://tinyurl.com/5yhxyhx8
Այ քեզ համբերություն ու կամքի ուժ
🎮 Տղան ժամանակ է տրամադրել դասական խաղի, երբ իր տարեկիցները սպասում են Silent Hill 2-ի ռիմեյքին ու Metal Gear Solid Delta: Snake Eater-ին` http://tinyurl.com/yzxbzpzb (YouTube)
👹 Կամ Diablo IV-ում սպանում տրիլիոնավոր հրեշներից մեկին, կամ էլ դառնում Butcher-ի միլիոնավոր զոհերից մեկը` http://tinyurl.com/4ynk7nzf
🤥 Հետևում, թե Ubisoft-ը որքան է շարունակելու խաբել Star Wars Outlaws-ի դուրս գալու թեմայով` http://tinyurl.com/ymesm5z9
🫠 Ոգևորվում, որ Ready Player One-ի Oasis վիրտուալ աշխարհը կարող է ռեալիզացվել` http://tinyurl.com/3ubw286k
🕹️ Ու զարմանում, թե որքան նոր ընկերություն է միացել խաղային հենդհելդերի շուկային` Steam Deck-ի դուրս գալուց հետո` http://tinyurl.com/2pyvw4pn
Կարճ ասած, Tetris-ը վերջին բանն է, որ կհետաքրքրի ժամանակակից դեռահասին
💵 AI-ի մասին. OpenAI-ը հրատարակիչներին առաջարկում է մինչև տարեկան $5 մլն` հոդվածների համար, որոնց վրա իրենց մոդելը կարող է սովորել` http://tinyurl.com/mh9w2ee2
🦿 Իսկ Samsung-ն էլ ավելի առաջ է նայում` պլանավորելով վեց տարի անց գործարկել չիպերի արտադրության լրիվ անմարդ ֆաբրիկաներ` http://tinyurl.com/yc5rdynb
🍎 Ու քանի խոսեցինք չիպերից, Apple M3 Ultra գերարտադրողական SoC-ը կարող է հայտնվել արդեն ընթացիկ տարվա կեսին` http://tinyurl.com/ys7fjb22
🇦🇲 Անցնենք գիտությանը. թե ինչպես հայաստանյան լաբորատորիայում մի անհաջող գիտափորձը բերեց հաջողության լրիվ այլ ուղղությամբ`http://tinyurl.com/54bx2eda
Գիտության ոլորտում նման զարմանալի իրադարձությունները երբեմն բեկումնային են լինում
📈 Իսկ ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել` http://tinyurl.com/mr7c6bkb
Հավանաբար, կարիք կա ևս մեկ մրցույթի` կապված նախարարության անվանումը փոխելու հետ
🌋 Մոլորակագիտության մեջ 2024-ը սկսվել է Յուպիտերի Իո հրաբխային արբանյակի նոր պատկերներով` http://tinyurl.com/4v2ks6kc
🐾 Իսկ հնէաբանները հայտնաբերել են հնագույն խոշոր գիշատիչներից մեկին` http://tinyurl.com/mscukauc
🐵 Հետ չեն մնում նաև մարդաբանները. պարզվում է՝ նեանդերթալյան գեներն օգնել են Աֆրիկայից դուրս եկած սապիենսներին կարգավորել իրենց ցիրկադային ռիթմը` http://tinyurl.com/2uawh599
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N94)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan