🧠 #cyberPAN (94)
📊 Նկարում Amazon-ի գնդերն են` ընկերության Սիեթլի գրասենյակին կից ջերմոցները, որտեղ պահվում է մոտ 40,000 բուսատեսակ տարբեր երկրներից։ Գնդերը նաև աշխատանքային ու հանգստի գոտի են աշխատակիցների համար։ ՏՏ ոլորտի հսկաների աշխատած միլիարդների զգալի մասն ինչ-որ կոնկրետ պրոդուկտից է, Amazon-ի դեպքում դա օնլայն վաճառքն է։ Ավելի մանրամասն մյուս ընկերությունների մասին` http://tinyurl.com/bdctc3et
Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ
🤯 Հիշո՞ւմ եք Ուրոբորոսի պատկերը. օձը խժռում է իր պոչը։ Մոտավորապես նման մի բան էր պատկերացնում «սև խոռոչ» արտահայտության հեղինակ, մեծ ֆիզիկոս Ջոն Արչիբալդ Ուիլերը` նկարագրելով Տիեզերքի ու դիտորդի հարաբերությունները։ Ուիլերի «մասնակցության Տիեզերքում» դիտորդը դիտարկմամբ «ստեղծում է» Տիեզերքը, որի մի մասն ինքը` դիտորդն է։ Ու այստեղ առանցքային դեր է խաղում ինֆորմացիան։ PAN-ը պատմում է Ուիլերի ամենաաղմկահարույց հոդվածի ու այն ճիշտ հասկանալու մասին`
📖 lav.pan.am/itbit
🫱🏻🫲🏼 Ֆիզիկայի թեման շարունակենք Պոլիտեխնիկի ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործակցությամբ` http://tinyurl.com/3zd2yhs8
🇦🇲 Իսկ հայաստանյան գիտության թեման` «Հորիզոն Եվրոպա» ծրագրում մեր գիտնականների առջև բացվող հնարավորություններով` http://tinyurl.com/2x7783kn
🔞 Քանի խոսեցինք Եվրոպայից. ԵՄ-ում սահմանափակում են երեք խոշորագույն պոռնոկայքի գործունեությունը` http://tinyurl.com/y99wpku5
Հաջորդ տարի Հին աշխարհում անհանգիստ է լինելու
🧑🏻⚖️ Արդեն ոչ ԵՄ մառախլապատ Ալբիոնում էլ դատարանը որոշել է, որ AI-ը չի կարող պատենտի հեղինակ լինել` http://tinyurl.com/9vyfatf8
😮💨 Բայց մոդերատոր, օրինակ` մեր սիրելի Reddit-ում, կարող է լինել` http://tinyurl.com/mr32vaja
🤡 Կամ developer tool, ինչպիսին Windows AI Studio-ն է` http://tinyurl.com/yc87ym7k
Տարօրինակն այստեղ այն է, որ գործիքն աշխատում է միայն Ubuntu-ով
🔮 Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն էլ արմատական փոփոխություններ է կանխատեսում աշխատանքի ու կրթության մեջ` շնորհիվ AI-ի` http://tinyurl.com/4vc5m5pr
Օրինակ, ասում են` NVIDIA-ում մենեջերները ոչինչ չեն անում, բայց ահռելի աշխատավարձեր են ստանում
📈 Որովհետև AI-ի հետ կապված աժիոտաժի շնորհիվ ընկերությունը ապահովել է եկամտի ամենամեծ աճը չիպեր արտադրողների թվում` http://tinyurl.com/2a8bvks5
🐼 Չինաստանի հետ ԱՄՆ «չիպային պատերազմը» չի խանգարել չինական ընկերությանը 28 նմ չիպերի լիտոգրաֆիկ սքաներ արտադրել` http://tinyurl.com/yewzhd7f
🎛️ «Երկաթի» մասին խոսելով` չենք կարող չհիշատակել Գերմանիայում կառուցվելիք սուպերհամակարգիչները, մեկը` Exascale դասի` http://tinyurl.com/28phf4ew
🎮 Իսկ գեյմերներին տեղեկացնենք, որ PlayStation 5-ը վաճառվել է 50 մլն օրինակով ու գրեթե հասել PS4-ի դինամիկային` http://tinyurl.com/2jf2h7pt
🚀 Տիեզերքի մասին. 15 ամսվա ընդմիջումից հետո Blue Origin-ը հաջողությամբ մեկնարկել է New Shepard հրթիռը` http://tinyurl.com/3hd9z34y
🖖🏻 Իսկ Psyche կայանը միջմոլորակային առաջին ինտերնետ հաղորդագրությունն է ուղարկել` http://tinyurl.com/sfx23cbf
🪐 Ջեյմս Վեբի աստղադիտարանն էլ ստացել է Ուրանի խիստ տպավորիչ պատկերը` http://tinyurl.com/yauw52da
📢 Ու վերջում` Team Telecom Armenia-ն cloud gaming-ի բացառիկ հնարավորություն է տալիս, բայց անհրաժեշտ է շտապել` http://tinyurl.com/47y6ra3t
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N92)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan