#cyberPAN
December 12, 2023

🧠 #cyberPAN (92)

📊 Նկարում կադր է GTA VI-ի առաջին թրեյլերից. շարքի բոլոր խաղերի վաճառքները միասին գերազանցել են $10 մլրդ-ը. մանրամասն` https://tinyurl.com/35pyd5yd


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ


🚘 Տաք ու լամպային 2000-ականների սկզբին, երբ մարդկանց տներում սկսեցին համակարգիչներ հայտնվել, որոնց շուրջ հավաքվում էին տվյալ թաղամասի բոլոր դեռահասները, ամենաուժեղ տպավորությունը թողնում էր այն խաղը, որում կարող էիր ուզածդ ավտոմեքենան առևանգել ու վարել` խախտելով երթևեկության բոլոր կանոնները, ու ոչ միայն։ GTA III-ը բեկումնային դարձավ համակարգչային խաղերի ինդուստրիայի համար` հիմք դնելով խաղային ֆենոմենի, որի ազդեցությունը տարածվում էր խաղային աշխարհի սահմաններից շատ ու շատ հեռու։ GTA-ի յուրաքանչյուր նոր մաս համաշխարհային մշակութային իրադարձություն է։ Օրերս ցուցադրվեց վեցերորդ մասի թրեյլերը, ինչի առթիվ մեր լոնգրիդում հիշում ենք նախորդները`
📖 lav.pan.am/GTA


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

🏆 GTA VI-ի թրեյլերի հետ միասի երկրորդ կարևոր խաղային իրադարձությունը եղավ. The Game Awards-ը հայտարարեց տարվա լավագույններին` https://tinyurl.com/yu287uvr

😒 Իսկ Digital Foundry-ում արդեն համոզված են, որ GTA VI-ը տեխնոլոգիական թռիչք է լինելու` https://tinyurl.com/dz57fxp6
Այնքան, որ 60fps ժամանակակից կոնսոլները չեն ձգի, սպասենք Pro տարբերակներին

🤷🏻‍♂️ Թե չէ ձեր MacBook Air-ով դժվար կարողանաք կոմֆորտ խաղային փորձ ունենալ, անգամ եթե թափքի տակ M3 չիպ լինի` https://tinyurl.com/2fwfz5me

💪🏻 Անհրաժեշտ կլինի հզոր GPU ու CPU, ինչպիսին է, օրինակ, AMD-ի Ryzen 8040-ը` առաջադեմ AI հնարավորություններով` https://tinyurl.com/ppvaprxp

📈 AMD-ն այնքան է ոգևորվել, որ AI արագացուցիչների շուկայի կանխատեսումը հասցրել է $400 մլրդի` https://tinyurl.com/2z6casx5

📜 Իսկ ԵՄ-ում համաձայնեցրել են AI-ի կանոնները` https://tinyurl.com/4n6j48z4
AI-ը չպիտի վնասի եվրոպացուն կամ անգործությամբ թույլ տա, որ վնասեն...

🤖 Ռոբոտատեխնիկայի օրենքները հիշելուց չենք կարող չնշել, որ հայտնի են «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 15-րդ առաջնության հաղթող թիմերը` https://tinyurl.com/mrr448b8

🥊 Google-ն էլ ձեռնոց է նետել OpenAI-ին` իր Gemini մուլտիմոդալ AI համակարգով` https://tinyurl.com/3ma3dvbn
Պայքարը դեռ առջևում է

🔎 Իսկ այս պահին Google-ն ավելի լավ է օգնի վերականգնել Drive-ից անհետացած ֆայլերը` https://tinyurl.com/4x4jttcv

📱 Անցնենք առաջ. ծալվող սմարթֆոնները վաճառքների ռեկորդ են խփել երրորդ եռամսյակում` https://tinyurl.com/5cybzcvk
Բայց հարավկորեական Samsung-ը զիջում է դիրքերը Honor-ին ու Huawei-ին

🇦🇲 Քանի խոսք գնաց Հարավային Կորեայից, այնտեղ աշխատող մեր հայրենակից գիտնականը վերադարձել է` Հայաստանի համար հետաքրքիր առաջարկներով` https://tinyurl.com/2v9vz7px (YouTube)

🚀 Տիեզերքի մասին. Մասկի SpaceX-ի գինն աճում է, ընկերության կապիտալիզացիան գնահատվել է $175 մլրդ` https://tinyurl.com/9mw6w96a

🌌 Աստղագետները պարզել են, որ երկրատիպ մոլորակները կարող են առաջանալ անգամ ծանր աստղերի խիստ ճառագայթման ենթարկվող պրոտոմոլորակային սկավառակից` https://tinyurl.com/p7sb4j24

🪐 Ու զարմացել են, որովհետև նոր հայտնաբերված նեպտունանման մոլորակը չի համապատասխանում մոլորակների առաջացման և ոչ մի մոդելի` https://tinyurl.com/2p9jtd7c

💥 Գիտության թեման եզրափակենք ALICE դետեկտորի նոր հաջողությամբ. այն ֆիքսել է կապարի միջուկների 12 մլրդ բախում` https://tinyurl.com/4pyh5wpd
Արդյունքում, հինգ շաբաթում ավելի շատ տվյալներ են հավաքվել, քան նախորդ ութը տարում


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N91)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan