🧠 #cyberPAN (91)
📊 Նկարում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը, համապատասխանաբար, զենքի խոշորագույն արտահանողն ու ներմուծողն են աշխարհում. մանրամասն` https://tinyurl.com/mrynppmm, https://tinyurl.com/4ttn8ksf
Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ
🛰️ Առաջին հայկական ամենաերկար լահմաջոյից ու շաուրմայից հետո, առաջին հայկական ամենաուժեղ մուննաթից ու ամենաթունդ կենացից հետո հերթը հասավ առաջին հայկական արբանյակին։ Համենայն դեպս, ասում են, որ «Հայասաթ-1» տարօրինակ անունով CubeSat-ը հայկական է։ Հիմա այն համալրել է տասնյակ հազարավոր արբանյակների շարքը, որոնք այդքան նեղություն են տալիս աստղագետներին ու այդքան անհրաժեշտ են ժամանակակից մարդուն, որովհետև առանց դրանց մենք շատ արագ կհայտնվենք նախորդ դարի առաջին կեսում։ Իսկ թե ինչպես է ամեն ինչ սկսվել` կարդացեք մեր լոնգրիդում`
📖 lav.pan.am/hayasat1
🤝🏻 Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ է ուզում իրականացնել նաև Amazon Web Services-ը` https://tinyurl.com/5n6w7v2t
💬 Ի դեպ, Amazon-ը հայտարարել է սեփական AI չատ բոտի մշակման մասին` https://tinyurl.com/bdcvbcx8
Ոչ ոք չի ուզում հետ մնալ տենդենցներից
💥 AI-ի անդադար աճը պահանջում է նաև հաշվողական ռեսուրսների աճ ու նոր լուծումներ. Միչիգանի համալսարանում խոստանում են հեղափոխություն այս ոլորտում` https://tinyurl.com/4wb5fjhj
💰 Բայց ՏՏ ոլորտում «հեղափոխություն» բառն ավելի շատ է օգտագործվում, քան Հայաստանի քաղաքական դաշտում, այնպես որ հավատում ենք միայն «ժիզնեննի» լուրերին. օրինակ, Intel-ը մյուս տարի $14 մլրդ կտա TSMC-ին` չիպերի արտադրության համար` https://tinyurl.com/5a72ee53
Որովհետև ինքնուրույն չի հասցնում
🇨🇳 Իսկ այ չինացիները հասցրել են սեփական DRAM-ը ստեղծել. LPDDR5-6400-ն արտադրում է CXMT-ը` https://tinyurl.com/4wzd9zdv
🤔 Apple-ն էլ, չգիտես ինչպես, Arm-ին յուրաքանչյուր արտադրված CPU-ի համար վճարում է ընդամենը 30 ցենտ` https://tinyurl.com/4f3mjbp9
Դա ավելի քիչ է, քան Arm-ի ցանկացած այլ կլիենտի դեպքում
🤷🏻♀️ Նույն Apple-ը դադարեցնում է սեփական մոդեմ ստեղծելու փորձերը` https://tinyurl.com/mnu695r3
💩 Ու լավ կլինի մտածի իր կադրային քաղաքականության մասին, որովհետեւ ընկերությունը լքածների մեծ մասը հեռանում են Google-ի… https://tinyurl.com/bd3yzv9
Կամ մյուս մրցակիցների մոտ
🌡️ Google-ն էլ իր նոր դատա կենտրոնը սնում է գեոթերմալ աղբյուրներից` https://tinyurl.com/4jfv6wfk
📈 Apple-ի մյուս մրցակից Samsung-ում էլ են զարմացած, բայց ուրիշ պատճառով. Galaxy S23-ն ուղիղ 23%-ով ավելի լավ է վաճառվել, քան S22-ը` https://tinyurl.com/5cvcaxm2
Совпадение? Не думаем.
🎮 Գեյմինգի մասին. CD Projekt RED-ում պատմել են, թե ինչ սպասել The Witcher 4-ից` https://tinyurl.com/44n6e8da
🧐 Իսկ Unity-ում վերադասավորումներ են ու կրճատումներ` https://tinyurl.com/4xh759ps
Իրենք դա անվանում են բիզնեսի վերագործարկում
🌌 Ու գիտությունից. Ծիր Կաթինի կենտրոնից արձակվող գամմա ճառագայթումը բացատրել են սև խոռոչի մոտ կուտակված մագնիսավորված ամպով` https://tinyurl.com/4u7be8cz
📣 Եվ վերջում` Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում` https://tinyurl.com/yc48b4vu
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N90)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan